Գրողների միությունը պարգևատրեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի գրողների միությունը 2016 թվականին մի շարք մրցանակաբաշխություններ և այլ միջոցառումներ է անցկացրել: Փետրվարի 17-ին ՀԳՄ վարչության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը պատվոգրեր հանձնեց բոլոր այն լրագրողներին, ովքեր լուսաբանել են կազմակերպած միջոցառումները:
«Շնորհակալ ենք այն լրագրողներին, որոնք ուշադրություն են դարձնում գրական հարցերին, քննարկում, մեկնաբանում են գրական ոլորտում առկա խնդիրները, բարձրաձայնում դրանք և նպաստում հայ ժամանակակից գրականության տարածմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Էդվարդ Միլիտոնյանը:
Պատվոգրերի արժանացան Հանրային հեռուստատեսության, Հ2, «Շանթ», «Արարատ», «Կենտրոն», «Երկիր Մեդիա» հեռուստատեսությունների լրագրողները, ինչպես նաև Հանրային ռադիոյի, «Նոյյան տապան» լրատվական գործակալության, «Հայելի», «Տեսակետ» ակումբների, «Հայաստանի Հանրապետություն», «Հրապարակ» թերթերի ներկայացուցիչներ:
Պատվոգրերի արժանացան նաև «Արմենպրես» լրատվական գործակալության լրատվական ծրագրերի համակարգող Լիդա Բուլղադարյանը և լրագրող Անժելա Համբարձումյանը: