Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Որոշում եմ կայացրել. Արգամ Աբրահամյանը առաջադրվել է «Ծառուկյան» դաշինքով

POLITICS

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մոտ երկու տարի մենք միասին բարդ ու նաեւ պատասխանատու ճանապարհ ենք անցել։ Որպես Արտաշատի քաղաքապետ՝ ինձ համար պատիվ է եղել ձեր աջակցությամբ եւ վստահությամբ մեր քաղաքը դարձնել ապրելու համար առավել հարմարավետ ու բարեկեցիկ, քայլ առ քայլ լուծել մեր քաղաքի սոցիալական խնդիրների ծանր բեռը։

Դժվա՞ր է եղել ինձ՝ երիտասարդ գործչիս, նման պատասխանատվություն վերցնել։ Այո։ Բայց ես րոպե անգամ չեմ կասկածել, որ ունենալու եմ իմ համաքաղաքացիների աջակցությունը, անսահման սատարումը, ինչի շնորհիվ որևէ խնդիր անլուծելի չէր կարող թվալ։ Միասին մենք մեկ նպատակ ու մեկ երազանք ենք ունեցել՝ ուղղել մեր քաղաքի ողնաշարն ու ինձ տրված լիազորությունների եւ հնարավորությունների սահմաններում լուծել բարդագույն խնդիրներ։ Կարողացել ենք մեր ուշադրության կենտրոնում պահել զոհված ազատամարտիկների ընտանիքներին, տարեցներին, մանուկներին, սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև առօրյա խնդիրներ ունեցող մեր համաքաղաքացիներին: Միասին մենք նպատակ ենք ունեցել, որ ոչ մի արտաշատցի չբռնի արտագաղթի ցավալի ճանապարհը։ Հաջողվե՞լ է ինձ այս կարճ ժամանակում ձեր աջակցությամբ լուծել մեր քաղաքի բոլոր խնդիրները։ Բոլորը՝ ոչ, բայց բազմաթիվ հարցեր լուծվել են, որովհետեւ ինձ համար եղել է չափման մեկ միավոր՝ արդարությունն ու հավասարությունը, ինձ համար եղել է մեկ շահ՝ իմ համաքաղաքացու շահը, ինձ համար եղել է աշխատելու մեկ սկզբունք՝ մինչև վերջ նվիրվել։

Բայց մենք բոլորս էլ հրաշալի հասկանում ենք, որ մեկ քաղաքում, մեկ համայնքում խնդիրներ լուծելով չենք լուծելու մեր երկրում առկա համակարգային լրջագույն հիմնահարցերը։ Դրանք շատ ավելի խորն ու հիմնարար են եւ հրատապ լուծում են պահանջում։

Հարգելի՛ հայրենակիցներ,

Երբևէ չլինելով որևէ կուսակցության անդամ, ես որոշում եմ կայացրել Արարատի մարզում վարկանիշային ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրվել «Ծառուկյան» դաշինքով։ Փոփոխված Սահմանադրությունը ենթադրում է առավել լայն լիազորություններ խորհրդարանին եւ, ըստ այդմ, առավել մեծ հնարավորություններ՝ հաղթահարելու մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները։ 

Մեր թիմակիցների ու համախոհների հետ միասին ես պատրաստ եմ ամբողջովին նվիրվել մեր երկիրը յուրաքանչյուր հայի երազանքի Հայաստանը դարձնելու նպատակի իրականացմանը, երկիր՝ ոչ թե աղքատության ու արտագաղթի, այլ հնարավորությունների ու բարեկեցության։

Այս որոշումը ես կայացրել եմ, վստահ լինելով, որ իմ թիվ մեկ աջակիցն ու գործընկերը կրկին լինելու եք դուք, ի՛մ սիրելի Արտաշատի բնակիչներ, Արարատի մարզի ի՛մ հարգարժան հայրենակիցներ։ 

Անցած երկու տարիներին մենք միասին ապացուցել ենք, որ մեկ թիմ ենք, մեկ ընտանիք։ Ձեզանից յուրաքանչյուրի հոգսը իմ անձնական հոգսն է եղել, ձեզանից յուրաքանչյուրի հաջողությունը՝ իմ հաջողությունը։

Այդպես լինելու է միշտ։ Ես վստահ եմ, որ կարողանալու եմ մեր մարզի ազգաբնակչության ձայնը լսելի դարձնել խորհրդարանում։ Վստահության ձեր քվեն այն ուժն է լինելու, որը, հավատացեք, ինձ առավել մեծ կամք ու եռանդ է տալու մեր մարզի խնդիրները բարձրացնելու եւ ձեր աջակցությամբ գտնելու դրանց լուծման արժանապատիվ ուղիները։ 
Սիրելի՛ հայրենակիցներ, 

Ես այս որոշումը կայացրել եմ, որովհետեւ գիտեմ, որ միասին մենք մեկ թիմ ենք՝ մեր երկիրը ավելի լավը դարձնելու երազանքով։ Ու միասին մենք երկար ճանապարհ ենք անցնելու՝ հանուն մեր մարզի ու նրա յուրաքանչյուր բնակչի, հանուն հզոր, բարգավաճ ու արդար Հայաստանի ։

Հարգանքով՝ Արգամ Աբրահամյան

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer