Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը համատեղ բիզնեսներ են հիմնում

PHOTO

Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը Life.panorama.am-ի հետ զրույցում պատմել է սիրելիին՝ դերասան Դավիթ Աղաջանյանին բիզնեսում օգնելու, որպես երգչուհի՝ առաջիկա ծրագրերի, ինչպես նաեւ «Կայարան» հեռուստասերիալում իր կերպարի զարգացումների մասին:

««DA Jewellery»-ի ստեղծման գաղափարը Դավիթինն էր: Սա իրենից ենթադրում է արծաթյա եւ բնական քարերից պատրաստված զարդեր եւ տղամարդկանց, եւ կանանց համար: Բիզնեսի հետ կապված հարցերում ես չեմ խառնվում, քանի որ Դավիթն անձամբ է լուծում դրանք, բայց փոխարենը իմ աջակցությունն եմ ցույց տալիս կանացի հավաքածուներում»,- նշեց Աննան ու շարունակեց.

«Ի սկզբանե Դավիթը ցանկացավ, որպեսզի կանացի մոդելներով ես զբաղվեմ: Նա շատ է հավանում իմ ճաշակն ու ամբողջովին վստահեց ինձ: Կարծում եմ՝ ճիշտ է, երբ նման պարագայում կանանց զարդերով զբաղվում է կինը, իսկ տղամարդկանց օրինակներով՝ տղամարդը: Այդպիսով կարելի է ստանալ պահանջարկ ունեցող իրեր, որոնք կունենան իրենց հասցեատերերը»:

Աննայի խոսքով՝ նորսկսնակ բիզնեսը դեռեւս համացանցում պաշտոնական էջի շրջանակներում է ընդլայնվում, բայց ծրագրերը շատ են.

«Դավիթը շատ ծրագրեր ունի: Առաջիկա նպատակներից մեկը խանութ-բուտիկ բացելն է, որը միայն այս բիզնեսի հաջողություն ունենալուց է կախված: Ամեն դեպքում՝ մենք ամեն ջանք ներդնում ենք, որպեսզի լավ արտադրանք ներկայացնենք»,- նշեց նա:

Հետաքրքրվելով, թե «DA Jewellery»-ի զարդերը ձեռք բերելը թա՞նկ հաճույք կլինի ցանկացողների համար, Աննան նկատեց.

«Մենք դեռ նոր-նոր ենք սկսել, գնային համակարգն էլ դեռեւս հստակեցված չէ: Միայն կնշեմ, որ օգտագործվում են միայն արծաթ ու բարձրակարգ քարեր, ընդ որոմ՝ քարերը բերվում են Եվրոպայից, կամ Դավիթն անձամբ է մեկնում՝ դրանք ընտրելու համար: Մենք ուզում ենք ստեղծել իրեր ոչ թե ինքնանպատակ դրանք վաճառելու համար, մենք մտածում ենք այնպիսի զարդերի մասին, որոնք անձամբ կցանկայինք կրել: Տեսականին կապված է նաեւ տրամադրության, եղանակի հետ, օրինակ՝ ամռանը կլինեն համապատասխանաբար ամառային գույներով զարդեր: Ի դեպ՝ մեզ մոտ կլինեն նաեւ պատվերների հնարավորություն, եթե մեր այցելուները սեփական գաղափարներ ունենան»:

Հետաքրքրվելով, թե արդյոք «DA Jewellery»-ի անվանումը կապված է Դավիթի եւ Աննայի անվան առաջին տառերի հետ, երգչուհին նկատեց.

«Սա Դավիթի գաղափարն էր ու ես կապ չունեմ: Ճիշտ է՝ Դավիթը սկզբում առաջարկեց, որ հետաքրքիր զուգադիպությամբ բիզնեսի անունը կկրի երկուսիս անվան առաջին տառերով, հատկապես որ նույն կերպ նաեւ մեր ազզգանունների առաջին տառերն են համընկնում, բայց ես հրաժարվեցի՝ ասելով, որ սա նրա աշխատանքն է, ես միայն կողքից եմ օգնում: Նա է իր ողջ ուժերը ներդրել ու նա է արժանի, որպեսզի իր բիզնեսը միայն իր անունը կրի»:

Ի դեպ՝ Աննան բավականին լավ նկարում է, իր զգեստների հեղինակն ինքն է ու այս պահին իր ու Դավիթի ծրագրերում կան նաեւ սեփական նորաձեւության սրահ հիմնելը:

Արդեն երկար ժամանակ է, ինչ Աննա Դովլաթյանը նոր երգով չի ներկայանում, բայց մեզ հետ զրույցում երգչուհին պատմեց, որ արդեն իսկ այդ առումով աշխատանքներ է տանում.

«Արդեն իսկ նոր երգ եմ գրել, մեծ հույս ունեմ, որ այս տարի կհասցնեմ այն տեսահոլովակով ներկայացնել: Նախկինում հիմնականում ներկայացել եմ անգլերեն երգերով, այս անգամ կլինի հայերեն երգ, որի խոսքերը գրել է Վարդան Սմբատյանը, գործիքավորումն էլ իրականացնելու է Տիգրան Ավետիսյանը»,- նշեց նա:

Աննա Դովլաթյանը շարունակում է նկարահանվել «Կայարան» հեռուստասերիալում: Հետաքրքրվելով, թե ի՞նչ զարգացումներ են սպասվում իր հերոսուհուն, պատասխանեց.

«Սերիալային աշխատանքում զարգացումներին դերասաններն էլ շատ տեղյակ չեն լինում: Ինձ համար էլ է անակնկալ, թե հերոսուհուս հետ ինչ կլինի, այնպես որ ես էլ, հեռուստադիտողի նման,  հետեւում եմ ընթացքին»:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal