Երևան, 17.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նարեկ Վանը՝ իր աշխատանքներում Գոհար Գասպարյանի ազդեցության և Պրահայում կայացած ցուցահանդեսի մասին

ՖՈՏՈ

Tert.am Life–ը  գրում է.

Փետրվարի 15-ին Պրահայի Յակուբսկա ցուցասրահում բացվել է հաղորդավարուհի Գոհար Գասպարյանի ամուսնու` նկարիչ Նարեկ Վան Աշուղաթոյանի՝ «Շարժվող մասնիկներ» խորագրով անհատական ցուցահանդեսը, որը կազմակերպել էր Չեխիայում Հայաստանի դեսպանությունը: Սա Նարեկի երկրորդ ցուցահանդեսն է, սակայն նա առաջին անգամ է սփյուռքահայությանը ներկայացնում իր աշխատանքները։ Նա առաջին՝ «Մասնիկապատում» ցուցահանդեսը ներկայացրել է 2015–ին Երևանում։

Tert.am Life–ը զրուցել է Նարեկի և Գոհարի հետ`նոր աշխատանքների մասին։

«ԼեգաԼաբ» իրավաբանական գրասենյակի հիմնադիր բաժնետեր, «Ծիրանի» մշակութային հանգույցի ղեկավար Նարեկը մանկուց է նկարում։ Մասնագիտական կրթություն չի ստացել։ «Տաղանդը ժառանգելու մասին հարցերը միշտ չեն, որ միանշանակ են, սակայն պապիկս՝ Հովհաննես Շարամբեյանը, եղել է պրոֆեսիոնալ նկարիչ. գուցե իրենից եմ ժառանգել».– ասաց Նարեկը։

Նարեկը սիրում է իր նկարների վրա երկար աշխատել։ Իր հարցազրույցներից մեկում նա նշել էր, որ պիտի որոշակի հոգեվիճակ լինի, որ կարողանա նկարել, ինչպես նաև, նկարում է այն, ինչ տեղի է ունենում իր կյանքում։ Հարցին` ո՞րքան ժամանակ և ի՞նչ հոգեվիճակում է նկարել այս աշխատանքները, նա պատասխանեց. «Աշխատում եմ դանդաղ և շատ երկար՝ կախված նկարից։ Երբեմն, էսքիզը գուցե ավելի երկար լինի, քան բուն նկարը։ Դժվար է պատասխանել, թե ինչ հոգեվիճակում եմ աշխատել։ Տարբեր նկարներ են, տարբեր գույներ և ապրումներ, չգիտեմ՝ ինչպես մի նախադասությամբ պատասխանեմ։ Ամեն նկար տարբեր խնդիր ունի, ճիշտ կլինի՝ նկարները խոսեն իմ ներքինի մասին, ոչ թե ես։ Սիրում եմ, երբ նկարն անհատական դիալոգի մեջ է մտնում դիտողի հետ։ Այս պահին ներկայացրել եմ 29 գործ։ Բոլորը տարբեր պատումներ են, դժվար է ասել՝ ինչ են պատմում, ամեն մեկը մի առանձին պատմություն է»։

Շատ նկարիչների համար սիրելիներն են դառնում ոգեշնչման աղբյուր։ Նարեկը նշեց, որ կինը՝ Գոհարը, շատ մեծ դեր ունի  իրեն աշխատանքի տրամադրելու գործում. «Երբեմն, ծուլանում եմ տրամադրվել աշխատելուն»։

Նարեկը մի անգամ ասել էր, որ նկարչությունն իր համար հոբբի է։ Հիմա, կարծես, թե մտափոխվել է։ «Արդեն դժվարանում եմ ասել հոբբի է, թե` ոչ։ Գնալով էական մի մաս է դառնում։ Աշխատանքիս հետ համատեղել կարողանում եմ։ Ինձ մոտ միշտ ստացվել է, և դա ինձ դուր է գալիս»,– նշեց Նարեկը։

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել չեխ խորհրդարանականներ և պաշտոնյաներ, արվեստագետներ, Չեխիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Նարեկը նշեց, որ նրանց դուր են եկել աշխատանքները. արձագանքը ոգևորիչ է եղել։

Նարեկի աշխատանքների մասին խոսեցինք նաև Գոհարի հետ։ «Նարեկի աշխատանքներում միանշանակ տեսնում եմ իր ներաշխարհը, բնավորությունը, երևակայությունը, ճաշակի զգացողությունը, երազանքներն ու բողոքը։ Երբ նա նկարում է, լուռ է, լսում է նույնքան տարբեր երաժշտություն, որքան իր նկարներն են. Փինք Ֆլոյդից ու Բախից մինչև Համասյան ու Ռեինկարնացիա»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին՝ ինքն ի՞նչ ազդեցություն ունի ամուսնու աշխատանքների վրա, խորհուրդներով հաճա՞խ է օգնում, Գոհարը պատասխանեց. «Ես ավելի շատ պրոդյուսերի աչքով եմ դիտում այդ աշխատանքները, քան պարզապես արվեստասերի։ Դա իր աշխարհն է, որտեղ նա հստակ գիտի՝ ինչ է ուզում տեսնել։ Երբեմն, անհանգստանում եմ տեսողության համար, որովհետև շատ մանր է նկարում, բայց երբ տեսնում եմ՝ ինչ ոգևորությամբ ու համբերատարությամբ է աշխատում, մոռանում եմ այդ մասին»։

Ի դեպ, «Մասնիկների հեքիաթ» ցուցադրությունը կշարունակվի մինչև փետրվարի 21-ը։

Նյութը՝ Մելինե Տոնոյանի

Ադրբեջանում հայտարարել են, թե մեկնարկել է Արցախից խաղաղապահների դուրսբերման գործընթացը Բաքվի վանդալները քանդել են Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը․ ահազանգՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԻսրայելը պատասխան հարված կհասցնի ԻրանինՀայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված էԿոտայքում աշխատակիցը գաղտնի մուտք է գործել հանքավայր, հափշտակել մի քանի մլն-ի ոսկու հանքանյութ Տասնյակ հասցեներում լույս չի լինիՀայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված է․ Լիաննա ՄանուկյանԳուամի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՍորոսի հիմնադրամը դադարեցրել է իր աշխատանքը Ղրղզստանում Ակնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԴուբայում, որտեղ անձրևը մեծ շռայլություն է, այսօր խոշոր ջրհեղեղ է դիտվել. Սուրենյան (տեսանյութ) Թվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըԹբիլիսիում կրկին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ) «Կասկադը» վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ Ռուս խաղաղապահները հեռացել են Դադիվանքից Դուբայում սաստիկ փոթորիկ է. քաղաքը հեղեղվել է, չեղարկել է 45 չվերթ (տեսանյութեր) Արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել են Ճանապարհ է փակ լինելու, ՊՆ նախկին շենքն է պայթեցվելու57-ամյա տղամարդը Երևանում «ՎԱԶ-2104» է գողացել․ մանրամասներՄԻՊ աշխատակիցները կտեսակցեն ՔՊ-ական պատգամավորին վիրավորած անձին, որին ծեծի են ենթարկել Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանՉինաստանի խոսքը Ռուսաստանում կշիռ ունի. Շոլցը Սի Ծինփինին խնդրել է ազդել Մոսկվայի վրա Ինչպե՞ս են «Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողները Այս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել. Թագուհի Թովմասյան Զելենսկին ասել է, որ Իսրայելը հարձակումից պաշտպանած դաշնակիցները, նույնը կարող են անել Ուկրաինայի համար Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանՎերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյանի դուստրը մանրամասներ է հայտնում Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան Ագրոէլեկտրական արևային պարկԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Զելենսկի. Ուկրաինան չի կարողանա հաղթել պատերազմում առանց ԱՄՆ-ի լրացուցիչ օգնության ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները ՀՀ ԳԱԱ-ի և Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանԻնչո՞վ են զբաղվելու էկոպարեկները. նոր ծառայություն Հայաստանում