Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աստղագուշակ՝ փետրվարի 18-ի համար

LIFE

Խոյ: Այսօր ձեզ ազատ ու անկախ կզգաք: Հեռանկարները, որոնց շուրջ մտածել էիք ավելի տեսանելի կդառնան: Երբեք մի մոռացեք, որ ներքին հոգևի ճակը շատ ավելի կարևոր է, քան որոշ հանգամանքներ:

Ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերություններին փորձեք այլ տեսանկյունից նայել: Հնարավոր է նոր բացահայտումներ անեք, հասկանաք մտերիմ մարդ կանց վարքագծի իրական դրդապատճառները, հոգեբանորեն վերլուծեք դրանք:

Ցուլ: Բարեհաջող օր է հատկապես նրանց համար, ովքեր աշխատում են կրթական համակարգում: Այսօր կարևոր է չծուլանալ և ակտիվ գործունեություն ծավալել: Կարող եք նոր գործընկերների ներգրավել, ամրապնդել դիրքերը և նորովի ներկայացնել ձեր աշխատանքը:

Անձնական կյանքում անախորժություններ չենլինի: Կարող եք նոր հարաբերություններ սկսել, ամուսնության առաջարկ անել, կենցաղային հարցերով զբաղվել:

Երկվորյակ: Այսօր գործնական մեծ ակտիվության ակնկալիք չունենաք: Անգամ ամենասովորական կենցաղային հարցերը ձանձրալի չեն թվա, եթե դրանցով զբաղվեք ոչ թե պարտադրված, այլ հաճույքով և գործի դնեք ձեր ստեղծագործական ներուժը: Այսօր փորձեք ավելի հարմարվող լինել:

Մտերիմների հետ ձեր տեսակետները չեն համընկնի, ինչը կհանգեցնի մի շարք տարաձայնությունների: Ընտանիքի անդորրը պահպանելու համար ստիպված կլինեք զիջումների գնալ:

Խեցգետին: Վստահեք ձեր ներքին ձայնին, եթե այսօր այն հուշում է ոչինչ չձեռնարկել, ապա հենց այդպես էլ վարվեք: Եթե հոգնածություն եք զգում, ապա ժամանակ հատկացրեք հանգստին: Կարևոր հարցերում չարժե միայնակ որոշումներ կայացնել: Ավելիլավ է դիմեք համապատասխան անձանց:

Մտերիմների հետ հարաբերությունները հանգիստ են և փոքր- ինչ միապաղաղ, ինչը ձանձրալի կթվա: Երեկոյան հնարավոր է անհասկանալի մտքեր ծագեն, կսկսեք ինքնաքննադատությամբ զբաղվել:

Առյուծ: Օրվա ընթացքում փայլուն գաղափարներ կծնվեն: Նշանի շատ ներկայացուցիչներ ձեռք կբերեն նոր հետաքրքրություններ ու նախասիրություններ: Ստեղծագործական ներուժը բարձր է: Ինքնավստահ եք և նախաձեռնող: Պատահական չէ, որ հեշտությամբ կգտնեք համախոհներ, ովքեր կօգնեն իրագործել ձեր ամենահամարձակ մտահաղացումները:

Հնարավոր է գումարային շահույթ: Սպասեք հաճելի նվերների: Հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությանը կարժանանաք, շրջապատի վրա լավ տպավորություն կթողնեք:

Կույս: Ստիպված կլինեք շատ աշխատել: Շունչ քաշելու ժամանակ չեք ունենա: Բացի այդ, մտերիմները ևս կծանրաբեռնեն ձեզ իրենց խնդիրներով: Սակայն, որքան էլ հագեցած լինի օրը, փորձեք ժամանակ գտնել և հանգստանալ, ձեզ անհրաժեշտ է վերականգնել ու ժերը: Փորձեք մտորել վերջին ժամանակներս կատարված իրադարձությունների շուրջ: Միայնության մեջ անցկացրած ժամանակը կօգնի վերականգնել հոգեկան հավասարակշռությունը:

Օրվա երկրորդ կեսին առավել զգույշ եղեք, վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է: Խուսափեք բարդ գործիքներ, սարքավորումներ կիրառելուց: Խորհուրդ է տրվում չօգտագործել ծանր, յուղոտ կերակուրներ, հետևեք, որ ձեր սննդակարգում ներառված լինեն բավական քանակությամբ թարմ մրգեր և բանջարեղեն:

Կշեռք: Այսօր կօգտագործեք, ձեզ ընձեռնված, բոլոր հնարավորությունները: Ուղևորությունները հրաշալի կդասավորվեն, ոչ միայն դրական լիցքեր կհաղորդեն այլև կօգնեն հետքրքիր ծանոթություններ հաստատել: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր մեծ ճանաչում և համբավ ձեռք կբերեն, ի հայտ կգան նոր երկրպագուներ:

Այսօր կծնվեն գաղափարներ, որոնք, առաջին հայացքից, կարող են անիրագործելի թվալ, սակայն, հետագայում ձեզ կհաջողվի կյանքի կոչել դրանք: Ֆինանսական տեսանկյունից բարեհաջող օր է: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ:

Կարիճ: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկություններ: Առանց հապաղելու ընդունեք դրանք, եթե ցանկանում եք ձեր բոլոր մտահաղացումներն իրագործելու հնարավորություն ստանալ: Գործունեության ոլորտը կընդլայնվի, կստանձնեք նոր պարտականություններ: Մեծ խանդավառությամբ կտրվեք աշխատանքին: Հնարավոր է ի հայտ գան նոր դաշնակիցներ, որոնց հետ համագործակցությունն արդյունավետ կլինի:

Հրաշալի օր է արվեստի գործեր, հնաոճ իրեր, զարդեր ձեռք բերելու համար: Ձեր ճաշակն այսօր չի հիասթափեցնի, ուշադրություն կդարձնեք միայն այն իրերին, որոնք իրոք հիացմունքի են արժանի:

Աղեղնավոր: Այսօր կծագեն խնդիրներ, որոնց դուք, զարմանալիորեն արագ և արդյունավետ լուծումներ կգտնեք: Մտերիմները կապշեն՝ տեսնելով, թե ինչ հեշտությամբ եք հաղթահարում ստեղծված դժվարությունները, ելք գտնում բարդ իրավիճակներից: Վստահաբար ի ցույց դրեք ձեր ձեռքբերումները, եթե հաջողվի ազդեցիկ մարդկանց ուշադրությանն արժանանալ, ապա հուսալի և առատաձեռն հովանավոր կգտնեք:

Նպատակահարմար օր է նոր ծանոթությունների համար: Այսօր հիանալի տեսք ունեք, և դա կնկատեն բոլորը: Ուժասպառ անող մարզումները ցանկալիչեն, իսկ թեթև վազքը միայն օգտակար կլինի:

Այծեղջյուր: Այսօր անիմաստ խոսակցությունները, ձեզ համար ոչ համակրելի մարդկանց հետ հանդիպումները շատ ժամանակ կխլեն: Զգացմունքային դաշտն անկայուն է, տրամադրությունը փոփոխական կլինի, ինչի պատճառն ինքներդ էլ չեք հասկանա : Ձեզ դժվար թե հաջողվի կենտրոնանալ, հնարավոր է թույլ տաք որոշ վրիպումներ:

Նշանի մի շարք ներկայացուցիչներ այսօր կարող են մտերիմների հետ տարաձայնություններ ունենալ: Վիճաբանություններ կծագեն անգամ ամենասիրելի մարդկանց հետ: Ձեզնից կպահանջվի սթափվել, տուրք չտալ հույզերին և փորձել վերականգնել լավ տրամադրությունը:

Ջրհոս: Ստիպված կլինեք շատ ժամանակ վատնել ձանձրալի, միապաղաղ, բայց նաև կենտրոնացում պահանջող աշխատանքի վրա: Ժամանակ առ ժամանակ ընկերներն օգնության կհասնեն, սակայն գործի հիմնական պատասխանատվությունը ձեր ուսերին կմնա: Ֆինանսական հաշվարկներում հնարավոր են բացթողումներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ գերագնահատում են իրենց հնարավորությունները, այդ իսկ պատճառով էլ հաճախ սխալվում:

Օրվա երկրորդ կեսին կենսական ներուժը կնվազի, ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Փորձեք հնարավորինս շատ ժամանակ անցկացնել ընտանիքում, իսկ կենցաղական հարցերն այսօր ցանկալի է վստահել հարազատներին:

Ձկներ: Հանգիստ, հաճելի օր է սպասվում: Այն դժվար թե առանձնանա որևէ նշանակալի իրադարձությամբ: Փորձեք օգտվել հնարավորությունից և ավարտին հասցնել սկսած գործերը: Կարող եք նաև նոր նախագծեր մշակել, սակայն, դրանք միայնակ իրագործելը ցանկալի չէ :

Ցանկացած փոփոխություն այսօր օգտակար կլինի: Կարճ ուղևորությունները, անսովոր վայրեր այցելելը կօգնեն առույգանալ, նաև կարող են ոգեշնչման աղբյուր հանդիսանալ: Սիրային հանդիպումների համար օրն այնքան էլ խոստումնալից չէ: Նշանի շատ ներկայացուցիչներ կդժվարանան լեզու գտնել սիրելի մարդու հետ:

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023