Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ես պատրաստ եմ անգամ «стерва» խաղալ, բայց ոչ մամա. Յուլյա Ֆինկ

LIFE

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Յուլյա Ֆինկը, ով այժմ որպես հաղորդավարուհի է ներկայանում Արմենիա հեռուստաընկրության «Բարի լույս» հաղորդման խոհանոցային հավելվածում:

-Յուլյա, «Աբելի քույրը» հեռուստասերիալի ավարտից հետո Ձեզ այլ նախագծերում չենք տեսնում: Այս պահին այլ առաջարկներ չունե՞ք:

-  Որպես դերասանուհի՝ հիմա որեւէ զբաղվածություն չունեմ, սակայն աշխատում եմ որպես հաղորդավարուհի՝ վարելով «Բարի լույս» հաղորդման խոհանոցային էջը: Հեռուստասերիալներից այս պահին մի քանի առաջարկներ ունեմ, սակայն ինքս չեմ ուզում նկարահանվել:

-Ինչի՞ հետ է կապված Ձեր այդ որոշումը:

-    Նախ, որովհետեւ չկան այն մակարդակի սերիալներ, որտեղ կցանկանայի խաղալ: «Աբելի քույր»-ում համաձայնեցի նկարահանվել, քանի որ երկար ժամանակ չէի խաղում ու հասկացա, որ տանը նստելով էլ չեմ կարողանում, բացի այդ, առաջարկված դերն էլ հետաքրքրեց ինձ: Հիմա եթե լինի մի քանի մասանոց սերիալի հետաքրքիր առաջարկ, գուցեեւ չմերժեմ, բայց եթե ինձ կրկին ու կրկին չառաջարկեն ներկայանալ մայրիկի դերով: Մեր իրականության մեջ այդ միտումը կա՝ բավական է մեկ անգամ մի կերպարով հանդես գաս, դրանից հետք անդադար նույնատիպ կերպարներ են առաջարկում: Հիմա այլեւս հաստատ մամայի դերով հանդես չեմ գա, քանի որ դա արդեն տաբու են դարձնում: Ես պատրաստ եմ անգամ «стерва» խաղալ, բայց ոչ մամա:  Կարծում եմ, կարճ սերիալները եւ ժամանակ են խնայում, եւ ավելի լուրջ մոտեցում են ենթադրում աշխատանքի նկատմամբ: Երկարաշունչ սերիալները հիմնված են արագության վրա, շատ ժամանակ չես կարողանում տրամադրել դերիդ վրա: Սերիալը արագ ստացվող արտադրանք է, որը վնասում է ողջ թիմի աշխատանքային որակը: Երբ մեկ օրում մի քանի տեսարան պետք է նկարահանվես, այն էլ իրարից տարբերվող տեսարաններ, ուրմեն որքան էլ լավ աշխատես ու ջանք ներդնես, միեւնույն է, լավ արդյունք չես ստանա:

-Շատ դերասաններ սրտնեղում են, որ հեռուստատեսային ֆիլմերում մեծ ներգրավվածություն ունեն մասնագիտությամբ ոչ դերասանները. Այդ միտումը Ձեզ եւս խանգարում է աշխատել:

-   Իհարկե, դա շատ կարեւոր խնդիր է: Էլ ավելի լուրջ խնդիր է, երբ այդ ոչ դերասանները վարակվում են աստղային հիվանդությամբ ու իրենք համարում են, որ կարող են շատ պրոֆեսիոնալների հետ հանդես գալ ու նույն մակարդակի վրա լինել: Թեեւ միշտ էլ ասել եմ ու կկրկնվեմ, որ լինում են դեպքեր, երբ մարդը չունի կրթություն, բայց իր բնությամբ դերասան է ու իր տաղանդը առանց դիպլոմի կարող է ցույց տալ: Նման դեպքեր լինում են, կան անգամ նման օսկարակիր դերասաններ, սակայն դա շատ խիստ հազվադեպ հանդիպող երեւույթ է հատկապես մեր իրականության մեջ: Ես առաջարկ ստանալիս անպայման հարցնում եմ, թե ովքե՞ր են մասնակցելու եւ ո՞վ է նկարահանելու:

-Արդեն երկար ժամանակ է, թատրոնում չեք աշխատում: Վերադառանլու մտադրություն չունե՞ք:

-   Այն դերասանը, ով աշխատել է թատրոնում, հետո միշտ էլ դրա բացը զգում է իր կյանքում: Սակայն ես չէի ցանկանա թատրոն վերադառնալ մշտական աշխատանքով, քանի որ մեր թատրոններում կարելի է անդադար կրկնվող ներկայացումներից հոգնել: Եթե առաջարկ լինի, հիմա ցանկություն ունեմ որպես հրավիրված դերասանուհի որոշ ներկայացումներում խաղալ:

-Առաջ ցանկություն ունեիք ընդլայնել խոհանոցային հաղորդումը, այս պահին այդ առումով ի՞նչ մտքեր ունեք:

-  Այո, ես ավելի շատ ուզում եմ այդ ուղղությամբ խորանալ: Մտքեր ունեմ մեծ հաղորդում ունենալու, որտեղ կանդրադառնամ հայակական ավանդական խոհանոցին, այդ թվում՝ տարբեր մարզերի ուտեստներին: Սակայն այդ ամենի համար ֆինանսավորում է հարկավոր ու հովանավորի խնդիր կա. Տեսնենք՝ ինչպե՞ս կստացվի:

-Յուլյա, գիտեմ, որ ունեք ձեր փոքրիկ բիզնեսը (պատրաստում եք օրիգինալ զարդեր), նաեւ մտադրություն ունեիք Ձեր ռեստորան-բուտիկը բացել: Այժմ քայլեր արվո՞ւմ են այդ ուղղությամբ:

-   Ռեստորան-բուտիկը շարունակում է երազանք մնալ ինձ համար, բայց ես հավատում եմ երազանքների կատարմանը ու կարծում եմ՝ իմ կյանքում կգա այդ օրը: Ինչ վերաբերվում է իմ զարդերին՝ հասկացա, որ հայերը շատ տաղանդավոր են մտքերը գողանալու հարցում: Հիմա նեղ մասայում է բիզնեսս ընդլայնվում: Ով տեսնում է իմ պատրաստած զարդերն ու հավանում, կարող է պատվիրել, բայց մեծամաշտաբ ընդլայնում չեմ նախատեսում, քանի որ ուզում եմ գործերս լինեն քիչ, բայց որակյալ ու չկրկնվող: Ինձ համար այս աշխատանքը գումարի աղբյուր ունենալու միջոց չէ, ես կենտրոնանում եմ բացառիկ, հին ու չհանդիպող նյութերի վրա, որպեսզի շեշտը դրված լինի օրիգինալության վրա:

-Վերջերս դուք ու ամուսինը շատ կարեւոր «պաշտոն» ստանձնեցիք՝ դառնալով Իրինա Հարությունյանի փոքրիկի կնքամայրն ու կնքահայրը: Այս կարեւոր իրադարձությունը ի՞նչ փոխեց Ձեր կյանքում:

-   Ես ու Արտյոմը շատ լուրջ եք վերաբերվում այս հանգամանքին: Պատկերացրեք՝ փոքրիկ Դավիթի կնքահոր ու կնքամոր կարգավիճակում հայտնվելը ինքնըստինքյան ստացվեց, քանի որ նա անասելի կապված է Արտյոմի հետ: Այսինքն՝ այնպես չէր, որ մենք Իրինայի ընտանիքի հետ մտերիմ էինք ու դրա համար դարձանք նաեւ բարեկամներ, իսկապես՝ Դավիթը ծնված օրից Արտյոմի հետ հետաքրքիր կապվածություն ունի: Կարծում եմ, որ կնքահայրը երկրորդ հայր է համարվում ու պարտավորվում է ողջ կյանքում լինել իր սանիկի կողքին եւ մասնակցել նրա դաստիարակությանն ու կյանքին: Դա կոչում է, պարզապես անուն չէ,  ու սխալ է, երբ կնքահայր ընտրում են ըստ տվյալ մարդու ֆինանսական կարողության, ինչպես հաճախ պատահում է մեր երկրում:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal