Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչ գիրք կարդալ. խորհուրդ են տալիս հայ հայտնիները

PHOTO

Այսօր  լրանում է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 148-ամյակը, և արդեն 8-րդ տարին է, որ փետրվարի 19-ը  նշվում է որպես  գիրք նվիրելու օր:

BlogNews.am-ը գիրք նվիրելու օրվա հետ կապված զրուցել է հայ հայտնի լրագրողների և հեռուստադեմքերի հետ և պարզել՝ ինչ են նրանք կարդում և ինչ գրքեր խորհուրդ կտան ընթերցասերներին:

Հեռուստա-ռադիո հաղորդավարուհի Լուսինե Բադալյանին   կարդացած բոլոր գրքերի մեջ ամենաշատը տպավորել է կանադահայ գրող Հակոբ Խաչիկյանի և  ֆրանսիացի գրող Ժան-Իվ Սուսիի «Ամառ առանց այգաբացի» վեպը: Հաղորդավարուհին գիրքն առաջին անգամ տարիներ առաջ է կարդացել, բայց շատ անգամներ է վերընթերցել. «Սա այն գիրքն է, որն անընդհատ ուզում ես նորից կարդալ,  նորից անցնել նույն ճանապարհներով, նույն տեղերում լինել, վերհիշել ինչ-որ դրվագներ, ապրել հերոսների կյանքով: Գրքի ազդեցությունը քեզ բաց չի թողնում»:

Լուսինեն այս գրքի համարժեքը դեռ չի գտել: Առաջին հայացքից թվում է, թե գիրքը ցեղասպանության մասին է, բայց այն ցեղասպանության ֆոնին հայ  ընտանիքի կյանքի մասին է: Խոսվում է ընտանեկան բոլոր խնդիրների մասին, որոնք մենք շատ հաճախ չենք խոստովանում: Գրքում կա  և՛ սեր, և՛ բռնություն, և՛ հավատարմություն, և՛ դավաճանություն: Ամեն բան  այնքան իրատեսական ու գեղեցիկ լեզվով է գրված, որ կարդալիս չես ուզում նույնիսկ շնչել:

«Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Հրաչ Քեշիշյանը խորհուրդ է տալիս Սերգեյ Դովլաթով կարդալ:  Նրա աշխատասենյակում կային Դովլաթովի գրեթե բոլոր գրքերը:

«Դովլաթովը նաև ճանապարհորդելիս է ինձ հետ: Նրան  անընդհատ  կարող ես վերընթերցել, և ամեն անգամ նորովի, ամեն անգամ ինչ-որ նոր բան գտնել»:

«Արմենիա» հեռուստաընկերության լուրերի մեկնաբան Էռնա Էլիզբարյանը խորհուրդ է տալիս անպայման ընթերցել Պարույր Սևակ: Սևակը Էռնայի սեղանի գիրքն է: Այն ամենը ինչ կապված է Սևակի հետ նրան շատ հոգեհարազատ է, նա սիրում է բանաստեղծի գրիչը և մտածողությունը. «Սևակը ինձ սովորեցրեց ենթատեքստը ավելի շատ  հասկանալ: Սիրում եմ նրա գրած քննադատական բոլոր հոդվածները, որովհետև սուր գրիչ ունի, ամեն ինչ գրված է գեղարվեստական և իրատեսական հիմքի վրա: Կա  սեր, ճշմարտախոսություն և կյանք: Սևակը եզակի է ինձ համար»:

«Մասնագիտությունը` լրագրող» հեղինակային հաղորդման լրագրող և հաղորդավարուհի Սոնա Աբրահամյանն ընթերցողներին խորհուրդ տալու համար ընտրել է Հալեդ Հոսեյնի  «Օդապարիկ թռցնողը»  կամ ռուսերեն թարգմանությամբ`«Бегущий за ветром» գիրքը:  Այս գիրքը պետք է կարդալ հստակ հասկանալով, որ Հոսեյին շատ նուրբ,  առանց ավելորդ մելամաղձոտության և խճճված այլաբանությունների մարդկային ճակատագրեր ներկայացնելու վարպետ է: Շատ են շեշտում  այս գրքի քաղաքական ենթատեքստը, թե ինչպես է հեղինակը ներկայացրել Աֆղանստանը, արդյոք այն շատ հեռու չէ իրականությունից: Սոնան խորհուրդ է տալիս քաղաքական ենթատեքստը երկրորդ պլան մղել և ավելի շատ մարդկային ճակատագրերով հետաքրքրվել:  

«Արմենիա» հեռուստաընկերության եղանակի տեսության մեկնաբան Լիլի Հովերը խորհուրդ է տալիս կարդալ Գրիգոր Նարեկացու «Մատեան Ողբերգության»-ը: Այս գիրքը միշտ հաղորդավարուհու սեղանին է, և նա պարբերաբար վերընթերցում է այն:

««Մատեան Ողբերգության»-ը համաշխարհային գլուխգործոց է,-նշում է հաղորդավարուհին,- այս գրքի մասին միշտ է պետք հիշել։ Այն մեր հպարտությունն է, մեզ միջնադարից հասած մեծ ժառանգությունը, մեր անգին զարդը։ Այն հայտնի է նաև իր հրաշագործ բուժիչ հատկություններով: Մարդիկ մինչև օրս բժշկվում են այս տողերով...Իսկ, ժամանակակից դարում, երբ խառնվել են «ընդունելին և անոմալը» մեզ միշտ է պետք մաքրել հոգին և միտքն այս «Գիրք գրքոց»-ով»։

Հաղորդավար Գոռ Գրիգորյանը /Եգոր Գլումով/  այս պահին կարդում է Հելեմ Բալագեի «Մեսսի» գիրքը, որովհետև շատ է սիրում հայտնի  ֆուտբոլիստին:  

«Երիտասարդներին խորհուրդ եմ տալիս կարդալ գիրք, շատ կարդալ, և կապ չունի, թե ինչ եք կարդում, կարևորը՝ կարդաք, և կապ չունի՝ որ տարիքում կլինի գրքի հետ ձեր ծանոթությունը: Մարդ կա 35 տարեկանում է իր համար բացահայտում ընթերցանության հրաշալի աշխարհը, մարդ էլ կա 5 տարեկանից է կարդում »:

«Մասնագիտությունը` լրագրող» հեղինակային հաղորդման լրագրող և հաղորդավարուհի Աելիտա Չիլինգարյանը, լինելով Հնդկաստանի և հնդկական մշակույթի սիրահար,  իր ընթերցած բոլոր գրքերից հատկապես առանձնացնում է Գրեգորի Ռոբերթսի «Շանտարամ»-ը:

«Շանտարամ»-ը բավականին ծավալուն ստեղծագործություն է և  այն կարդալուց առաջ պետք է տրամադրվել, որովհետև այն չի կարելի ընդհատումներով կարդալ: Նույնիսկ 1-2 շաբաթ չի կարելի դադար տալ:  Պետք է մտնես գրքի մեջ, ապրես, կարդաս ու վերջացնես: Սա մի հրաշալի պատմություն է մարդու կյանքի մասին: Տարբեր կերպարների կյանքի պատմությունները խառնված են  հետաքրքիր փիլիսոփայական մտքերով, ու կարդալու ընթացքում հասկանում ես, որ քեզ ոչ  միայն արտասովոր ու իրադարձություններով լի պատմություն են ներկայացնում, այլ նաև հետաքրիր մտքեր և կյանքի հանդեպ վերաբերմունք:

Աելիտան գրքից առանձնացնում է «Կյանքում ամեն ինչ կարող ես փոխել մի մտքով կամ արարքով, կարևորը՝ այն սիրով անես» միտքը:

BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանի կարծիքով ընթերցանությունը պետք է լինի ոչ միայն գեղեցիկ ու գիտահանրամատչելի, այլ նաև հումորով. «Այդ առումով  ամենալավ ընտրություններից մեկը Իլֆի և Պետրովի աշխատություններն են, ովքեր ունեն փայլուն հետհեղափոխական հումորի ու երգիծանքի ոճ»:

Կոնստանտինը մեծ հաճույքով արդեն մի քանի անգամ վերընթերցել է թե՛  «12 աթոռը», թե՛ «Ոսկե ցլիկը»: Ամեն անգամ վերընթերցելիս կարելի է նոր զուգահեռներ գտնել մեր իրականության հետ:

Բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են քաղաքագիտությամբ, Մերձավոր Արևելքով կամ ընդհանրապես Արևելքով, «Արմենիա» հեռուստաընկերության մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը խորհուրդ է տալիս ընթերցել Աբրահամ Գասպարյանի «Ներքաղաքական գործընթացների իրողությունները Մերձավոր Արևելքում» գիրքը: Ինչու հենց այս գիրքը, որովհետև Արևելքի մասին գրողը պետք է ներսից և շատ լավ ճանաչի Արևելքը, իսկ Աբրահամ Գասպարյանը շատ լավ տիրապետում է թեմային և ամեն ինչ շատ լավ է ներկայացրել:

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak