Եղանակը Հայաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում փետրվարի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արեւելյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 20-21-ին միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում կբարձրանա 7-9 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում փետրվարի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում գիշերը բարձրադիր գոտիներում կդիտվի -14-16, ցածրադիր գոտիներում՝ -18-20, ցերեկը՝ -3-5 աստիճան ցուրտ:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -25-30, ցերեկը` -7-12,
Կոտայքում՝ գիշերը` -25-30, ցերեկը` -7-12,
Գեղարքունիքում՝ գիշերը` -25-30, ցերեկը` -7-12,
Լոռիում՝ գիշերը` -11-16, ցերեկը` +2+5,
Տավուշում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +5+10,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -25-30, ցերեկը` -7-12,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -16-20, ցերեկը` -2-5,
Արարատում՝ գիշերը` -20-23, ցերեկը` -3-6,
Արմավիրում՝ գիշերը` -20-23, ցերեկը` -3-6,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -25-30, ցերեկը` -7-12,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -20-23, ցերեկը` -3-6,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` -1-6, ցերեկը` +5+10,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -6-11, ցերեկը` +3+8,
Արցախում՝ գիշերը` -1-6, ցերեկը՝ +5+10: