ՀՀԿ-ական պատգամավորը Վ. Օսկանյանի տղայի ձերբակալության «քաղաքականացված» լինելու մասին
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՔննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի որդին՝ Ա. Օսկանյանն ու նրա զարմիկ Հ. Սիրադարյանը ձերբակալվել են: Նրանք կասկածվում են մարդուն ազատությունից ապօրինի զրկելու, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն կամ բռնության սպառնալիք գործադրելու մեջ։ Դեպքի առնչությամբ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ՕՀՕ դաշինքի նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշել է. «Վարդան Օսկանյանի որդու ձերբակալությունը քաղաքական է»:
Թեմայի շուրջ Past.am-ը մեկնաբանություն ստացավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանից, ով նշեց. «Ես չեմ կարծում, որ դա մտածված է: Ինքս ծանոթ չեմ գործին ու որեւէ գնահատական տալ չեմ կարող: Պարզապես կասեմ, որ ձերբակալությունը կապ չունի ընտրությունների հետ, դա զուգադիպություն է: Նման տեսակետ եմ հայտնում, քանի որ դա շատ հրապարակային է, իրավական հիմքեր պետք է լինեն, որ մարդուն ձերբակալեն: Չեմ կարծում, որ դա հատուկ ընտրությունների հետ կապված բան է, քանի որ այդ ուժն իրենից այն ուժը չի ներկայացնում: Այդ ուժն այդ թափը չի հավաքել: Նորից եմ ասում, եթե հիմքեր չլինեին չէին ձերբակալի»:
Աննա Սահակյան