Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արտաշատցիների վրա մարդ են բերել, թասիբ արթնացրել. նոր մարզպետը ՀՀԿ-ին պարտության է մատնելու

POLITICS

1in.am-ը գրում է.

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԺԿ նախկին անդամ, Բելգիայում ապաստանած Գրիշա Վիրաբյանը։ 

  

-Պարոն Վիրաբյան, մամուլը գրում է, որ Արարատի մարզում ընտրությունները թեժ են լինելու և հիմնական պայքարն ընթանալու է ՀՀԿ-ի թեկնածուների միջև՝ Ալիկ Սարգսյան, Արամայիս Գրիգորյան և այլն։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։

-Երբ նայում ենք ընտրությունների նախապատրաստական ընթացքին, այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում քաղաքական ոչինչ չի կատարվում, չկա քաղաքականություն ընդհանրապես։ Երբ նայում ես ընդդիմադիր ուժերի ցուցակներին, տպավորություն է ստեղծվում, որ «Հաց բերողին« չեն ձերբակալել, քաղաքական բանտարկյալներ չունենք։ Այդ ցուցակները այնպես են դասավորել, որ մրցակցություն է գնում, թե ով իրեն շատ խելոք կպահի, որպեսզի իշխանության կողմից ուշադրության արժանանա և «դաբրո» ստանա Ազգային ժողովում տեղեր ունենալու համար։ Ես նայում եմ ընդդիմադիր ուժերի ցուցակների՝ հատկապես առաջին տասնյակները, ու տեսնում, որ այնտեղ մարդիկ են, որոնք միշտ համաձայնության են գնացել իշխանության հետ, միշտ եղել են Ազգային ժողովում, ոչ մի անգամ չեն պայքարել իշխանությունը վերցնելու, զանգվածների միջոցով քաղաքական պայքար տանելու համար։ Նրանք Ազգային ժողովում բավարարվել են անատամ ելույթներ ունենալով և քվեարկության արդյունքներով, որ գոնե ցույց տան, որ իրենք ընդդիմադիր են։ Իսկ Հայաստանում ստեղծված իրավիճակում առանց զանգվածների աջակցության բացառվում է իշխանափոխությունը։ Դրա համար էլ այսօրվա ընդդիմությունը շատ հազվադեպ է խոսում իշխանափոխության մասին։ Իսկ եթե խոսում էլ են, հարց է առաջանում՝ իսկ ինչո՞վ են փոխելու իշխանությունը, իրենցո՞վ, բայց իրենք միշտ էլ եղել են իշխանության մեջ։

Իսկ իշխանական ցուցակներում էլ պայքարը գնում է այն պատճառով, որ բոլորն էլ գիտեն, որ Ազգային ժողովի ընտրություններից հետո կուսակցություններին բաժանվելու են տեղեր գործադիր մարմիններում։ Եվ այդ մարդիկ պայքարում են հիմնականում հետագայում գործադիր իշխանությունում տեղեր ունենալու համար։ Այսօրվա թալանված երկրում իրենք ուրիշ անելիք չունեն, բիզնեսը չի գործում, ոչինչ չի աշխատում, և արենայում մնալու համար իրենց միակ հույսը պատգամավոր դառնալն է։

Իսկ Արարատի մարզում շատ հետաքրքիր զարգացումներ են ընթանում, որովհետև բոլորս էլ գիտենք, որ այնտեղ, հատկապես Արտաշատում, Հովիկ Աբրահամյանն իր համար շատ խելացի քայլ կատարեց, երբ ինքը չառաջադրվեց, այլ առաջադրեց իր որդուն՝ Արգամին, որը համեմատաբար ավելի հարգված է, քան Հովիկ Աբրահամյանն Արարատի մարզում։ Մանավանդ վերջին շրջանում նա կարողացավ որոշակի երիտասարդների հավաքել իր շուրջը և իրեն շատ գրագետ, համեստ պահելով արտաշատցիների համակրանքը վայելում է։ Նա իր հոր հետ հակապատկերներ են։ Բայց ամենակարևորն այն է, որ արտաշատցիները չեն սիրում, երբ իրենց վրա մարդ են բերում։ Արամայիս Գրիգորյանին մարզպետ նշանակելով, հանրապետականները կարծես թե տանուլ են տալու, որովհետև Արամայիս Գրիգորյանի կացնային գործելակերպը արտաշատցիների մոտ արթնացնում է թասիբի պահը, և նրանք կարող են համախմբվել ու մեկ գիշերվա ընթացքում իրենց ընտրությունն անել։  Արտաշատում ընտրությունները պետք է շատ հանգիստ անցնեն, իսկ հանգիստ անցնելու պայմաններում Ալիկ Սարգսյանը կամ Մուրադ Մուրադյանը, որին ես ճանաչում եմ, ավելի շատ ձայներ կհավաքեն, քան Արամայիս Գրիգորյանը։ Հանրապետականներն այստեղ ստիպված գնալու են ուժային տարբերակների, որպեսզի կարողանան իրենց հնարավորություններն օգտագործելով՝ իրենց տեղը պահեն մարզում։ Ընտրությունները ցույց կտան, որ մարզում ամենից շատ ձայներ կհավաքեն Ալիկ Սարգսյանն ու Մուրադ Մուրադյանը, քան Արամայիս Գրիգորյանը, որքան էլ Գրիգորյանները բիզնես ունենան, որովհետև հենց սկզբից նրանք իրենց դեմքը ցույց տվեցին, երբ փորձեցին ուժային մեթոդներով ձայներ ապահովել։

Արտաշատում ընդդիմությունը երբեք ուժեղ չի եղել, որ կարողանա ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։ Հիմնական պայքարը գնալու է ուժային տարբերակով, իսկ դա շատ անկանխատեսելի է լինելու։

-Առաջին անգա՞մ է ձեր մարզում նման անկանխատեսելի ընտրություն սպասվում՝ հաշվի առնելով Հովիկ Աբրահամյանի գործոնը, Արամայիս Գրիգորյանի գործոնը։

-Ոչ, առաջին անգամ չէ, Արտաշատում անկախատեսելի եղավ նաև հատկապես 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Այդ ժամանակ ես առաջադրվեցի և բացարձակ ձայներ շահեցի, և այն պարկով քվեաթերթիկները, որոնք կեղծվել էին, Մատենադարանի առջև հանրահավաքում նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը ցույց տվեց։ Ես բացարձակ հաղթանակ էի տարել։ Այն ժամանակ ընտրություններն ավելի անկանխատեսելի էին, հիմա ավելի կանխատեսելի են, որովհետև ընդդիմությունում չկան նման մարդիկ։ Արարատում հիմնական պայքարը գնալու է ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև։ Արդեն պարզ է, որ այստեղ երկուսից մեկին պետք է ձայն տան, կամ ՀՀԿ-ին, կամ ԲՀԿ-ին, նաև տեխնլոգիաների կիրառման հարց է։ Ես խոսում եմ արտաշատցիների հետ, բոլորը վրդովված են, որ ուժային տարբերակով, մարդկանց աշխատանքից ազատելու և այլ սպառնալիքներով ստիպում են նախապես կողմնորոշվել։ Ամեն ինչ չափ պետք է ունենա։ Բնական է՝ Հովիկ Աբրահամյանը Արտաշատից է, նա բարեկամներ ու մտերիմներ կունենա, բնական է, որ երկար տարիներ նա մարդկանց է տեղավորել աշխատանքի, մարդիկ մտածում են, որ իրենց աշխատանքի մնալու համար պետք է ձայն տան ՀՀԿ-ին, բայց երբ մարդկանց շատ կոպիտ ձևերով ազատում են աշխատանքից, նրանք, իհարկե, տրամադրվում են ՀՀԿ-ի դեմ։ Սա արդեն ցուցանիշ է, չի կարելի ընտրությունների պատճառով մարդկանց իրար դեմ հանել, թշնամի դարձնել։ Որքան էլ ես դեմ եմ Հովիկ Աբրահամյանին, բայց նա Արտաշատում ընկերներ, բարեկամներ ունի, որոշ մարդկանց լավություններ է արել, և հնարավոր է՝ որոշ մարդիկ այդ հարգանքից ելնելով գնան ու ընտրեն Արգամ Աբրահամյանին ու ԲՀԿ-ին։ Բայց երբ որ մարդիկ տեսնում են, որ բոլոր սահմաններն անցնում են, ոչ մի սրբություն չեն պահում, և իրենց ստիպում են դեմ դուրս գալ այն մարդուն, որն իրենց լավություն է արել, նրանք հակակրանքով են լցվում ՀՀԿ-ի հանդեպ։ Իսկ դա շատ անկանխատեսելի է դարձնում ընտրությունները։ Օրինակ, մամուլը գրեց, որ Հասմիկ Գասպարյանին ազատել են կրթության վարչության պետի պաշտոնից, ով իմ համադասարանցին է եղել։ Ժամանակին Հովիկ Աբրահամյանի թելադրանքով, մեր գյուղի գյուղապետը դատի էր տվել Հասմիկ Գասպարյանին և ես համոզված եմ, որ Հասմիկ Գասպարյանը երբեք Հովիկ Աբրահամյանին ձայն չէր տա, բայց այսօր անգամ նրան են ազատել աշխատանքից։ Մարզպետը նման քայլերով ավելորդ լարվածություն է ստեղծում, որը անկանխատեսելի արդյունքների է բերելու ընտրությունների ժամանակ։ Արտաշատցիներն ունեն իրենց հոգեբանությունը, նրանց հետ չի կարելի այդպես վարվել՝ դրսից մարդ բերել, որը կփորձի իր կամքը թելադրել մարդկանց։ Արտաշատում այնպիսի իրավիճակ է, որ չես կարող մարդկանց պարտադրել մոռանալ Հովիկ Աբրահամյանի արած լավությունն իր շրջապատին։ Դրա համար, կարծում եմ, որ գոնե իր շրջապատին մարդկայնորեն պետք է հանգիստ թողնել։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal