Վարդուհի Գրիգորյանը հիվանդանոցում է, նրա վիճակը ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸստ Asekose.am-ի ունեցած տեղեկությունների` «Ժողովրդական երգիչ» նախագծից հայտնի Վարդուհի Գրիգորյանը հիվանդանոցում է , և նրա վիճակը ծանր է: Տեղեկությունը ճշտելու նպատակով Asekose.am-ը կապ հաստատեց երգչուհու ամուսնու` Գագիկ Հարությունյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց լուրը.
«Այո, լուրը ճիշտ է: Վարդուհին տանն իրեն վատ է զգացել, մինչև այսօր էլ դեռ պարզ չէ, թե ինչից: Նրան բերել ենք հիվանդանոց, որտեղ կնոջս զննելուց հետո բժիշկները հայտնեցին, որ Վարդուհին ինսուլտ է տարել: Սկզբում վիճակը շատ լուրջ էր: Մի քանի օր վերակենդանացման բաժանմունքում էր, սակայն այսօր արդեն հիվանդասենյակ են տեղափոխել: Վարդուհին արդեն թեթև խոսում է, նրա ոտքը շարժվում է, ճանաչում է իր հարազատներին, գիտակցությունն արդեն վերականգնվել է»,-մեզ հետ զրույցի ընթացքում ասաց երգչուհու ամուսինը:
Շարունակությունն՝ այստեղ: