Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նոր գալակտիկաներ թռչելու վերաբերյալ չէ «Ծառուկյան» դաշինքի տնտեսական ծրագիրը. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Ծառուկյան» դաշինքի անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը

– Պարոն Բոստանջյան, այդքան անխոցելի՞ է Ձեր դաշինքի տնտեսական ծրագիրը, որ այդպես բուռն արձագանքեց քննադատությանը: Ես նկատի ունեմ Աշոտ Եղիազարյան և Միքայել Մելքումյան բանավեճը: Վատ առումով որն ավելին էր, քան բանավեճը:

– Խոշոր խնդիրների լուծման պարագայում, այո, միշտ այլընտրանքններ գոյություն ունեն: Բայց բոլոր դեպքերում մեր 15 կետին եթե ծանոթանում եք, ի՞նչ եք տեսնում. մասնավորապես` կենսաթոշակների բարձրացում, նվազագույն աշխատավարձի բարձրացում և լուծման առաջնահերթություն պահանջող նման այլ խնդիրների կարգավորում: 
Լուծման կարոտ այդ խնդիրների առկայությունն այնքան ակնառու է, որ կարող ենք և ասել` մեր քաղաքացիների մտահոգությունների հիմնական առարկան են ըստ էության: Կամ` մյուս հարցերը` գազի սպառումը, էլեկտրաէներգիայի սպառումը, Փոքր և միջին բիզնեսի ոչ արդյունավետ աշխատանքը, որոնց լուծման ուղիներին անդրադառնում է մեր դաշինքի ծրագիրը, արդեն դարձել են մեր հասարակության համար առօրյա հոգսեր: 
Եվ այս խնդիրները օր առաջ պահանջում են շուտափույտ լուծումներ:

– Իսկ այդ խնդիրները լուծելու համար տնտեսական զարգացման նոր ելակետ ընտրե՞լ եք: Ասել է թե` տնտեսական զարգացման նոր քաղաքականություն առաջարկո՞ւմ եք Ձեր ծրագրում:

– Հնարավոր չէ խնդիրների լուծում` առանց նման քաղաքականության: Այսօր մեր իրականության մեջ առկա այդ խնդիրները, որոնք այնքան ցցուն են, որ անգամ ոչ մասնագետն է նկատում, խոսում են այն մասին, որ գոյություն ունեցող տնտեսական քաղաքականությունը չի նպաստում դրանց լուծմանը:
Պարզ է, որ եթե քաղաքական տարբեր ուժեր բարձրաձայնում են այս մասին, այդ թվում և Ազատ դեմոկրատներ կուսակցությունը, ինչո՞ւ չէ նրանք ևս բազմաթիվ նմանատիպ խնդիրների մասին խոսում են, ապա այդ ուժերի նպատակները չեն կարող էականորեն տարբեր լինել: Քանզի ցանկացած պետություն նախ լուծում է իր հասարակությանը, իր քաղաքացիներին առաջնահերթորեն հուզող խնդիրները:
Իսկ այսօր օրակարգում դրված են ամենահասարակ, ամենատրիվիալ հարցերը, որոնց լուծման հարցում բոլորս, առանց բացառության, ունենք դժվարություններ:
Օրինակ, մեր ծրագրում չեք հանդիպի կետի, որ ասենք հեռավոր գալակտիկաներ ենք թռչելու: Որովհետև կհետևի հարցը` այդ ո՞նց եք թռչում…
Եվ ես այժմ չէի ցանկանա, որ քաղաքական ուժերը, ելնելով տարրական ողորմելի շարժառիթներից` նախանձից, թուլությունից, իրենց նպատակների վերաբերյալ հասարակության հետ խոսելու փոխարեն, զբաղվեն այլ քաղաքական ուժերի փնովելով: Որպեսզի այդ ֆոնին բարձր երևան:

– Իսկ ովքե՞ր են մշակել ձեր դաշինքի տնտեսական ծրագիրը:

– Մենք ենք մշակել` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:

– Այդ գումարները դուք բերելու եք ստվերի կրճատման, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքո՞ւմ, թե տնտեսության զարգացման նոր ռազմավարություն եք որդեգրելու:

– Համալիր մոտեցում է ընտրված: նախատեսված է և տնտեսական մրցակցության խթանում, և միջոցների արդյունավետ օգտագործում, և ներդրումային ծրագրերի իրականացում: Մեկ կետ չէ, որ ասենք` մենք առաջնորդվում ենք այսինչ կետով:
Մենք անդրադառնում ենք բոլոր այն խնդիրներին, որոնք կան այսօր մեր երկրում, և այն հարցերին, որոնք հասարակության համար դարձել են բողոքի առարկա: Հենց իշխանություններն են ևս այդ մասին շեշտում. մատնանշում են մեր տնտեսության խոցելի կողմերը: Վարչապետն ինքն է ասում, որ մեր տնտեսությունը գտնվում է շատ ծանր վիճակում: 
Հարց տանք` իսկ ինչո՞ւ է այդպես: Պատասխանը մեկն է ` նշանակում է ինչ‑որ բան այնպես չենք անում:
Ուրեմն` քաղաքական ուժերը հայտ են ներկայացնում այս պահին, որ պատրաստ են անելու այն, ինչ անհրաժեշտ է անել: Եվ սա շատ բնական է, բնավ զարմանալու բան չէ:
Պետք է այստեղից մի բան եզրակացնել` գոյություն ունեն մարդ–կուսակցություններ, որոնք հասկանում են, որ ընտրվելու հարցում հեռանկար չունեն: Եվ որդեգրում են հետևյալ կեցվածքը` փնովեն այլ ուժերի:

– Է, թող փնովեն Հանրապետական կուսակցությանը:

– Վախենում են:

– Կամ էլ համարում են, որ Հանրապետականը մրցակցությունից դուրս է:

– Եթե մեր պատկերացումներում, մեր ուղեղների մեջ ֆիքսված է դա, ուրեմն արժանի ենք նրան, ինչ ունենք այսօր, այն վիճակին, ինչի մեջ գտնվում ենք:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer