Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հեռուստաբանավեճից հետո «Ազատ դեմոկրատները» փորձում են պաշտպանվել. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միքայել Մելքումյան–Աշոտ Եղիազարյան հեռուստաբանավեճից հետո սոցիալական ցանցում քննարկվող թիվ մեկ հարցն այն էր, թե իրականում ինչին էր դեմ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից հանդես եկող տնտեսագիտության դոկտորը, ով այդպես էլ չկարողացավ համոզել, թե ԲՀԿ–ի ներկայացրած տնտեսական պլատֆորմն իր մեջ ինչպիսի պոպուլիստական քայլեր էր պարունակում: Ամենևին ցանկություն չունենալով մտնել մասնագիտական բանավեճի հարթություն, այնուամենայնիվ փաստենք, որ սովորական հեռուստադիտողի համար պետք է որ բավականին դժվար լիներ ըմբռնել, թե ինչու են «Ազատ դեմոկրատները» պոպուլիստական համարում օրինակ՝ հոսանքի կամ գազի սակագնի նվազեցման հնարավորությունը, նվազագույն կենսաթոշակի բարձրացումը և այլն: Այլ կերպ ասած՝ եթե դեմ են երկրում նման փոփոխություններին, ապա իրենք երկիրը տնտեսապես կայունացնելու և զարգացնելու ինչ այլընտրանքային ծրագիր են առաջարկում, որը կարող է բերել նույն հոսանքի կամ գազի սակագնի նվազեցմանը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը «Փաստ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ ինքը առանձնապես չի ցանկանում այդ բանավեճին անդրադառնալ, քանի որ Հայաստանում բանավեճի կուլտուրա դեռևս չի ձևավորվել և այդ պայմաններում դժվար է գնահատական հնչեցնել դրա մասին: Նա նաև ավելացրեց, որ «Ազատ դեմոկրատներն» իրենց ծրագիրը կներկայացնեն նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո: 

Հարցազրույցի ընթացքում, սակայն, նշված կուսակցության նախընտրական համամասնական ցուցակի 6–րդ համարը զբաղեցնող թեկնածուի մտքով անցավ լրագրողական դասեր տալ: Այդ աբսուրդային պահվածքը նա փորձեց հիմնավորել նրանով, որ լրագրողները երբեմն հարցազրույցի բովանդակությունն աղճատված են ներկայացնում, ինչն էլ «խեղաթյուրում» է բուն ասելիքը: Եվ որպեսզի նրա կողմից հնչեցված պատասխաններն, իր կարծիքով «չխեղաթյուրվեն», պահանջեց, որ նյութը հրապարակելուց առաջ ինքը պետք է անպայման ընթերցի: Նախկին լրագրողի կողմից նման միտք հնչեցնելն այնքան ապշեցնող ու զավեշտալի թվաց, որ այդ պահանջ–խնդրանքից հետո ցանկություն առաջացավ բանախոսից պարզել, թե ինչու պետք է լրագրողը ուրիշի խոսքը խեղաթյուրելու ցանկություն ունենա: Բացի այդ, նախկին լրագրողին հիշեցրեցի, որ եթե հարցազրուցը բառ–առ–բառ գրվի, ապա պետք է թերթի լույս տեսնելիք համարի բոլոր էջերը դրան տրամադրվի: Որպես կոմպրոմիսային տարբերակ Անժելա Խաչատրյանին առաջարկեցի հակիրճ պատասխանել հնչեցված հարցադրումներին:

 

– Ես նշեցի, որ բանավեճի կուլտուրայի հետ…, այսինքն էդ մասը նորից չկրկնեմ:

– Նորից կրկնեք, որովհետև նորից եմ միացնում ձայնագրիչը:

– Մինչ այդ ինչ ասել եմ չեք ձայնագրե՞լ:

– Ձայնագրել եմ, բայց չեմ գրելու, որովհետև պատրաստ չեմ 17 րոպե վերծանեմ, ուղարկեմ Ձեզ, Դուք էլ «դաբրո» դնեք: Ես այդ ոճով չեմ աշխատում:

– Արմինե ջան, դուք այդ ոճով մի խոսեք ընդհանրապես որևէ մեկի հետ:

– Ես չեմ եկել վերապատրաստման, ընդամենը հարցեր եմ տալիս: Ուզում եք պատասխանեք, չեք ուզում՝ մի պատասխանեք:

– Ինչու եք այդքան վատ տրամադրված: Ինչ հարց տվել եք, ես ձեր բոլոր հարցերին պատասխանել եմ: Ես չեմ ուզում, որ ամբողջը վերծանեք, այլ ասում եմ պատասխանները վերծանեք այնպես, որ չկտրվի կոնտեքստից…

– Ես էլ ասում եմ՝ ինձ մի ասեք ես ինչպես գրեմ նյութը:

– Ես ասացի, եթե ձեզ համար դժվար չի, ուղարկեք ես ինքս նայեմ:

– Ես էլ ասացի, որ նման պրակտիկա չունենք, որ հարցազրույց վերցնողը փորձի ասել ինչ գրեմ, ինչպես գրեմ և այլն: Ի դեպ, «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչը բոլորովին դեմոկրատական մոտեցում չի ցուցաբերում հասարակ հարցազրույցին:

– Մի վայրկյան: Զանգեցիք, հարցազրույց վերցրեցիք, ես հարցազրույցը տվեցի: Ուղղակի ճշտում արեցի, ասացի՝ արդյո՞ք ձայնագրել եք մեր զրույցը, պարզվեց, որ չեք ձայնագրել:

– Ես ասացի, որ ձայնագրել եմ և եթե 17 րոպեն բառ–առ–բառ վերծանեմ մի ամբողջ թերթ կլցնի:

– Դե ուրեմն վերծանեք այնպես, որ կոնտեքստից դուրս չլինի:

– Ես էլ ասում եմ՝ ինձ մի ասեք, ես ինչպես գրեմ նյութը:

– Ասում եք՝ բանավեճ: Խնդրեմ, բանավեճից չխոսել, քանի որ դրան մասնակցել են երկու անհատներ և պետք չի այդ բանավեճը փաթաթել բոլորի վզին:

– Բայց Դուք «բոլոր» չեք, Դուք այդ կուսակցության ներկայացուցիչն եք: Ես այդ հարցը կարող էի տալ «Ազատ դեմոկրատներից» ցանկացածին:

– Ես այս կուսակցության ներկայացուցիչն եմ, բայց պարոն Եղիազարյանը այս կուսակցության ներկայացուցիչը չի: Ինքը ներկայացնում է մեր ցուցակը և ինքը ներկայացնում է իր գաղափարները: Եվ եթե կլինի ընդհանրականը, կներկայացնենք ընդհանրական գաղափարները: Ձեզ մի խնդրանք, վերծանելուց ուշադիր եղեք և այնպես վերծանեք, որ կոնտեքստից չկտրվեք: Այդքան բան: Ձեր բոլոր հարցերին ես պատասխանել եմ: Շնորհակալություն հարցազրույցի համար: Ես ձայնագրել եմ ամբողջ հարցազրույցը, խնդրում եմ բարեխիղճ եղեք ձեզ հետ: Ես չեմ սիրում վիճել լրագրողների հետ, ես շատ նորմալ պրակտիկա ունեմ աշխատելու, իսկ թե «Փաստ» թերթը ինչպես է աշխատում, դա արդեն ձեր խնդիրն է, ձեր աշխատանքային քաղաքականությունն է:

– Զարմանալի է, երբ մարդիկ մտնում են ուրիշի խոհանոց և փորձում են որոշել, թե տվյալ կերակուրի որ համեմունքն ինչքան պետք է լցնել: Ինչու պետք է կոնտեքստից կտրեմ, կամ այլ կերպ ներկայացնեմ հարցազրույցը, ինձ համար դա՛ հասկանալի չի:

– Ինչ ուզում եք վերծանեք, ինչ ուզում եք կտրեք կոնտեքստից, գուցե դա նորմալ է «Փաստ» թերթի համար: Միևնույն է, ես հարցազրույցի ձայնագրությունն ունեմ:

– Ինչու եք վիրավորում «Փաստ» թերթին:

– Ես չեմ վիրավորում, մի սադրեք: Ես հիմա շտապում եմ, գործեր ունեմ: Եթե վերջացրեցիք, ուզում եմ անջատել հեռախոսը: Կարո՞ղ եմ անջատել հեռախոսը:

– Ես դեմ չեմ:

Այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչու էր բանախոսին թվում, որ «Փաստի» լրագրողն ուզում է «Ազատ դեմոկրատների» ներկայացուցչի խոսքն աղճատել, կտրել ենթատեքստից և այլն: Ու եթե նման միտք արտահայտեր լրագրության հետ կապ չունեցող որևէ մեկը, այդքան էլ զարմանալի չէր լինի, սակայն լրագրողի հանդեպ նախկին լրագրողի կողմից ցուցաբերած նման վարքագիծը խորը մտորումների առիթ է հանդիսանում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer