Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Էմմա Հակոբյանը ուղիղ եթերում պապանձվելու և «Վիտամինցի» Վանի սիրտը գրավելու մասին

PHOTO

Tert.am Life–ը գրում է

«Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան Երևան» ծրագրի հաղորդավարուհի Էմմա Հակոբյանը Tert.am Life–ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է մուտք գործել հեռուստատեսություն, ինչ դժվարություններ է հաղթահարել ուղիղ եթերում ու ինչպես է ծանոթացել «Վիտամինցի» Վանի հետ, ով այժմ «Քարե դարդ» սիթքոմի սցենարիստներից է։

«Հեռուստատեսությունում անցել եմ աշխատանքի դեռևս Արտակ Ալեքսանյանի տնօրինության ժամանակ՝ որպես լրագրող։ Լուրերի բաժնում լուսաբանում էի մշակութային նորություններ։ 2 տարի անց «Արմնյուզ»–ը կազմալուծվեց,  ու Արտակ Ալեքսանյանը լուրերի բաժնով տեղափոխվեց «Արմենիա TV»։ Հրաչյա Քեշիշյանն առաջարկեց ինձ մնալ այստեղ և փորձել աշխատել որպես հաղորդավար, որի փորձը չունեի։ Առաջին օրվանից ուղիղ եթեր եմ մտել։ Գրեթե մի ամիս չեմ խոսել եթերում։ Միայն ասում էի`«Բարի երեկո, եթերում երեկոյան Երևանն է» և «Այսօր այսքանը, ցտեսություն»։ Ժամանակի ընթացքում սովորեցի, հունի մեջ ընկա։ Այդ հարցում ինձ օգնեցին գործընկերներս Դիանա Մալենկոն, Արտակ Վարդանյանն ու այլք։ Հենց պապանձվում էի, արագ խոսում էին իմ փոխարեն»,– պատմեց Էմման։

Վերջինս նշեց, որ երբեք չի պատկերացրել իրեն կադրում ու չի ձգտել դառնալ հաղորդավարուհի։  «Երբ ընդունվել էի ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, պատկերացում էի, որ հեռուստատեսությունում եմ ուզում աշխատել, բայց կադրից դուրս։ 2–րդ կուրսում աշխատել եմ թերթերում` TV–Մոլ,  TV–ալիք», newmag» ամսագրում։ Բայց երազանք որպես այդպիսին թերթում կամ ռադիոյում աշխատելու երազանք ընդհանրապես չեմ ունեցել։ Նպատակս հենց հեռուստատեսությունն է եղել։ Ինձ դուր է գալիս լրագրողի աշխատանքը։ Վազվզում ես այստեղ–այնտեղ, նյութ ես պատրաստում, հետո եթերում հետևում ես աշխատանքիդ։ Այդ ամենն ինձ շատ է դուր եկել։ Հիմա նույնչափ հարազատ է դարձել հաղորդավարությունը»,–նշեց նա։

Հաղորդավարուհին հավելեց, որ սկզբնական փուլում դժվարությունների միջով է անցել։ «Ինձ վախեցնում էր ուղիղ եթեր ասվածը։ Մեկ ամիս պահանջվեց ինձանից, որ չվախենամ խոսել, ավելի արագ դասավորել մտքերս։ Երբ աշխատում էի որպես լրագրող, սովոր էի, որ իմ գրած նյութը խմբագրվի կամ եթե ձայնը լավ չկարդամ, նորից ձայնագրվեմ մինչև լավ ստացվի։ Այդ ամենից հետո ուղիղ եթեր մտնելը, իսկապես, վախենալու էր»,– ավելացրեց հաղորդավարուհին։

Էմման երկու տարի է՝ հեռուստաեթերում է։ «Հաղորդավարության մեջ եմ միայն կենտրոնացել։ Շատ ծրագրեր ունեմ ապագայի հետ կապված, բայց չեմ բարձրաձայնի։ Սիրում եմ անել, հետո խոսել այդ մասին, որ ոչ ոք աչքով չտա:)»,– ասաց Էմման։

Ինչպես նա է նշում` TV–ում աշխատելով ինքն իրեն նորովի է բացահայտել։ Հասկացել է, որ իսկական մարտիկ է` պայքարող ու ձգտող. «Բնավորությամբ շատ համառ եմ ու ձգտող։ Նույնիսկ անձնական կյանքում եմ ես այդպիսին։ Եթե կա նպատակ, պետք է հասնել դրան և չվախենալ»։

Էմմայի հետ խոսեցինք նաև իր և Վանի հարաբերությունների մասին։ Զույգն այդ փաստը թաքուն չի պահում, միևնույն ժամանակ, նրանք  չեն սիրում շատ խոսել այդ մասին։ Մեզ հետ զրույցում Էմման պատմեց իրենց ընկերության նախապատմությունը։

«Վանի հետ մեր հարաբերությունները սկսվեցին հեռուստատեսությունից։ Այն ժամանակ Արա Կազարյանի «Ուշ երեկոյան» հաղորդման մեջ բլոկ ունեի։ Շաբաթը մեկ անգամ ներկայացնում էի կինոպրեմիերաններ։ Հաղորդման սցենարիստը Վանն էր։ Այնպես ստացվեց, որ պետք է սցենարիստի հետ համաձայնեցնեի այն, ինչ մտածել եմ։ Սկսեցինք շփվել զուտ գործնական։ Խոսում էինք ֆիլմերից, այդ ժամանակ բացահայտեցինք, որ երկուսս էլ նույն ֆիլմերն ենք սիրում ու ընդհանուր շատ գծեր ունենք։ Այդպես ամեն ինչ խորացավ և մի օր հասկացանք, որ սիրահարվել ենք։ Ինչ-որ տանել-բերելու, ասել–չասելու բան չի եղել։ Պարզապես հասկացանք, որ սիրահարվել ենք ու սկսեցինք ընկերություն անել։ Շատ կարևոր է` հարաբերություների սկիզբը լինի անկեղծ ու առանց ձևականությունների, որ հետագայում էլ այդպես շարունակվի»,–պատմեց Էմման։

Վերջինս նշեց, որ Վանը յուրահատուկ տեսակ է. «Առաջինն ինձ հետաքրքրեց Վանի պահվածքը, շարժուձևը, հետաքրքրությունները։ Երբ շփվեցինք, հասկացանք, որ ընդհանուր գծեր ունենք ու լավ ենք հասկանում իրար։ Նա միշտ օգնում է ինձ աշխատանքում, խորհուրդներ տալիս։ Հոգատար է։ Երբ ապրիլին մեկնեցինք Արցախ, նա ինձ մենակ չթողեց։ Ինձ հետ եկավ ու միշտ կողքիս էր»։ 

Էմմայից հետաքրքրվեցինք՝ այժմ ցանկանո՞ւմ են օրինականացնել իրենց հարաբերությունները. «Իհարկե, խոսում ենք նշանադրության, ամուսնության մասին, բայց ինչ-որ օրվա հետ կապված հստակ խոսակցություններ չկան։ Ամեն ինչ կլինի իր ժամանակին։ Կարծում եմ, որ դա սարերի հետևում չէ։ Դեռ մեկ տարի է, ինչ ընկերություն ենք անում։ Դա ինչքան շատ է, այդքան էլ` քիչ»։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal