«Միշտ վախեցել եմ հիասթափվել այն մարդուց, ում սիրել եմ». Լիանա Զուրաբյան
ЛАЙФExclusive
Past.am-ի բլից հարցերի թիրախում այս անգամ ասմունքող Լիանա Զուրաբյանն է:
- Ձեր օրն սկսվում է...
- Տղայիս՝ Լևոնին, ժպտալով, ջերմ, բարի խոսք ասելով:
- Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
- Որդիս և պոեզիան:
- Գեղեցիկը Ձեզ համար...
- Բարին արարելն է:
- Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք:
- Մորս:
- Կյանքում երբեք չեք ների...
- Դավաճանությունն ու կեղծավորությունը:
- Ձեր ամենամեծ հիասթափությունը...
- Երբ մտածում ես ինչ-որ մեկի մասին լավը, դրականը ու հանկարծ պարզվում է, որ նա այդպսին չէ, հիասթափվում եմ նաև ինձնից, որ ժամանակս անտեղի կորցրել եմ:
- Մի բան, որի համար շատ եք ափսոսել...
- Ես արածներիս համար ափսոս չեմ ասում, չարածներիս համար եմ ասում:
- Ձեր կյանքի ամենառոմանտիկ հանդիպումը...
- Երևի չեմ ունեցել:
- Երբ բարկացած եք...
- Ասմունքում եմ:
- Ձեզ հասկանալու համար դիմացինը պետք է...
- Հասկացող լինի:
- Ընտանի կենդանի ունե՞ք:
- Չունեմ:
- Եթե լինեիք ամենազոր...
- Կփորձեի մարդկանց մեջ ավելի շատ մարդկություն սերմանել:
- Հայրենիքը Ձեզ համար...
- Տունն է իմ:
- Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը...
- Որդիս է:
- Ամենաշատը երազում եք...
- Երազանքներ չունեմ, փորձում եմ պարզապես նպատակ դնել և հասնել դրանց. երազանքները չեն իրականանում:
- Երբեք չեք փորձի...
- Դավաճանել հարազատիս, մտերիմիս:
- Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար...
- Իմ տունն է:
- Միշտ վախեցել եք...
- Հիասթափվել այն մարդուց, ում սիրել եմ, ով ինձ հարազատ է:
- Մարդ, ով փոխել է Ձեզ...
- Տղաս՝ Լևոնը:
- Տանել չեք կարողանում, երբ...
- Երբ ստում են, երբ իրենց խոսքը չեն կատարում:
- Մի բառով բնորոշեք ինքներդ Ձեզ:
- Ես ամենից առաջ մարդ եմ աշխարհում...
- Տարվա ո՞ր եղանակի հետ եք Ձեզ ասոցացնում:
- Ես բոլոր եղանակներն էլ սիրում եմ:
- Իր, որ միշտ Ձեզ հետ է...
- Աստվածածնի պատկերով օրացույց ունեմ, որն անընդհատ ինձ հետ է:
- Երջանկության՝ Ձեր բանաձևը...
- Ջան ասա, որ ջան լսես:
- Առանց ինչի՞ չեք կարող ապրել:
- Աստծո զորության:
- Ամենակարևորը՝ կյանքում…
- Շնորհակալությունն է: Ես շնորհակալ եմ մարդկանց և սիրում եմ, որ ինձ էլ շնորհակալ են լինում:
- Վերջին անգամ ե՞րբ եք արտասվել:
- Մի քանի ժամ առաջ:
- Այս պահին կուզենայիք...
- Հենց հիմա զանգահարեին ինձ ու մի լավ գործ առաջարկեին, որովհետև ֆինանս է պետք ))
- Ձեր գերագույն նպատակն այս կյանքում...
- Տղայիս Մարդ մեծացնել:
- Ուրիշ ի՞նչ հարցի կցանկանայիք պատասխանել, որը չհնչեց:
- Ինչ-որ կոնկրետ հարց չկա երևի:
- Եվ վերջում...
- Թող երկիրը խաղաղ լինի:
Մարիամ Նալբանդյան