Միեւնույն է արդեն ամուսնացել ես. Գոհար Ավետիսյանի զվարճալի հոլովակը
ВИДЕОՌուսաստանում հայտնի հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում։ Instagram-ում 23-ամյա հայուհու ակտիվությանը հետեւողների քանակն օրեցօր ավելանում է: Գոհարն էլ հաճախ է լուսանկարներ ու հոլովակներ տեղադրում՝ ցուցադրելով իր ունակությունները:
Տաղանդավոր դիմահարդարը հերթական անգամ Instagram-ում տեղադրել է հոլովակ ամուսնու՝ Վահիկի մասկնակցությամբ: Վահիկը փորձում է դիմահարդարել Գոհարին` այն էլ հարսանեկան դիմահարդարմամբ:
«Բարի առավոտ սիրելիներս: Պարտվել եմ ամուսնուս ու նա որոշել է ինձնից իսկական հարսնացուի կերպար ստանալ: Արդյոք ստացվե՞լ է» ,- Գոհարը հարցրել է իր երկրպագուներին:
Նշենք, որ օրեր առաջ հայուհին իր միկրոբլոգում լուսանկար էր ցուցադրել Ռուսաստանում հայտնի երգչուհի Աննա Սեդակովայի հետ, որի դիմահարդարման ու վարսահարդարման հեղինակը հենց ինքն էր: