Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Պաշարվածները». նոր փաստավավերագրական ֆիլմ՝ 91-92թթ. սովի ու հրի մատնված Ստեփանակերտի մասին

PHOTO

BlogNews.am-ը գրում է.

Փետրվարի 25-ին «Կինո պարկ» կինոթատրոնում տեղի ունեցավ  «Պաշարվածները» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան, որին ներկա էր նաև BlogNews.am-ը: 
Ֆիլմը դիտելու էին եկել հասարակական գործիչներ, լրագրողներ, Արցախյան ազատամարտի մասնակիցներ ու նաև մարդիկ, որոնց մասին պատմում է ֆիլմը՝ 90-ականների պաշարված ու հրթիռահրետակոծվող Ստեփանակերտի բնակիչները, ովքեր վերապրել են այդ օրերը: 
ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» պատրաստած փաստավավերագրական այս ֆիլմը պատմում է 1991-92թթ.-ին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով Ստեփանակերտում ստեղծված իրավիճակի, հումանիտար աղետի պայմաններում ստեփանակերտցիների առօրյա կյանքի և պաշարումը ճեղքելու մասին։ Նախքան կինոդիտումը ֆիլմի հեղինակները ներկաներին պատմեցին ֆիլմի ստեղծման անհրաժեշտության, ասելիքի, ինչպես նաև նրա՝ սերունդներին ու համայն մարդկությանն ուղղված մեսիջի մասին։
  

Ֆիլմի ստեղծման պատմությանն անդրադառնալով՝ համահեղինակ Արմեն Մինասյանը նշեց հետևյալը. «Թեմային անդրադառնալու պատճառները երեքն էին. նախ՝ տարեցտարի Ադրբեջանը էլ ավելի է ահագնացնում շահարկումները՝ Խոջալուի և Աղդամի մոտակայքում տեղի ունեցած դեպքերի հետ կապված, սակայն պետք է  հասկանալ, որ Խոջալուի ազատագրումը անմիջապես կապված էր Ստեփանակերտի ապաշրջափակման հետ, ինչն էլ իրականացվեց հենց այս օրը՝ 25 տարի առաջ՝ փետրվարի 25-ին: Մենք որոշեցինք անդրադառնալ թեմային, որպեսզի պարզ լինեն այն նախադրյալները, որոնք նախորդել են և պատճառ են հանդիսացել այդ տարածքների ազատագրման համար: Երկրորդ պատճառը՝ տևական ժամանակ փորձում էինք անդրադառնալ թեմային, սակայն չկային կադրեր: Կային միայն ականատեսների վկայություններ, սակայն նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնին» վերջին 10 տարիների ընթացքում հաջողվել է հավաքել մեծ քանակությամբ արխիվային կադրեր 90-ական թթ, այդ թվում նաև՝ մայրաքաղաք Ստեփանակերտում և այլ բնակավայրերում մարդկանց կյանքի, կենսագործունեության մասին, ինչն էլ մեզ հնարավորություն տվեց արդեն այս տարի անդրադառնալու այդ թեմային: Եվ երրորդ գործոնը՝  մեր և միջազգային հանրության կողմից հակամարտության ընկալումն է: 94 թվականի հրադադարը կարծես դարձել է որոշակի «ստատուս քվոյի» ընկալման հիմք, և մարդիկ, կարծես, հաճախ մոռանում են, թե ինչն է նախորդել դրան, պատերազմին, պատերազմի ակունքներին, ադրբեջանական ագրեսիային: Մենք փորձել ենք վերարտադրել իրականությունը ականատեսների վկայություններով, որպեսզի նոր սերունդը շատ ավելի լուրջ պատկերացում ունենա հակամարտության մասին»:
 

 
Ֆիլմի համահեղինակ է նաև քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ով այդ տարիներին եղել է Ստեփանակերտի նկուղներում ապրող երեխաներից մեկը. «Ըստ էության՝ ֆիլմում ներկայացվում է մի իրականություն, որը շարունակական է և որը մեր իրականության անբաժան մասն է մինչ օրս: Խոսքն ադրբեջանական՝ հայությանը բնաջնջելու քաղաքականության մասին է, որը տապալվեց 91-92թթ, սակայն որպես մարտահրավեր ու վտանգ՝ մշտապես կախված է հայ բնակչության գլխին, ինչն ապացուցում են անցած տարվա ապրիլի դեպքերը, երբ ադրբեջանական զինծառայողները մտան հայկական խաղաղ բնակավայր: Այս ֆիլմը փորձ է՝ նոր անկյունից ներկայացնելու Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, և հուսով եմ, որ այն փաստացի նյութ կդառնա հակամարտությունը հետագայում ուսումնասիրողների համար, այն մարդկանց համար, ովքեր զբաղվում են այսպիսի խնդիրներով, և միջազգային հանրության համար, որպեսզի ավելի լավ պատկերացնեն, թե իրականում ինչի հետ մենք գործ ունենք այս տարածաշրջանում»: 
           
Ծանր ու ցնցող, արյունաքամ ու փլատակների վերածված Ստեփանակերտի փաստագրական կադրերից մինչև Շուշիի ազատագրման՝ ցնծության  տեսարաններ, հազվագյուտ կադրեր, որոնցից շատերն առաջին անգամ եմ ներկայացվում հանրությանը։ «Պաշարվածները»՝ ֆիլմ մեր իրականության, պատերազմի անողոքության ու մարդկային ոգու տոկունության մասին, որը դիտելը ցանկալի է, ապագայի համար դասեր քաղելը՝ պարտադիր: 

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի
Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի    

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal