Կանխե՛ք ձեր մարմնի վրա կարմիր կետերի առաջացումը
ԼԱՅՖԱյլևս կարող եք չանհանգստանալ մաշկի վրա կարմիր կետերի (անգիոմա) առաջացման պարագայում, քանի որ ստորև ներկայացված են ոչ միայն դրանց առաջացման պատճառներն, այլև դրանց կանխման միջոցները:
Անգիոման բարորակ անոթային հարթ կամ ուռուցիկ տեսքով գոյացություն է՝ սովորաբար կարմիր գույնի: Հաճախ առաջանում է մաշկի մակերեսին, բայց կարող է գոյանալ նաև մարմնի տարբեր մասերում: Դրա առաջացման պատճառներից են տարիքը և ոչ առողջ ապրելակերպը:
Անգիոման հանդիպում է 30 և ավելի բարձր տարիք ունեցող մարդկանց մոտ: Սկզբնական փուլում այն նման է ծննդանշանի և շատ հաճախ հանդիպում է կրծքավանդակի, ձեռքերի և ուսերի վրա: Նման անգիոմաները պատճառ են մաշկի և անոթների տարիքային փոփոխությունների:
Եթե անգիոման լաքայի տեսք ունի և դրանից սկսում են անոթային ճյուղավորումներ, ապա դա վկայում է լյարդի, անոթային և հորմոնալ խանգարումների մասին:
Եթե դուք ձեր մաշկի վրա հայտնաբերել եք նման գոյացություն, և ժամանակի ընթացքում այն փոխել է իր չափը, ձևը և սկսել է արյունահոսել, ապա անպայման դիմեք բժիշկի: Մնացյալ բոլոր դեպքերում անհանգստանալու կարիք չկա:
Բացի այդ, դուք կարող եք դիմել կանխարգելիչ միջոցների՝ դրանց առաջացումը կանխելու նպատակով: Միանշանակ լավագույն տարբերակը՝ առողջ սննդակարգն է. օգտագործե՛ք շատ ջուր օրվա ընթացքում, բանջարեղեն և իհարկե, մի՛ մոռացեք օգտակար յուղերի մասին: Դրանք են՝ ավոկադոն և ձիթապտղի յուղը: Եղե՛ք առողջ…