Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ստեղծագործելիս ապավինում եմ երևակայությանս. Վիգեն Հովսեփյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երիտասարդ և խոստումնալից հեղինակ- կատարող Վիգեն Հովսեփյանը երազում է աշխարհին ներկայացնել հայկական ժողովրդական երգերը: Մարտի 3-ին օնլայն վաճառքում կլինի երգչի առաջին ձայնասկավառակը՝«Արձագանքներ» («Echoes») խորագրով, որն ընդգրկում է տասներկու հայկական ժողովրդական երգ: Այդ կապակցությամբ «Արմենպրես »-ի թղթակիցը զրուցեց երգչի հետ:

-Վիգեն, ձեր մեջ ե՞րբ ծնվեց երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը:

-Միշտ սիրել եմ այն. տանը դաշնամուր ունեինք, և  ես հաճախ էի նվագում, ինչպես կարող էի: 14 տարեկանում ընտանիքով տեղափոխվեցինք Իսպանիա՝ Բարսելոն: Այդ ժամանակահատվածում չէի մտածում երաժշտությամբ զբաղվելու մասին, սակայն 18 տարեկան էի, երբ ընկերոջս հետ խանութում շրջելիս տեսադարբուկա հարվածային գործիքը: Վերցրեցի այն և փորձեցի նվագել: Սիրեցի այդ գործիքը, սովորեցի նվագել և ժամանակի ընթացքում այն փոխարինեցի այլ հարվածային գործիքներով՝ դհոլ, կախոն…

-Իսկ հետո… Ինչու՞ կիթառ:

-Բարսելոնում մեր ընտանիքով հաճախ էինք քեռուս տանը խնջույքների մասնակցում: Հավաքույթներին քեռակինս կիթառ էր նվագում և ինքնամոռաց երգում: Կիթառի մեղեդիներն ինձ գրավում էին, հրապուրում: Նրան խնդրեցի մեկ շաբաթով գործիքն ինձ տրամադրել: Նվագս ավելի ամբողջական դարձնելու համար որոշեցի նաև երգել, և պարզվեց, որ ստացվում է:

-Այդ ժամանակ ի՞նչ երաժշտություն էիք լսում: Որևէ կատարող ազդեցություն թողե՞լ է ձեր երգարվեստի վրա:

-Բազմաժանր գործեր էի լսում, բայց առանձնահատուկ էին Դավիդ Բիսբալի երգերը: Երբ ես սկսեցի երգել, նա իր առաջին քայլերն էր անում երգարվեստում:

-Ո՞րն է ձեր ոգեշնչման աղբյուրը:

-Հեղինակային երգերս շատ չեն, քանի որ բավականին դժվար եմ գրում և ինձ երգահան չեմ համարում: Կարող եմ մի քանի տող գրել և շարունակել հաջորդ օրը միայն: Ստեղծագործելիս ապավինում եմ երևակայությանս: Ամեն իրավիճակ պատկերացնում եմ, և այդ հույզը, ապրումը դառնում է երգ: Բառերը ծնվում են երաժշտության հետ: Կարծում եմ, որ բառերն ավելի հզոր են, քան երաժշտությունը, և դրանց շնորհիվ է հնարավոր լիարժեք փոխանցել զգայական ներաշխարհի ելևէջները: Ինձ համար առանձնահատուկ է «Քեզ սիրել անսահման», (Amarte sin medida) երգը, որը նվիրել եմ ընկերուհուս, ով այժմ կինս է:

-Ինչու՞ որոշեցիք ձեր երաժշտական գործունեությունը շարունակել Հայաստանում:

-Բարսելոնում երգում էի «Բարսելոն էթնիկ բենդ» խմբում: Կատարում էինք տարբեր ժողովուրդների ազգային երգեր, այդ թվում՝ հայկական: Երգել եմ «Half folk» տրիոյի հետ և 2014 թվականին մասնակցել «Ծովից ծով» հայկական ազգային երգերի միջազգային մրցույթին, որը տեղի էր ունենում Կրեմլում: Արժանացանք «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Դա իմ առաջին մեծ բեմն էր, և ելույթի դուրս գալիս ոտքերս դողում էին: Մասնակցում էին հայտնի և հզոր խմբեր տարբեր երկրներից, բայց մեզ էլ գնահատեցին:

Երբ եկա Հայաստան, ծանոթացա երաժիշտներ Աշոտ Ոսկանյանի, Դավիթ Պողոսյանի հետ, ովքեր դարձան իմ մտերիմները: Սկսեցինք նվագել տարբեր ակումբներում՝ կատարելով և՛  իմ՝ երաժշտասերին դեռ ոչ ծանոթ հեղինակային, և՛ հանրությանը վաղուց արդեն հայտնի երգեր: Հետագայում ծանոթացա նաև Սոֆի Մխեյանի հետ: Նա առաջարկեց միասին կատարել «Մի քիչ» երգը: Երգը ներկայացրել ենք տարբեր երկրներում, նկարահանվել է տեսահոլովակ, կարծես թե այն սիրվել է: Ներկայումս Սոֆին իմ պրոդյուսերն է: Բազմաթիվ ծրագրեր ենք ցանկանում իրականացնել՝ նոր տեսահոլովակներ, երգեր, համերգներ…

-Հայ հանդիսատեսն ինչպե՞ս սկզբում ընդունեց ձեզ: Ձեր առաջ դռները հե՞շտ բացվեցին:

-Ի զարմանս ինձ սիրվեցին և՛ իսպաներեն, և՛ հայերեն երգերս: Երբ նոր էի եկել, մտավախություն ունեի, թե հայերեն երգերս գուցե չընդունվեն: Դիտել էի Հայաստանում անցկացվող տարբեր մրցույթներ, և տպավորություն ունեի, թե հայալեզու երգերն այնքան էլ չեն սիրվում, բայց սխալվում էի:

- Մարտի 3-ին համացանցի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել ձեր անդրանիկ ձայնասկավառակը, որում զետեղված են ժողովրդական երգեր: Ինչու՞ հենց  ժողովրդական:

- Հայկական ժողովրդականի մեջ մե՛ր, ի՛մ արմատներն են: Կարծում եմ, պետք է լսելի դարձնենք մեր վաղեմի երգերը: Ես փորձում եմ իմ ներդրումն ունենալ այդ գործում:  Ծանոթացա «Pomegranate music»-ի հիմնադիր-տնօրեն Րաֆֆի Մենեշյանի հետ, և նրա հովանավորությամբ ձայնագրեցինք սկավառակը: Ի սկզբանե որոշեցինք հենց ժողովրդական երգերը ներկայացնել: Ձայնասկավառակի վրա սկսել ենք աշխատել 2015 թվականից: Այն կոչվում է «Արձագանքներ», որում զետեղել ենք 12 ժողովրդական երգեր: Ընտրել եմ այն ստեղծագործությունները, որոնք համեմատաբար քիչ են կատարվել` «Գուլո», « Անի», «Լուսնյակ գիշեր»… Երգերը յուրովի ենք մատուցել` նոր գործիքավորմամբ: Համագործակցել եմ նորվեգացի հայտնի թավջութակահար Հավարդ Էնսթադի, դուդուկահարներ Հարություն Չկոլյանի, Արսեն Պետրոսյանի,  ուդահար Արա Դինքջյանի հետ, ով նույնպես հեղինակություն է վայելում արտերկրում:  Հպարտ եմ, որ նրանք իմ կողքին են և աջակցում են ինձ:

Ցանկանում եմ ընդգծել, որ երաժիշտները չեն կաշկանդվել, նրանց կաղապարների մեջ չենք դրել, բոլորն ազատ են և տարբեր գաղափարներ են առաջարկել: Նվագել ենք մի քանի տարբերակ` ընտրելով լավագույնը: Կարծում եմ, անկեղծ է ստացվել, քանի որ նվագել և երգել ենք այն, ինչ զգացել ենք իրականում:

- Ի՞նչ երազանքներ ունեք ստեղծագործական կյանքում:

- Շատ են երազանքներս: Ուզում եմ հայ ժողովրդական երգերը տարածել, ներկայացնել աշխարհին և անելու եմ ամեն հնարավորը նպատակս իրագործելու համար: Ուզում եմ, որ հայկական մաքուր երաժշտությունը կարողանան տարբերել արևելյան ելևէջներով հագեցած նմանակումներից: Ժողովրդական երգերը ծնվում են ժողովրդի սրտից, և պետք է պահել դրանք, մասսայականացնել և չվախենալ փորձարկումներից` օգտագործելով տարբեր գործիքներ, որոնք երգն ավելի հարուստ ու գեղեցիկ կդարձնեն:

Հարցազրույցը` Անժելա Համբարձումյանի

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին