Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ապարանցիների համար մեկ ա՝ ով ում ա հով անում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լյովա Խաչատրյանը՝ իր դեմ Աղվան Հովսեփյանի աշխատելու մասին

Մամուլում գրվել է, որ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը մտերմիկ շրջապատում անկեղծացել է, թե իր վրա է վերցրել Արագածոտնի ընտրատարածքում ու հատկապես Ապարանում ԲՀԿ–ին ձայնից «զրկելու» գործը և ողջ թիմով աշխատելու է հանուն Ռուբեն Հայրապետյանի՝ Գազի Ռուբոյի որդու օգտին` ընդդեմ իր վաղեմի գործընկեր, այժմ հակառակորդ, «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային թեկնածու Լյովա Խաչատրյանի: 
Նշենք, որ ապարանցի Ռուբեն Հայրապետյանի՝ Գազի Ռուբոյի, ՀՀԿ–ից առաջադրված որդին՝ Ռոման Հայրապետյանը, «Փաստի» տեղեկություններով, Դատախազության նախկին աշխատակից է, իսկ այժմ սեփական ՍՊԸ–ի տնօրեն: 
Այս առթիվ «Փաստը» մի քանի հարց ուղղեց ապարանից «Ծառուկյան դաշինքով» առաջադրված Լյովա Խաչատրյանին:

– Պարոն Խաչատրյան, տեղեկություն կա, որ Ձեր դեմ մարզում աշխատելու է ՔԿ ղեկավար Աղվան Հովսեփյանը՝ ի դեմս Գազի Ռուբոյի տղայի: Կարծում եք` կդիմանա՞ք մրցակցությանը Ձեր երբեմնի «գործընկերոջ» հետ:

– Ինձ համար միևնույն է՝ ով ում համար է աշխատելու, վերջիվերջո ժողովուրդն է ձայնը տալու, ժողովուրդն է ընտրելու: Ապարան, Արագածոտնի մարզ, ստեղ սարի ժողովուրդ են: Սրանց համար սաղ մեկ ա՝ ով ա ում հով անում, թե արև անում, սառը կամ տաք անում: Էս ժողովրդի համար մեկ ա, սրանք իրանք իրանց խոդով իրանց ուզածն անում են: Մնացածները բոլորը ձև են անում, թե իրանք որևէ ազդեցություն ունեն այդ պրոցեսների վրա՝ իրենց աշխատատեղերը պաշտպանելու, իրենց թալանը պաշտպանելու համար: Դա իրականության հետ բացարձակ աղերս չունի:

– Կարծում եք, որ այդ հովանավորչությունը Ձեր համար խնդիր չի՞ առաջացնի:

– Ես կարծում եմ, որ վերջիվերջո, ընտրողը իր որոշումը կայացնելու է և դրա վրա ոչ ոք ազդեցություն ունենալու հնարավորություն չի ունենալու: Իսկ կեղծիքների դեմը կառնենք: Կարծում եմ, մենք էդքան պոտենցիալ ունենք: Կունենանք մեր վստահված անձինք հանձնաժողովներում, հանձնաժողովի անդամները, որոնց ոչ առնել կլինի, ոչ վախեցնել կլինի: Ու ամեն ինչ կլինի նորմալ:

– Գազի գրասենյակի ղեկավարն ու Քննչական կոմիտեի ղեկավարը հաստատ էդտեղ լծակներ ունեն, Դուք ի՞նչ ունեք:

– Ես ունեմ ժողովուրդ, որը հաստատակամ է, թույլ չտալու որևէ կեղծիք:

– Պարոն Խաչատրյան, հայտնի է, որ նախկինում Դուք Աղվան Հովսեփյանի հետ համատեղ բիզնեսներ եք ունեցել...

– Եվ նախկինում, և ապագայում մենք լինելու ենք ընկերներ: Գուցե միջանկյալ ժամանակահատվածում ինչ–որ բան այնպես չէ, բայց վերջիվերջո սաղ էլ թոշակի են գնալու, փեդը ձեռին իրար հետ նստելու են ինչ–որ մի տեղ ու զրուցելու:

– Տեղեկություն կա նաև, որ Դուք հիմա էլ համատեղ բիզնեսներ ունեք, չնայած իրար հետ չեք շփվում:

– Ես բիզնեսով չեմ զբաղվում վաղուց և երբեք Հայաստանում բիզնեսով չեմ զբաղվել: Ես ունեմ, ունեցել եմ սեփականություն, անմիջական կապ չեմ ունեցել բիզնեսի հետ: 
Որևէ մեկը չի կարող բերել փաստ, որ ես որևէ բիզնեսում եղել եմ, որևէ պատասխանատու պաշտոնի, որևէ թուղթ եմ ստորագրել: Ես չեմ հիշում նույնիսկ, որ ԱԺ–ում իմ աշխատավարձի տակ ստորագրել եմ այս տարիների ընթացքում, որովհետև այն հիմնականում ստացել են օգնականներս:

– Իսկ ո՞նց եք ապրել, եթե ոչ բիզնեսով եք զբաղվել, ոչ ԱԺ–ից աշխատավարձ եք ստացել:

– Ապրել եմ իմ ունեցած սեփականության հասույթներից և նախկինում աշխատած փողերով մինչև Հայաստան գալս: Ես Հայաստանում միայն ծախսել եմ:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատւմ ԲՀԿ–ի շանսերն Ապարանում: Կարծում եք՝ ապարանցին կրկին կվստահի՞ ԲՀԿ–ին:

– Կարծում եմ՝ կվստահեն ինձ և ԲՀԿ–ին:

– Ձեզ հետ այս անգամ մրցակցում են նախկին ԲՀԿ–ականներ Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, իրենց հետ մրցակցությունն ինչպե՞ս եք պատկերացնում:

– Իմ հետ ոչ ոք չի մրցակցում, յուրաքանչյուրն աշխատում է իր կատարածը ներկայացնելու և իր աշխատանքներն է կատարում: Իմ մրցակիցը ժողովուրդն է, որին ես կարող եմ ներկայանալ իմ կատարած գործերով:

– Եվ ի՞նչ եք արել, ԱԺ–ում կարծես ակտիվ չեք եղել, ակտիվ օրենսդիր աշխատանքով չեք զբաղվել:

– Ես բոլոր քննարկվող հարցերի շուրջ տարեկան առնվազն 300 հարցազրույցներ եմ ունենում, առնվազն: Ոչ թե 10, 20, այլ 300: Այս տարիների ընթացքում առնվազն 10 նախաձեռնությունների և մեկ օրենքի հեղինակ եմ: Որ չի անցնում, դա չի նշանակում..., երբ քիչ ես, ձայները չի հերիքում, չի անցնում: Կարծում եմ՝ սա է ակտիվությունը, որը մարդիկ տեսնում, լսում և գնահատում են:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal