Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իմ գրասենյակներից ինձ ոչ ոք չի կարող դուրս մղել». Տավրոս Գևորգյանը՝ իր ու Արման Սահակյանի բախման մասին. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ Սերժ Սարգսյանը ՀՀԿ–ականներին հավաքելով, փորձում է համերաշխության ու եղբայրության դասեր տալ, «Փաստին» հասած տեղեկություններով, նախօրեին Աջափնյակում բախվել են ևս երկու ՀՀԿ–ականների՝ թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն) ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված, ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի և ԴԱՀԿ նախկին պաշտոնյա Տավրոս Գևորգյանի կողմնակիցները։

Ցերեկը` ժամը 15:00–16:00–ի սահմաններում Աջափնյակի «15 կվարտալ» կոչվող թաղամասում, Գևորգ Չաուշի արձանի մոտ, ՀՀԿ–ական թեկնածուների կողմնակիցների կուտակումներ են եղել ու թեժ խոսակցություն, այն աստիճան, որ անգամ ոստիկանություն է եկել տարածք: 
Ոստիկանությունից «Փաստին» ասացին, որ որևէ քաղաքացի չի դիմել իրենց դեպքի առթիվ և ահազանգ չեն ստացել: Մինչդեռ կուտակումները եղել են Աջափնյակի բնակիչների աչքի առաջ: 

Նշենք, որ օրեր առաջ Աջափնյակում բախվել էին նաև «Ծառուկյան» դաշինքից առաջադրված պատգամավոր Վահան Կարապետյանի ու Արման Սահակյանի կողմնակիցները: «Փաստի» հետ զրույցում Վահան Կարապետյանը չի հերքել միջադեպը՝ ասելով, որ խնդիրը եղել է ոչ թե իր ու Արման Սահակյանի միջև, այլ կողմնակիցների՝ գրասենյակների աշխատակիցների: 

«Փաստը» զրուցեց Աջափնյակում ՀՀԿ–ից առաջադրված, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աճուրդի կազակերպման և գույքի իրացման բաժնի նախկին պետ Տավրոս Գևորգյանի հետ, ով ազատվել է պաշտոնից պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար:

– Պարոն Գևորգյան, տեղեկություն կա, որ բախում է եղել Ձեր և ՀՀԿ–ից առաջադրված, պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կողմնակիցների միջև, ի՞նչն է պատճառը: Նույնիսկ ոստիկանություն է եկել տարածք:

– Ո՞վ է ասում, չկա նման բան: Չէ, չկա, բախում չի եղել, ոչ մի բան չի եղել: Ոստիկանությանը հարցրեք: Բամբասանքեր են: Չկա տենց բան, ո՞վ ա ասում, չեմ լսել ես: Թեմա չկա, ոչ մի բախում, կուտակում, ոչ մի բան չի եղել, թեմա չկա: Ինչ ասես խոսում են, ընտրություն ա: Մենք նույն կուսակցությունից ենք, տենց բան չի կարա լինի:

– Դե այս ընտրություններում հենց նույն թիմի ներկայացուցիչների միջև է բախում լինում:

– Ես նման ինֆորմացիա չունեմ: Տեղյակ չեմ, որ մեր թիմի մեջ մարդիկ իրար խանգարում են:

– Ուզում եք ասել՝ Ձեզ Արման Սահակյանը չի՞ խանգարում:

– Չէ, չէ, չէ, չի խանգարում, մենք հանգիստ մեր ընտրությունն անում ենք:

– Հնարավո՞ր է Արման Սահակյանն ուզում է Ձեզ Ձեր գրասենյակներից ու պայքարից դուրս մղել, խնդիրներ է ստեղծում:

– Ես գրասենյակներ չունեմ դեռևս, ամսի 5–ից: Իմ գրասենյակներից ինձ ոչ ոք չի կարող դուրս մղել:

– Դուք ԴԱՀԿ նախկին աշխատակից եք, ինչո՞ւ եք ուզում դառնալ պատգամավոր, կարելի՞ է իմանալ:

– Ուզում եմ, այ քեզ բան, ինչի՞ եմ ուզում, իմ գործը չի՞ ինչի եմ ուզում:

– Նաև ընտրողներին, հասարակությանը պետք է բացատրեք, թե ինչո՞ւ եք ուզում գնալ խորհրդարան:

– Դե ես գիտեմ՝ ընտրողներին ինչ կասեմ:

– Ասել է թե՝ ուզում եք ԴԱՀԿ–ում Ձեր աշխատանքը փոխարինել պատգամավորի աշխատանքո՞վ:

– Էդ իմ գործը չի՞, այ քեզ բան:

– Դուք թեկնածու եք, հանրային դեմք եք, պիտի հասարակությանը բացատրեք՝ ինչու եք ուզում պատգամավոր դառնալ:

– Դե, ես հասարակությանը կբացատրեմ:

– Դուք համարվո՞ւմ եք Միհրան Պողոսյանի մտերիմը: Ո՞վ է Ձեզ աջակցում, Միհրան Պողոսյանը Ձեզ աջակցո՞ւմ է:

– Միհրան Պողոսյանն Աջափնյակում ինչո՞վ պետք ա աջակցի: Ինքը թեկնածու է, ինքն իրա ընտրություններով ա զբաղված: Ես շատ մարդկանց մտերիմ եմ համարվում ու կամ, ի՞նչ կապ ունի: Կամ ում ինչ գործն ա՝ ես ում մտերիմն եմ: Ես բավականին շատ ընկերներ ունեմ հայտնի մարդկանց մեջ, հետո՞, ի՞նչ կապ ունի:

– Եվ Ձեր շանսերը ինչպե՞ս եք գնահատում:

– Չեմ իմանում, նորմալ, նորմալ, լավ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal