Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ընտանիքն իմ ամենասուրբ վայրն է, որտեղ բացարձակապես չեմ օգտագործում մասնագիտությունս». Անահիտ Կիրակոսյան

LIFE

«Բանակում» հեռուստասերիալի աղջիկ դերասաններին մատների վրա կարելի է հաշվել:

Past.am-ը զրուցել է նրանցից մեկի՝ Անահիտ Կիրակոսյանի հետ, ով հեռուստասերիալում մարմնավորում էր Սուսիկին:

 

- Սկսենք Ձեր՝ հեռուստասերիալում հայտնվելու պատմությունից. ինչպե՞ս ստացվեց:

- Քասթինգ էր հայտարարվել, գնացի, մասնակցեցի ու ստացա Սուսիկի կերպարը: Ի սկզբանե սերիալում իմ կերպարը չի եղել, ընթացքում է ծնվել, հետո ինձ ընտրել են՝ այն մարմնավորելու համար:

Image may contain: 1 person

 

- Ֆիլմի դերասանական կազմում հիմնականում արական սեռի ներկայացուցիչներ էին ընդգրկված, եթե չհաշվենք բուժքրոջը մարմնավորող դերասանուհուն: Դժվար չէ՞ր նման պայմաններում աշխատելը:

- Ոչ մի խոչընդոտ չեմ ունեցել այդ հարցում: Երբ դերն ստացա, 2-րդ կուրսում էի և դեռ նույնիսկ ամուսնացած չէի: Հայրիկիս ու մայրիկիս հետ էի ապրում, նրանք էլ այդ ամենին շատ լավ էին վերաբերվում, քանի որ գիտեին, որ որևէ ավելորդ բան չի կարող տեղի ունենալ: Եթե անկեղծ՝ կրկնակի ուրախ եմ, որ աշխատել եմ տղաների շրջապատում, որովհետև նրանց հետ շատ հեշտ է, նրանք հարգալից են:

Image may contain: 4 people

 

Երբեմն այնպես էր լինում, որ նկարահանման հրապարակում միակ աղջիկը ես էի, բայց թե՛ դերակատարների, թե՛ նկարահանման հրապարակում գտնվող յուրաքանչյուրի կողմից դրսևորումն այնքան լավն էր, որ այդ խնդիրը չէի զգում: Մյուս կողմից՝ նկարահանումն իրական զորամասում էր, իրական զինվորների շրջապատում և այդ տեսանկյունից էլ բախտս բերել էր. ոչ բոլոր կանայք են կյանքում հնարավորություն ունենում լինել զորամասում, տեսնել զինվորների իրական կյանքը:

- Սուսիկն ու Անահիտը նմա՞ն են իրար:

- Ոչ, բացարձակ: Երբեմն նույնիսկ նյարդայնանում էի, երբ մեզ նմանեցնում էին, քանի որ իրականում ես տղաների հանդեպ շատ հարգալից եմ և երբեք թույլ չեմ տա ինձ տոնս բարձրացնել նրանց վրա, էլ չեմ խոսում հարվածելու մասին: Հիշում եմ, այն ժամանակ երբ հասարակական տրանսպորտ էի մտնում, տղաները մի տեսակ վախեցած հայացքով էին նայում ինձ: Բայց հավատացնում եմ, որ կերպարն ընդհանրապես նմանություն չունի ինձ: Սուսիկն ինչ-որ տեղ անճաշակ, բռի, տղայական պահելաձև ուներ, ինչն ինձնից շատ հեռու է, բայց փորձում էի, ինչքան հնարավոր է, փորձում էի իմ ներսից հանել այդ ամենն ու մատուցել, որ ստեղծվեր նոր կերպար, որը կսիրվեր:

Image may contain: 2 people

 

Ամենակարևորը՝ կերպարը սիրվեց, և դա շատ ուրախալի է, քանի որ շատ աղջիկներ նույնիսկ օրինակ վերցրեցին Սուսիկից՝ հասկանալով, որ կինը պետք է ուժեղ լինի և տարբեր իրավիճակներում կարողանա կառավարել իրեն: Կարծում եմ՝ զորամասում աշխատող աղջիկը հենց այդպիսին պետք է լինի,որովհետև նուրբ և փխրուն աղջնակի համար դժվար կլիներ տղաների հետ աշխատել և կարողանալ ինչ-որ տեղ հրամաններ տալ: Խաղացածս կերպարներից ամենասիրելին է ինձ համար, քանի որ առաջին հերթին այն ինձ հայտնիություն բերեց, հետո՝ էլի եմ ասում, մարդիկ Սուսիկին շատ սիրեցին: Փողոցում ինձ այնքան լավ, ջերմ խոսքեր էին ասում...

- Սերիալում Ձեր ամենասիրելի հերոսն ո՞վ էր:

- Արտյոմը, ով մարմնավորում էր Մինասին: Շատ էի սիրում նրան, թե՛ որպես դերասան, դե՛ որպես կերպար: Առհասարակ կարծում եմ, որ դրական կերպարներում հանդես գալն ավելի դժվար է, քանի որ բացասականի դեպքում կարողանում ես ինչ-որ գույն գտնել: Իսկ դրականի դեպքում խաղալ հետաքրքիր, այլ ոչ թե շաբլոն, դժվար է: Դա նրա մոտ շատ լավ էր ստացվում:

 

- Կարծես թե «Շանթ» հեռուստաընկերությունն էլ Ձեզ է շատ սիրել՝ անչափ կարևոր մի գործ վստահելով: Շատերի օրը լավ սկսվում և շարունակություն է ունենում Ձեր «Բարի լույս»-ի շնորհիվ: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում միշտ այդքան պոզիտիվ լինել:

- Նախ, շատ շնորհակալ եմ «Շանթ»-ին, որ վստահեց ինձ, քանի որ սկզբում իմ մեջ մտավախություն կար: Ես մասնագիտությամբ դերասանուհի եմ, իսկ հաղորդավարության համար պետք է նաև լրագրություն: Ամեն դերասան չէ, որ կարող է լրագրող լինել, և ես վստահ չէի, որ կարող եմ նման պատասխանատու գործ ստանձնել: Բայց ինձ ասացին, որ իրենց պետք է դերասան-վարող, ով կկարողանա խաղարկել այդ ամենը: Ես համաձայնեցի ու մինչ ուղիղ եթեր մտնելը մոտ 3 ամիս նախապատրաստական փուլ եմ անցել:

Image may contain: 2 people, people smiling, people sitting and people standing

 

Ես սիրում եմ, որ եթե ինչ-որ բան ես անում, լինես դրա մասնագետը: Ինքս դժգոհում եմ, երբ ոչ մասնագետը խաղում է, ուստի վստահ եմ, որ շատ լրագրողներ կարող են մտածել՝ ինչո՞ւ պետք է դերասանը հաղորդում վարի: Արդեն 5 տարի է, ինչ ուղիղ եթերի փորձ ունեմ: Կարող եմ ասել, որ մեր մասնագիտությունը հենց նրանով է առանձնանում, որ դու լինես տխուր, թե ուրախ, հոգնած, թե նեղված, դա չպետք է անդրադառնա քո գործի վրա:

Image may contain: 10 people, people smiling, people standing, people sitting and indoor

Հատկապես առավոտյան պետք է այնպիսի թարմ ուժերով ու լիցքերով լինես, որ կարողանաս ոչ միայն դու արթնանալ, այլև արթնացնել բազմաթիվ հեռուստադիտողների, ովքեր ուզում են իրենց օրն սկսել դրական էմոցիաներով: Հույս ունենամ, որ ինձ մոտ ստացվում է, մանավանդ, որ ունեմ Գոռ Գլումովի ու Սերգեյ Դանիելյանի նման լավ գործընկերներ:

Image may contain: 4 people, people sitting and indoor

 

- Ընտանիքում ինչպիսի՞ն եք:

Image may contain: 2 people

- Ընտանիքը իմ ամենասուրբ, գողտրիկ, մտերմիկ վայրն է, որտեղ  բացարձակապես չեմ օգտագործում մասնագիտությունս, հանգիստ եմ, խաղաղ, նվիրված, զուսպ, ինչ-որ տեղ՝ նաև հնազանդ: Իմ տեսակով ես հարմարվող եմ, նվիրված: Ընտանիքն ինձ համար առաջին տեղում է, ամեն ինչ փորձում եմ անել, որ, չնայած զբաղվածությանս, երեխաներս ու ամուսինս իմ պակասը չզգան: Հիմա ավելի շատ ժամանակ եմ կարողանում նվիրել ընտանիքիս և, կարող եմ ասել, որ որպես տնային տնտեսուհի՝ վատիկը չեմ: ))

Image may contain: 3 people, people smiling

 

- Դերասանի կարիերան լրիվ մի կո՞ղմ եք դրել, թե՞ ապագայում Ձեզ նոր կերպարներում տեսնելու բախտ կունենանք:

No automatic alt text available.

- Դերասանի կարիերան ինձ համար մի ուրիշ աշխարհ է, որը երբեք իմ կամքով մի կողմ չեմ դնի, եթե մի օր չասեն՝ վեր կաց ու գնա: Պարզապես հիմա մի փոքր պասիվ շրջան է, առաջարկներ չկան, երևի թե չկա հարմար դեր, որում ինձ կպատկերացնեն: Դադարը ես չեմ տվել, այն ինքն իրեն է եղել, բայց եթե հնարավորություն լինի, մեծ սիրով կխաղամ: Այնպես որ սպասում եմ նոր դերերի, նոր առաջարկների՝ կլինի սերիալ, գեղարվեստական ֆիլմ:

 

Մարիամ Նալբանդյան

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia