Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Զորիկ Զոհրաբյան. «Եթե ինչ–որ մեկը կուզենա իրան թեժ դրսևորի, ես իրան կխնդրեմ թեժությունը թողնի իրենց տանը կամ աֆրիկական որևէ երկրում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տևական դադարից հետո քաղաքականություն վերադարձած ու «Ծառուկյան» դաշինքով թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն) առաջադրված Զորիկ Զոհրաբյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ թիվ 2 ընտրատարածքը «աֆրիկյան երկիր չի», որ թեկնածուները թեժ մարտեր մղեն, իսկ Արաբկիրում, ըստ նրա, այսօր խաղաղ է, թեկնածուների շտաբների միջև խնդիր չկա:

Ներկայացնում ենք Զորիկ Զոհրաբյանի հետ «Փաստի» զրույցը:

– Պարոն Զոհրաբյան, քաղաքականության մեջ տևական դադարից հետո Դուք առաջադրվել եք թիվ 2 ընտրատարածքում, որտեղ բավական թեժ է, անգամ ՀՀԿ–ականներն են իրար բախվում: Ինչպե՞ս եք պատկերացնում մրցակցությունը:

– Ամեն տեղ էլ կարա թեժ լինի, բայց դա ի՞նչ ա փոխելու: Ես դատավոր չեմ, որ դատեմ, ժողովուրդը կարա գնահատական տա: Ժողովուրդը շատ լավ գիտի՝ ես ով եմ, էն մյուսը ով ա: Մենք ոչ մեկի հետ խնդիր չունենք: Մենք ի՞նչ ունենք ինչ–որ մեկի հետ վիճվելու: Եթե ինչ– որ մեկը կուզենա իրան թեժ դրսևորի, ես իրան կխնդրեմ թեժությունը թողնի մի կողմ՝ իրենց տանը կամ աֆրիկական որևէ երկրում: Այսօր Արաբկիրում ես ու «Ծառուկյան» դաշինքը 23 գործող գրասենյակ ունենք, և էս պահին որևէ մի խնդիր չունենք: Պաշտոնական քարոզարշավի մեկնարկից հետո մենք հասցեները բոլորին կտանք ու բնակչության հետ կաշխատենք: Չեմ էլ ուզում անգամ լսեմ՝ ով ինչ ա անում: Եթե մի մարդ կամ մարդկանց խումբ պիտի անի վատ արարք, թող առաջինը մտածի, որ դա ինքն իրան ա անում էդ վատ արարքը: Որովհետև կյանքը բումերանգ ա, Աստվածաշնչում էլ ա գրված՝ մի արա այն, ինչ որ չես ուզենա քեզ անեն:

– Դուք տևական ժամանակ քաղաքականության մեջ չեք, Ձեր վերադարձը պայմանավորված է պատգամավոր դառնալու մղումո՞վ:

– Միայն նրանով, որ ուզում եմ ժողովրդի վիճակը լավանա: Դրա համար պետք ա լինես էն թիմի մեջ, որը գնում ա լավ, բարի ծրագրեր իրագործելու:

– Ասել է թե՝ բարի գործեր անելու մղումո՞վ էր պայմանավորված Ձեր վերադարձը ԲՀԿ:

– Եվ ոչ միայն դրանով: Եթե հետ գնանք՝ գիտենք ինչ եղավ փետրվարի 14–ին, հիմա հաշվենք ապրիլի 2–ը փետրվարի 14–ն է, ժողովուրդն ուզում է փոփոխություններ` առանց արյունահեղության, առանց զոհերի: Ոչ մի բան, բացի ժողովրդի վիճակը վատանալուց, չի փոխվել: Ես միշտ գիշեր–ցերեկ իմ ժողովրդի կողքին եմ և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես, և՛ նյութապես, ինչքան որ կարողանում եմ:

– Իսկ այս ընթացքում, որ քաղաքականության մեջ չկայիք, ինչո՞վ էիք զբաղվում:

– Բիզնեսով` դրսում: Խոշոր ծրագրեր ունեմ, որը իրագործման փուլում ա հիմա, ու որը շատ լուրջ դիվիդենտներ կարա բերի մեր երկրին: Ուզում եմ վստահեցնել, որ ամեն ինչ շատ լավ ա լինելու: Ես անելու եմ իմ ժողովրդի համար, իմ երկրի համար, որովհետև ամբողջ կյանքում ես էդպես եմ նայել, որ Հայաստանի Հանրապետությունը դա իմ ծնողն, իսկ ՀՀ ժողովուրդը` իմ երեխաները:

– Նախորդ անգամ Դուք ՀՀԿ–ից էիք ընտրվել պատգամավոր: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հաղթանակը ԲՀԿ–ի շարքերում, քանի որ նախորդ անգամ իշխանական «դաբրո» եք ունեցել:

– Ես ոչ մի «դաբրո» չեմ ունեցել: Շատ դժվար է եղել ՀՀԿ–ի ժամանակ էլ, որովհետև ժամանակը գնում է, բայց բարքերը չեն փոխվում: Ես անկուսակցական եմ եղել ՀՀԿ խմբակցությունում: Մեծամասնական ընտրակարգով եմ ընտրվել իմ ուժերով, իմ ապրած կյանքով, իհարկե ինձ օգնել են: Իսկ էսօր ընկնելու եմ դռնեդուռ, անելու եմ էն, ինչ–որ արել եմ ամբողջ կյանքս, փորձելու եմ մարդկանց համոզել, հավատքի բերել, որ մարդիկ գան, ներդրումներ անեն, աշխատեն: Թող բարձր խոսքեր չթվա, անելու եմ էն, ինչ–որ արեցին Իսրայել Օրին ու Խրիմյան Հայրիկը: Իհարկե, մենք դա օրենքի ուժով կամրագրենք, որվհետև էստեղ ինչ ուզում ես, արա, եթե օրենքը չի գործում, ոչ մի բան չի ստացվի: Էսօր ես դրսից ուզենամ ներդրում անեմ, ծաղիկ տնկեմ փողոցում, ինձ չեն թողնի, կասեն` ո՞վ ես դու, ինչի՞ ես ուզում ծաղիկ տնկես մեր փողոցում: Եթե դու օրենքի ուժով ես էդ ամեն ինչը ամրագրում, քո մոտ ավելի հեշտ ա ստացվում դա: 
Էսօր օրվա հացի խնդիր կա, մարդն էսօր չի կարողանում իրա երեխեքի օրվա հացի խնդիրը լուծել, ուսման վարձը մուծել: «Ծառուկյան» դաշինքի ծրագիրը՝ 15 համառոտ կետերը դա են վկայում, թե ինչ պիտի անենք, որ շատ արագ մարդկանց սոցիալական վիճակը լավանա: Մենք պետք է էդ պրոբլեմների լուծման ձևն առաջարկենք և փորձենք լուծել, շատ արագ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Սրբազանին հավատում եմ, սա պայքար է, որպեսզի հայ ժողովուրդն իր ունեցածը գնահատի․ Ալլա Լևոնյան Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան ԱվինյանՍա լույսի շարժում է ընդդեմ խավարի, լույսը կհաղթի. երթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարանի մոտ (տեսանյութ) Ցանկացած հոգևորական իրենից 10-ապատիկ ավել գիտի. Տեր Հուսիկը՝ Փաշինյանին (տեսանյութ) Միացել ենք Բագրատ Սրբազանին, խաղաղության, աղոթքի, հաշտության կոչով ենք երթին եկել. հոգևորական (տեսանյութ) ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքըՄեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Ուշադրություն․ ճանապարհ փակ կլինի ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն Աբովյան կհասնի ժամը 20:00-ին 2018-ին աթոռակռիվ ստացվեց, մի մարդ իրան հռչակեց վարչապետ․ Սարդարյան Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները ևս միացել են երթին․ Սրբազան «Երևանյան գիշերներ» ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին Մայիսյան ձյունը ծածկում է Մոսկվան (տեսանյութ) ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին Վաղը կարող է, ես ողջ չլինեմ, թողեք հասնենք վերջնակետին. Բագրատ ՍրբազանՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայ Դատի գրասենյակը կոչ է արել քայլեր ձեռնարկել Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության համար Արցախցիներին շանտաժ անողները ուզում են հաճոյանալ իշխանություններին, սա չի ազդի իրենց վրա (տեսանյութ) Հույս ունեմ, որ սա վերջին շարժումը կլինի, կսկսենք հանգիստ ապրել մեր երկրում (տեսանյութ) Այսօր իմ թիմի հետ հանդիպեցի Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին. Թագուհի ԹովմասյանՏեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին պատկերապատման շնորհանդեսը «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Արտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանՎերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ) Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ուսանողները պայքար են սկսումԱվետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան «Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք»․ Դավիթ Ամալյան Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով՝ մայիսի 10-ին նախատեսված հանդիպումը. ՌԴ ԱԳՆ Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան Հրդեհ՝ Աբովյան փողոցում Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Հայաստանի որոշ հատվածներում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Վեհափառ Հայրապետը օրհնել է շարժումը․ Բագրատ Սրբազանը՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության Իրեն ու իր խմբակին հանդարտության կոչ եմ անում. Ասպրամ Կրպեյանը՝ ՓաշինյանինԲագրատ սրբազանի խոսքով՝ մայիսի 9-ի հանրահավաքի կազմակերպիչը ինքը չէ, ինքը պարզապես քայլում է «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Արտակարգ իրավիճակ Աբովյան փողոցում․ սրճարան-բարը «ծխի մեջ» էՎրաստանում գերլարված իրավիճակ է, նոր հեղափոխությունը բացառված չէԱկնկալիք ունենալն անիմաստ է, պետք է ոտքի ելնենք ու անենք դա աղոթքովԵթե ֆրանսիական զորքերը հայտնվեն ուկրաինական հակամարտության գոտում, անխուսափելիորեն կդառնան ռուսական բանակի թիրախ. Զախարովա Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազան