Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Հաց բերողի» ազատման գրավը մուծելու, քաղաքական մշակույթի և գլադիատորական պայքարի մասին. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

– Պարոն Շիրինյան, նախընտրական շրջանում պատգամավորի թեկնածուի կողմից հայտարարությունն այն մասին, որ «Հաց բերողին» դուրս բերելու գրավ է մուծել, իր մեջ ենթատեքստ չի՞ պարունակում, ասել է թե՝ այդկերպ չե՞ն փորձում կուսակցության և սեփական վարկանիշը բարձրացնել:

– Ենթատեքստ չգիտեմ կա, թե չկա, բայց եթե լավ բան են անում՝ թող անեն: Ընտրություններն այնպիսի բան են, որ ամեն ինչի մեջ ենթատեքստ կարելի է որոնել և կա, միանշանակ: Խնդիրն այն է, որ «Հաց բերողը» պիտի ազատության մեջ լինի և ճիշտ են անում: Թող ուրիշներն էլ անեն, ովքեր մեծ–մեծ խոսում են և նման անօրինական բաներն են տարիներով պաշտպանում, թող իրենք էլ պահանջեին, որ այդ տղան դուրս գար: Խոսքս ուղղված է նրանց, ովքեր կարող են ասել, թե մյուսներն իրենց վարկանիշն են բարձրացնում: Մյուս պատգամավորներն էլ թող Հայաստանում ամնիստիա հայտարարելու նախաձեռնությամբ հանդես գան: Այդ էլ կլիներ ժողովրդի օգուտը: Բանտերը լիքն են անիմաստ և աննշան հանցանքներով նստածներով: Տեղ էլ չկա: Իրենց վարկանիշի համար այսպիսի բաներ ձեռնարկեն, դրանից միայն Հայաստանը կշահի:

– «Ռեինկարնացիա» խմբի՝ ՀՀԿ–ի քարոզարշավի շրջանակներում տեսահոլովակ պատրաստելը շատերի կողմից է քննադատվում, ասում են՝ նրանք էլ քարոզարշավի մեջ մտան:

– Հա, որ մտան, ի՞նչ կա: Հիմա Դաշնակցությունը դաշնակցական երգեր չպիտի՞ երգի: Հարցը հետևյալն է, ոչ թե տեղամասերում իրար են մորթում կամ դանակահարում, այլ քաղաքակիրթ պայքարի ձև են ընտրել: Հետո կարծում են, որ այդ երգ–երաժշտությունով մարդիկ ձայն են տալո՞ւ: Վարչապետի՝ հարվածային գործիքների վրա նվագելու կարողությո՞ւնը պիտի ստիպի ձայն տալ: Ավելի լավ է երաժշտություն, քան դանակահարություն:

Պարզապես ռեսուրս են օգտագործում: Հանրապետականը կարող է Քիմ Քարդաշյանին էլ բերի: Հիմա ռեկլամի մրցույթ է, «էստի համեցեք»–ի տարբերակն է, ամենն իրենն է հրամցնում, և յուրաքանչյուրն աշխատում է քաղաքակիրթ ձևի մեջ ներկայանալ: Քաղաքական մշակույթ է:

Մենք պետք է կարողանանք ձևավորել մեր ժողովրդի պատմությանը հարազատ քաղաքական մշակույթ: Ինչը դրա հետ համահունչ է, կարելի է անել: Մեր մշակութային պատմությունից բխող քաղաքական մշակույթ:

– Նախընտրական ծրագրերը նայելիս, եթե իհարկե դրանց հավատանք՝ առաջիկա տարիներին Հայաստանը դրախտավայրի կվերածվի: Որքանո՞վ են դրանք իրատեսական

– Կա մի բանաձև: Փոխվե՛ք՝ կհավատաք: Հանրապետականի նախորդ լոզունգներից էր «հավատանք, որ փոխենք»: Ես ասում եմ փոխվե՛ք, կհավատանք: Մնացածը կարևոր չէ:

Բոլորի մոտ էլ դեմագոգիայի հսկայական տարր կա: Մեկը իշխանության մաս է եղել, ասում է՝ մենք այնքան շատ չենք եղել, մենք իշխանություն չենք: Կոալիցիայի անդամ են, բայց իշխանության մաս չեն: Սա դեմագոգիա է, թե չէ՞: Մեկն ասում է երկրում արտագաղթը գիտեք ի՞նչ վիճակում է, պատասխանում է՝ մենք այս հաջողություններն ունենք: Երրորդին ասում են բանակից տեղյակ եք, ասում է՝ դե ես խաբար չեմ, բենզինի հետ ես ինչ գործ ունեմ: Բա ոնց գործ չունե՞ս: Բա ինչի՞ հետ գործ ունես:

Բոլորն էլ հավասարաչափ դեմագոգիայի գործիքակազմից օգտվում են, հիմա, թե ով–ինչքան՝ էական չէ: Դեմագոգիայի տարր բոլորի մոտ էլ կա, որովհետև յուրաքանչյուրը՝ մանավանդ իշխանության մաս կազմողները, այս ճգնաժամի մեջ դեր ու նշանակություն են ունեցել՝ բացասական իմաստով:

ժողովուրդը առանձնապես հետաքրքված չէ, դրա համար էլ ցլամարտի է վերածվել այս ամենը: Իրար են մորթում՝ գլադիատորներն ելել են պայքարի: Սա քաղաքականության և ընտրական շահի հետ ի՞նչ կապ ունի: Պատգամավորն այդ ինչ մի պաշտոն է, որ ձեզ կոտորում եք, ինչ է իրենից ներկայացնում, ֆիզիկա՞ է, քիմիա՞ է, արվեստաբանությո՞ւն, թե Մարտիրոս Սարյանի կտավներն են: Հիմնական նպատակը Հայաստանում կողոպուտին մասնակցելն է, իսկ սա կարող է ՀՀ պետական շահի հետ առնչություն ունենալ միայն բացասական առումով:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»