Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աշխարհը վաղուց է հրաժարվել նեոլիբերալիզմից, իսկ Հայաստանում հենց այդ գաղափարախոսությունն են դավանում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է մշակութաբան, արվեստի քննադատ Վարդան Ջալոյանը:

– Պարոն Ջալոյան, Հայաստանի գիտական, գաղափարական, մտավոր ներուժը կենտրոնացած է մայրաքաղաքում` Երևանում, մինչդեռ երևանցին ընտրությունների ժամանակ այնքան էլ հանուն գաղափարի չի քվեարկում: Առավել կոմֆորմիստ է, առավել հարմարվող: Անշուշտ` սա հանրապետության այլ բնակավայրերի` հատկապես մյուս խոշոր քաղաքների` Գյումրիի, Վանաձորի համեմատությամբ, որտեղ հաճախ իշխող կուսակցությունը պարտություն է կրում: Այդպես եղավ, համենայն դեպս, վերջին համապետական և տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ:

Ինչպե՞ս դուրս գանք քաղաքական այս ոչ առողջ վիճակից: Ո՞րն է ելքը:

– Գիտեք, ամենաազդեցիկ խավը լրագրողներն են, որովհետև միջնորդ են հանդիսանում հասարակության և պետության միջև: Ես մի օրինակ բերեմ` կապված նրանց գործունեության հետ: Աղքատության հարցը մեզ մոտ շատ սուր է, որովհետև ունենք 30–35 տոկոս շատ աղքատ մարդիկ: Եվ` ահա լրագրողները ներկայացնում են աղքատներին: Մոդելը շատ պարզ է` կա աղքատ ընտանիք. եկեք այդ ընտանիքին օգնենք: Կամ` կան սոցիալական դժվարին վիճակում գտնվող երեխաներ. եկեք նրանց օգնենք:

Խնդիրը չի քննվում ընդհանուր` լայն մասշտաբով: Ընդամենը ցուցաբերվում է ինդիվիդուալ մոտեցում: Այն է` ոչ թե անցկացնել սոցիալական բարեփոխումներ, այլ բարեգործական ճանապարհներով մարդկանց կարիքները հոգալ:

Այս մոտեցումը նստած է լրագրողների մեջ: Լրագրողը ցույց է տալիս աղքատ ընտանիք և չի ասում` եկեք համակարգը փոխենք, կամ սոցիալական ռեֆորմներ անենք: Ասում է` եկեք այս մարդուն օգնենք: Եվ անգիտակցորեն լրագրողը, կարծես թե, նպաստում է եղած վիճակին: Եվ ոչ թե աջակցում է, որպեսզի տեղի ունենան համակարգային փոփոխություններ:

Եվ այսպես է տարբեր ոլորտների հետ կապված: Ես ինքս աշխատում եմ արվեստի, մշակույթի ոլորտում: Այստեղ էլ է իրավիճակը նույնը. ամեն մեկն իր գլուխն է փրկում: Չեն ձգտում մշակութային ռեֆորմների, որպեսզի լավ լինի բոլորի համար: Կենտրոնանում են առանձին անհատների հետ կապված առանձին դեպքերի վրա:

Այս իդեալոգիան կոչվում է նեոլիբերալիզմ: Իսկ նեոլիբերալիզմը նույն վարչապետ Կարեն Կարապետյանի իդեալոգիան է, թե, այսպես ասած, ատոմալ փոփոխություններով ինչ–որ բան կարելի է անել: Այսինքն` համարյա կրկին ինդիվիդուալ փոփոխություններին է ամեն ինչ հանգեցվում:

Իսկ եթե անդրադառնանք մյուս կուսակցությունների, քաղաքական մյուս ուժերի մոտեցմանը, կրկին նույնն ենք տեսնում` նրանք ևս միավոր փոփոխությունների, իդեալոգիայի կողմնակից են: Այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում ուժեղ քննադատության է ենթարկվում այդ քաղաքականությունը, որի անունը դրել են նեոլիբերալիզմ: Բանն այն է, որ ոչ միայն Կարեն Կարպետյանն է նեոլիբերալ քաղաքականություն վարում, այլև մյուս քաղաքական ուժերն էլ են պատրաստվում նույնն անել:

Եվ արդյունքում փաստացի մենք չունենք ընտրություն: Որովհետև ընդամենը մրցակցությունը նրա մեջ է, թե այդ նեոլիբերալ քաղաքականությունը ո՞ր ուժն ավելի լավ կվարի:

– Դա մեր ազգային հոգեբանությունի՞ց է գալիս, թե՞ այսօր ստեղծված քաղաքական–տնտեսական իրավիճակն է թելադրում:

– Գալիս է նրանից, որ հայ մտավորականությունը և հայ ժողովուրդը տարբեր «ռասսայական», «ցեղային» ծագում ունեն: Հայ մտավորականությունը ծագել է Թբիլիսի, Բաքու, Պոլիս կոսմոպոլիտ կենտրոններում:

Եվ եթե գյուղերին ու փոքր քաղաքներին հատուկ է համայնքային մտածողությունը, ապա կոսմոպոլիտական քաղաքների մարդուն` ինդիվիդուալիստական մտածողությունը: Եվ ստացվում է, որ գոյություն ունի հակասություն այս երկուսի միջև:

Իսկ Թբիլիսիի, Պոլսի, Բաքվի քաղաքաբնակները կազմեցին Երևանի մտավորականության կորիզը: Ի տարբերություն, ասենք, Գյումրիի մտավորականության, որն արմատներով իր քաղաքի հետ է կապված: Մինչդեռ, օրինակ, Թբիլիսիի հայ մտավորականը արմատներով կապված չէ Թբիլիսիի հետ, դրա համար էլ կոսմոպոլիտ է իր էությամբ:

Սա ուղղակի մշակութաբանական հարց է:

– Իսկ ինչքա՞ն ժամանակ կպահանջվի, որպեսզի հաղթահարենք այս տարբերությունը:

– Ժամանակին հայ մտավորականության կոսմոպոլիտիզմը, նրանց կտրվածությունը ժողովրդից, քննադատել է Մուրացանն իր «Առաքյալը», «Նոյի ագռավը» գործերում: Այնպես որ, այս հարցը գոյություն է ունեցել 150 տարի առաջ և մինչև հիմա չի լուծվում: Իսկ, օրինակ, Գյումրիում, որը թվում է թե պահպանողական քաղաք է, կարողանում են քաղաքապետներին փոխել: Նույնն էլ` Վանաձորում է:

Նշանակում է ինչ–որ բան Երևանում ճիշտ չէ: Եվ դա այն դեպքում, երբ ընտրողների մեծամասնությունը` 50%–ից ավելին, ապրում է Երևանում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak