Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բողոքի սլաքներ

ANALYSIS

Նախընտրական քարոզարշավը քաղաքական ուժերը մեկնարկեցին գրեթե նույնակերպ՝ հրապարակելով իրենց նախընտրական տեսահոլովակները։ Հայաստանյան քաղաքական իրականության մեջ սա նորմալ պրակտիկա է, միևնույն ժամանակ նորմալ է, որ տարբեր հայտնի անհատներ ու գործիչներ որպես կանոն մասնակցում են հենց իշխանության կուսակցության քարոզարշավին կամ տեսահոլովակներում։ Սակայն անկախ սրանից, մի շարք հարթակներում հայաստանյան տարբեր մշակութային գործիչներ քննադատության արժանացան Հանրապետական կուսակցության քարոզարշավին մասնակցելու համար։

Այս քննադատությունները պետք է նշել, որ բավական երկիմաստ իրավիճակ են ստեղծում։ Մի կողմից յուրաքանչյուր քաղաքացու քաղաքական կողմնորոշումն ու նախասիրություններն իր անձնական գործն են, հիմնված են անհատական սկզբունքների ու պատկերացումների վրա և այս տեսանկյունից թեկուզ և իշխանության կուսակցությանը համակրելը քաղաքացու կամ որևէ ոլորտի մշակութային գործչի անքակտելի իրավունքն է։ Բնականաբար քննադատել քաղաքացուն միայն այն բանի համար, որ նա համակրում է Հանրապետական կուսակցությանը այնքան էլ տեղին ու նպատակահարմար չէ, քանի որ դրանով ոտնահարվում է մարդու և քաղաքացու քաղաքական հայացքների ազատության իրավունքը։

Մյուս կողմից հասարակական տարբեր հարթակներում առկա այս քննադատությունը անուղղակիորեն ուղղված է ոչ թե այս կամ այն անհատի այլ հենց Հանրապետական կուսակցության դեմ, որը վերջին 25 տարում փաստացի երկրում իշխանություն է։ Ըստ էության տարբեր անհատների հասցեին ուղղված քննադատությունը վերաբերում է ոչ թե նրանց մասնագիտական կամ հասարակական գործունեությանը, այլ հենց Հանրապետական կուսակցության գործունեությանը որպես իշխանություն։

Սակայն այստեղ կա մի շատ նուրբ սահման, որը հաճախ չի պահպանվում և արդյուքնում Հանարապետականին ուղղված քննադատությունն ու բողոքը սկսում է տարածվել այս կուսակցությանը համակրող տարբեր անհատների և գործիչների վրա, որոնք համենայնդեպս իրենց մասնագիտական ասպարեզում լուրջ հաջողություններ ունեն և հանրային համակրանք են վայելում։ Այստեղ թերևս տեղին կլիներ նշել նմանատիպ օրինակներ, սակայն խուսափելով երևույթի անձնավորումից, նպատակահարմար չէ անդրադառնալ այդ օրինակներին, ուղղակի պետք է փաստել, որ այսօրինակ երևույթները տհաճ հանրային մթնոլորտ են ստեղծում։

Վերջապես մյուս կողմից պետք է նշել, որ հասարակական կամ մշակութային գործիչների մասնակցությունը իշխանության կուսակցության քարոզարշավին հաճախ պայմանավորված չի լինում անձնական սկզբունքներով կամ քաղաքական հայացքներով և հենց այս փաստն էլ ինքնին բերում է հանրային վրդովմունքի, ուստի նման իրավիճակներից խուսափելու համար, գուցե պարզապես նման գործիչները զերծ մնան քաղաքական որևէ գործընթացին  որևէ մասնակցություն ունենալուց , ինչը բնականաբար կբացառի վերը նկարագրված զարգացումները :

Ա. Մարգարյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal