Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մանվելիզմի» դեմ պայքարող Էջմիածնի նախկին քաղաքապետն առաջադրվել է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էջմիածնում «մանվելիզմի» դեմ պայքար հռչակած Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը, ով աշնանը Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից հետո քրեական վեճի մեջ էր գեներալ Մանվել Գրիգորյանի տղայի հետ, այժմ առաջադրվել է Արմավիրում որպես ՀՀԿ ռեյտինգային թեկնածու: Նույն ՀՀԿ–ից համամասնականով առաջադրվել է նաև գեներալ Մանվել Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից մեկ օր առաջ քաղաքում կրակոցներ էին հնչել: Միջադեպի մասնակիցներն էին գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին, ու քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը: Միջադեպի արդյունքում Հրաչիկ Աբգարյանը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Միջադեպի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի զենք–զինամթերք կրելու, պահելու, օգտագործելու հատկանիշներով:

Ուշագրավ է նաև այն, որ ընդամենը մի քանի ամիս առաջ Հրաչիկ Աբգարյանը անդամագրվել էր «Հայկական վերածնունդ» կուսակցությանը: Ներկայացնում ենք «Փաստի» զրույցը Էջմիածնից ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Հրաչիկ Աբգարյանի հետ:

– Պարոն Աբգարյան, Դուք ընդամենը ամիսներ առաջ անդամագրվել էիք «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, ինչպե՞ս եղավ, որ հիմա էլ ՀՀԿ–ից եք առաջադրվել:

– 90–ական թվերին, երբ ՀՀԿ–ն ստեղծվում էր, էս մարզում ՀՀԿ–ն ես եմ ստեղծել: Ինձ «Հայկական վերածնունդից» առաջարկություն արեցին, իրանք էլ նորմալ մարդիկ էին, ասեցի համագործակցենք, հետո որ խորացավ, արդեն ստիպված պետք ա քայլեի ավելի ճիշտ: Ասացի՝ ինչ տարբերություն, հայ ենք, կարևորը՝ թուրքի կողմը չգնանք, հայրենասեր լինենք: Կաշին փոխելը մի քիչ դժվար ա, վերջում հասկացա որ... Էսօրվա պահով կուսակցությունները կապ չունեն, ազգը փրկելու խնդիր կա, մեզ պետք է միասնական դուրս գալ էս ամեն ինչից:

– Կարծում եք՝ կուսակցություն փոխելը անհասկանալի չի՞ լինի ընտրողների համար:

– Իհարկե, իմ ընտրողները կհասկանան: Ես 90 թ.–ից ՀՀԿ–ի անդամ եմ... Ինձ «Հայկական վերածնունդից» առաջարկեցին, իմ համար տարբերություն չկար, կարևորը որ հայրենասեր լինես: Էսօր պետք ա կուսակցությունները հաշվի չառնենք, պետք ա ժողովրդի խնդիրները միասնական լուծենք: Էս երկիրը մենակ միասնությունն ա փրկելու:

– Ասել է թե՝ «մանվելիզմի» դեմ Ձեր պայքարն արդեն անցյալո՞ւմ է: Այժմ գեներալ Մանվելի հետ միասնության համա՞ր եք պայքարում:

– Ես սկզբունքներ ունեմ, ապրելակերպ ունեմ: Մանր–մունր բաները գլոբալ հարցերի հետ պետք չի խառնել: Ես Աբգարյան Հրաչն եմ, ինձ բոլորն էլ ճանաչում են, ես չեմ կարա կաշի փոխեմ: Հիմա «պրոստո» էդքան մանրանալ չի կարելի:

– Քանի որ Դուք կոնֆլիկտ ունեիք, ո՞նց եք հիմա նույն թիմում աշխատում:

– Ես պրոբլեմ չունեմ, ես իմ գործն անում եմ, իմ աշխատանքն անում եմ, ի՞նչ կապ ունի: Նորմալ աշխատանք ենք անում, ազգիս համար մի բանի հասնենք գոնե: Մենք տենց չենք առնչվում: Մենք մեր աշխատանքն անում ենք, տենց չենք շփվում, ինչի՞ մասին է խոսքը: Նորմալ ա: Էսօր ընդհանուր խնդիր ա, ես անձնական մի շարք խնդիրներ դրել եմ մի կողմ, քանի որ մենք շատ կարևոր խնդիր ենք ուզում լուծել ազգիս համար՝ ազգի, ժողովրդի, տնտեսության վիճակը բարելավենք: Պետք ա մարտական լինենք: Ազգի փրկությունը մեզնից ա կախված, ինձ թվում ա, մի շարք անձնական խնդիրներ պետք է դնենք մի կողմ՝ նպատակին հասնելու համար, որովհետև ազգիս վիճակը ծանրացել ա, պետք ա թեթևացնել:

– Իսկ Ձեր ու Կարեն Գրիգորյանի միջև քրեական գործն ի՞նչ եղավ:

– Ես ընդհանրապես տեղյակ չեմ ոչ մի բանից: Ինչքան գիտեմ՝ փակվել ա էդ գործը:

– Կոնկրետ Էջմիածնում ՀՀԿ–ին սատարելով, ի՞նչ եք ուզում փոխել: Չէ՞ որ էդտեղ «մանվելիզմը» շարունակվելու է, եթե ՀՀԿ–ն հաղթի:

– «Մանվելիզմն» ի՞նչ կապ ունի ՀՀԿ–ի կամ մյուսի հետ, էնտեղ մենակ Մանվել չի, հազարավոր մարդիկ կան: Իսկ ՀՀԿ–ում մարդիկ արդեն գտել են, որ պետք է որոշակի փոփոխություններ անել, որ շատ բաներ փոխվեն, և մենք պետք ա միասնական լինենք, ամբողջ ազգովս՝ կապ չունի՝ ՀՀԿ–ական ա, թե դաշնակցական ա: Պետք ա էս երկիրը փոխենք:

– Տեղեկություն կա, որ Էջմիածնում որոշակի լարվածություն կա ՀՀԿ թեկնածուների միջև, քանի որ իրար տարածք են մտնում՝ փորձելով միմյանց ձայները խլել: Ձեզ չե՞ն խանգարում:

– Բացարձակ, ինձ ոչ մեկը չի կարա խանգարի: Ես որտեղ էլ մտնեմ, ինձ ոչ մեկը չի կարա ասի՝ ինչի ես մտնում: Ով էլ ուզենա, կարա գա մեր տարածքները, տենց խնդիր չկա, ի՞նչ տարբերություն:

– Մանվել Գրիգորյանի, Սեյրան Սարոյանի կողմնակիցները Ձեզ չե՞ն խանգարում:

– Ոչ, իրանք ինձ օգնում են ամբողջ օրը: Որ չեն խանգարում, ուրեմն օգնում են: Ես հանգիստ իմ քարոզարշավն անում եմ: Շտաբն արդեն ձևավորել ենք: Մարդիկ գալիս են, մտածում ենք` որ գյուղից սկսենք: Հենց հիմա Ռուսաստանից ընկերներս են եկել, մտածում ենք գյուղատնտեսական ծրագրեր ներկայացնենք:

– Իսկ ՀՀԿ–ն Ձեզ ինչպե՞ս է սատարում:

– Ինձ բոլոր կուսակցություններն էլ սատարելու են, կապ չունի՝ ՀՀԿ, թե Դաշնակցություն: Մենք հայաստանցի ենք: Հայաստանցին ինքը արժեք ա, պետք ա հայաստանցուն սիրել, կապ չունի՝ դաշնակ, թե ՀՀԿ–ական: Ես դաշնակ էլ ընկեր ունեմ, հնչակ էլ ունեմ, ՀՀԿ–ական էլ ունեմ: Կարևորը՝ մարդ լինի, կուսակցությունը կապ չունի:

– Իսկ Մանվել Գրիգորյանի կամ Կարեն Գրիգորյանի հետ այս ընթացում չե՞ք հանդիպել:

– Չէ, բախտ չի վիճակվել, ո՞ւր ա ինձ տենց բախտ՝ հանդիպեի:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal