Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Պապայիս հետ ապրելու ցանկությունն ավելի մեծ էր, քան բեմերից փայլելու». Անի-Քրիստին՝ ԱՄՆ տեղափոխվելու, անձնական կյանքի և սպասվելիք նորությունների մասին

LIFE

Exclusive

Երգչուհի Անի Քրիստին արդեն երկար ժամանակ է, ինչ բնակություն է հաստատել Լոս-Անջելեսում: Վերջերս, երկար ընդմիջումից հետո, երգչուհին կարճ ժամանակով եղավ հայրենիքում:

Past.am-ը զրուցել է օվկիանոսից այն կողմ ապրող երգչուհու հետ, ով մեզ պատմել է իր առաջիկա ծրագրերի, սպասվելիք մենահամերգների և շատ ու շատ այլ բաների մասին: 

 

- Երևի վերադառնանք ամենասկիզբը. ինչու՞ Անի Քրիստի: Ո՞վ է Ձեզ կնքել այդ անվամբ: 

- Երբ ծնվել եմ, հայրս ցանկացել է, որ անունս լինի Անի-Քրիստի, բայց այն ժամանակ՝ 87 թվականին, Հայաստանում դեռևս երկու անուն չէին դնում, դրա համար ինձ Անի անվանեցին: Հետո երբ ես մեծացա և սկսեցի երգարվեստում առաջին քայլերս անել, տատիկս պատմեց այս պատմությունը, և ես մտածեցի՝ ինչու ոչ, կխնդրեմ, որ բեմ դուրս գալիս ինձ որպես Անի Քրիստի ներկայացնեն: Ու այդպես շարունակվեց Անի-Քրիստիի կարիերան:

Ինչքանով տեղեկացված եմ, հիմա էլ դեռ չեն դնում երկու անուն, որովհետև մի քանի տարի առաջ իմ երկրպագուներից մեկը ցանկացել էր իր աղջկա անունն էլի Անի-Քրիստի դնել, բայց ծննդատանն այդպես էլ չէին դրել, դրա համար երեխայի անունն Անի էին դրել:

- Կար ժամանակ, երբ Ձեր հիթերը չէին իջնում թոփ տասնյակների լավագույն հորիզոնականներից, և Ձեզ ամեն օր կարելի էր տեսնել մեր էկրաններին: Հետո, կարծես, Ձեր ակտիվությունը փոքր-ինչ մարեց: Ինչո՞վ էր դա պայմանավորված: 

- Ակտիվությունը պակասեց, որովհետև տեղափոխվեցի Նահանգներ՝ ապրելու և այստեղ սկսեցի գործունեությունս: Բնականաբար, ինչքան էլ անունս Անի-Քրիստի է, չէի կարող երկու մասի բաժանվել, դրա համար տևական ժամանակ Հայաստանում իմ անունը քիչ էին լսում: Կար ժամանակ, երբ ընդհանրապես չէի ուզում ինքնաթիռ նստել, հետո հասկացա, որ որոշումս պետք է փոխեմ, քանի որ դրանից տուժում են իմ հանդիսատեսը, Հայաստան գալու ցանկությունս և ուրիշ շատ բաներ: Ես հիմա ավելի հաճախ եմ գալիս Երևան, որովհետև առիթները շատ են: Կարծում եմ՝ հիմա ինձ եթերով ավելի շատ կտեսնեք: Ոչ անընդմեջ՝ զզվեցնելու աստիճանի, բայց հաճախակի, խոստանում եմ: )) 

- Քանի որ ԱՄՆ մեկնելուց խոսեցիք, ի՞նչը Ձեզ ստիպեց հայրենիքից հեռու ապրել:

- Հայրիկիս երկար ժամանակ՝ 14-15 տարի չէի տեսել, երբ նա եկել էր Նահանգներ: Երկու-երեք անգամ Նահանգներ գալուց հետո որոշեցի վերջնականապես ապրել այստեղ, որովհետև հիմա արդեն հասկանում եմ՝ պապայիս հետ ապրելու ցանկությունն ավելի մեծ էր, քան բեմերից փայլելու: Ուրախ եմ, որ այդ որոշումը կայացրի, որովհետև ես ավելի հոգևոր անձնավորություն եմ և ինձ կարիերիստ չեմ համարում: Այս ժամանակահատվածում՝ լինելով այստեղ, հորս հետ, հոգեկան դաշտս ավելի խաղաղ էր:

- Հատուկ նպատակո՞վ վերադարձաք հայրենիք, թե՞ կարոտն էր պատճառը:

- Կարծում եմ՝ մարդիկ հայրենիք են վերադառնում առաջին հերթին՝ կարոտից դրդված, ինչպես նաև՝ հարազատների, ընկերների հետ շփման համար: Իմ գալու առաջին պատճառն էլ կարոտն էր: Բացի դրանից՝ հայրենիքում ունեմ շատ մեծ շրջապատ, բարեկամություն, տատիկ-պապիկ, շատ-շատ ընկերներ, որոնց տեսնելու համար, թեկուզ, միայն, արժեր գալ հայրենիք:

Մեր բնագավառում այնպես է, որ մենք մեկ այստեղ ենք, մեկ՝ Եվրոպայում, մեկ՝ Հայաստանում, մեկ՝ Աստված գիտի, թե որտեղ: Իսկ վերջին շրջանում հայրենիք գալս ավելի շատ պայմանավորված էր իմ գործունեությամբ՝ Հանրային հեռուստաընկերության հրավերով՝ մասնակցելու մի շարք պրոյեկտների: Կարծում եմ, որ դա գեղեցիկ ավանդույթ կդառնա նաև 2017-ին:

- Եթե համեմատելու լինեք, որո՞նք են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև եղած տարբերությունները՝ արտիստի համար:

- Տարբերությունները շատ են, և հիմա դրանք թվարկելը շատ երկար կտևի, բայց տարբեր լինելով, միևնույն ժամանակ ամեն ինչ նույնն է: Գիտեք, ամեն ինչ կախված է մարդուց: Եթե դու կարողանում ես ստեղծել քեզ համար բարենպաստ աուրա կամ չես կարողանում ուրախ լինել, չես հարմարվում ոչ մի բանին, աշխարհի որ մասում էլ լինի, այդպես է լինելու, կապ չունի՝ որտեղ ես ապրում: Ես կարծում եմ՝ մարդ առաջին հերթին իր մեջ պետք է փոփոխի ինչ-որ բաներ, այնուհետև շրջապատին փորձի հարմարեցնել իրեն:

- Մի փոքր էլ անձնականից խոսենք. նորություններ կա՞ն:

- Այս ընթացքում ես մի բան եմ հասկացել. անձնականի մասին շատ խոսելն այնքան էլ ճիշտ չէ: Ես շատ չեմ էլ խոսել. երևի միայն ամուսնությանս մասին հարցերին եմ պատասխանել, այնուհետև՝ ամուսնալուծության, իսկ դրանից առաջ և հետո ես երբեք չեմ խոսել իմ անձնականից: Ուղղակի ամուսնությանս ու ամուսնալուծությանս մասին լուրերը մի քիչ ավելի շատ տարածում գտան, և հարցերին չպատասխանելն ուղղակի կոռեկտ չէր:

Առանց այն էլ, եթե հայտնիների կյանքում նշանակալից իրադարձություններ են տեղի ունենում, բոլորը դրանց մասին իմանում են: Կարծում եմ՝ եթե ինչ-որ բան հաստատ որոշեմ իմ կյանքում՝ ընտրյալի հետ կապված, ապա բոլորը դրա մասին կիմանան, այդ թվում՝ և Դուք:

- Երգչուհու կարիերան պատրաստվու՞մ եք շարունակել:

- Ծիծաղելի կլինի, եթե ասեմ՝ պատրաստվում եմ կամ չեմ պատրաստվում: Ես ծնվել եմ երգչուհի լինելու համար, արդեն հասկացել եմ, բայց ոչ այն երգչուհին, ով անընդհատ փորձում է ինչ-որ բան անել՝ ինչ-որ բան ապացուցելու համար: Երբեմն ինքս ինձ հետ լինելով էլ երգում եմ ու մեծ բավականություն ստանում:

Հիմա ուժերս ավելի շատ կենտրոնացրել եմ՝ իմ դպրոցը այստեղ բացելու գործում՝ «Անի-Քրիստի վոկալ սքուլը», որը բացի վոկալից շատ այլ բաներ է ներառելու, որոնց մասին, հույս ունեմ, դեռ կխոսեմ: Բայց երգչուհու կարիերաս սրանից չի տուժում. նոր երգ եմ ձայնագրում, որը շուտով երկրպագուներիս ականջին կլինի հասանելի:

Image may contain: 1 person, outdoor

- Ձեզնից ի՞նչ նորությունների սպասենք:

- Դե, նոր երգեր, ինչպես արդեն նշեցի, կլինեն, հետագայում՝ մենահամերգ, որն ամենայն հավանականությամբ կլինի հայրենիքում: 2014 թվականին այստեղ իմ առաջին մենահամերգը եղավ՝ լոսանջելեսաբնակ հայերի համար, որը բավականին լավ արձագանք ունեցավ: Հիմա ավելի շատ դպրոցի բացման հարցերով եմ զբաղված, բայց հաջորդ քայլն ուզում եմ՝ անպայման հայրենիքում մենահամերգը լինի, որի համար հարմար առիթ եմ փնտրում:

 

Մարիամ Նալբանդյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal