Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սոցիալական երաշխիքները` կոմունիստների ձեռքով. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Առաջադիմական կոմկուսի նախագահ, Կոմունիստական կուսակցության պատգամավորության թեկնածու Վազգեն Սաֆարյանը

– Պարոն Սաֆարյան, ինչպե՞ս եք գնահատում ընտրություններում հաղթելու ձեր կուսակցության շանսերը:

– Մենք մեր շանսերը բարձր ենք գնահատում: Բայց գնահատական տվողը ժողովուրդն է: Տեսնենք ընտրություններն ինչպե՞ս կավարտվեն, և ժողովրդի տված գնահատականն էլ կլինի մեր վարկանիշը:

– Իսկ ինչո՞ւ պետք է ժողովուրդը ձեզ ընտրի:

– Որովհետև ժողովուրդն արդեն գիտակցում է, որ այսպես ապրել չի կարելի: Եվ այսպիսի կյանքն իրեն հարիր չէ: Քանի որ նա տեսել է անցյալի սոցիալական երաշխիքները` անվճար կրթության, բուժման, աշխատանք ունենալու պարտադիր իրավունքը: Այս ամենը վերցվել են նրանից: Եվ մարդը ցանկանում է դրանք վերագտնել: Իսկ այն քաղաքական ուժը, որ կարող է դրանք վերադարձնել ժողովրդին, կոմունիստներն են:

– Իսկ անախրոնիզմ չէ՞, եթե նորից մենք հետ ենք վերադառնում կոմունիստական սկզբունքներին:

– Մենք հետ չենք վերադառնում, մենք առաջ ենք գնում: Անցյալի լավ ձեռքբերումները, սոցիալական երաշխիքներն ու հիմնադրույթները մենք բերում ենք նոր հասարակարգ:

– Մոտավորապես ի՞նչ տիպի սոցիալիզմ եք դուք պատկերացնում` չինակա՞ն, շվեդակա՞ն…

– Մենք սոցիալիզմը պատկերացնում ենք իր հիմնադրույթների տեսքով: Եվ դրանց անվանումները պայմանական են: Մեզ համար կարևոր է, որ մեր ժողովրդի հոգեկերտվածքը համապատասխանում է սոցիալիզմի հիմնադրույթներին: Մեր ժողովուրդը սիրում է ապրել մի հասարակարգում, որտեղ ինքը կլինի պաշտպանված: Կրթություն ստանալու, առողջապահությունից օգտվելու, աշխատանքով ապահովված լինելու, բնակարան ստանալու, ծերության ժամանակ արժանապատիվ թոշակ ստանալու նրա իրավունքները պաշտպանված կլինեն: Որ կլինեն մորը և մանկանը տրվող երաշխիքներ:

Այս ամենը ցանկանում է վերադարձնել մեր ժողովուրդը: Իսկ վերադարձնելու միակ ճանապարհն այն է, որ ընտրությունների ժամանակ ձայն տա կոմունիստներին: Նրանք էլ աստիճանաբար, քայլ առ քայլ երկրի համախառն արդյունքը մեծացնելով, կկարողանան ստեղծել սոցիալական երաշխիքների լայն դաշտ:

– Որպեսզի դուք կարողանաք ձեր խոստումները կատարել, պետք է պետականացնեք որոշ ձեռնարկություններ, արտադրական կարողություններ: Իսկ այդ դեպքում ժողովուրդը հաճույքո՞վ կգնա դրան: Սեփականատերը կասի ես զրկվե՞մ իմ սեփականությունից:

– Խնդիրն այն է, որ պետք է լինեն և պետական տնտեսություններ, և մասնավոր տնտեսություններ: Իսկ ստրատեգիական նշանակություն ունեցող կառույցները, խոսքը վերաբերում է խոշոր գործարաններին, իհարկե, պետք է լինեն պետական սեփականության գերակայությամբ: Այսինքն` նրանց բաժնեմասի 50%–ից ավելին պետք է պետությունը տնօրինի:

Օրինակ, այսօր Նաիրիտի բաժնետոմսերի 100%–ը պետության ձեռքին է: Այնպես որ, նման ձեռնարկություններն աշխատեցնելու ուղղությամբ, որոնք ունեն ռազմավարական նշանակություն և աշխատանքային պրոցեսի ընթացքում կարող են իրենց շուրջը ստեղծել բազմաթիվ փոքր և միջին ձեռնարկություններ, պետք է քայլեր անենք: Կոնկրետ Նաիրիտի վերաբերյալ մենք ունենք հստակ ծրագրեր:

Մյուս ձեռնարկությունը, որ անպայման պետք է վերագործարկվի, Վանաձորի Քիմիական կոմբինատն է: Բանն այն է, որ մենք պարարտանյութը ներկրում ենք այլ երկրներից, երբ կարող ենք այն արտադրել տեղում` Հայաստանում: Նույնը` Հայէլեկտրո գործարանի հետ կապված:

Խորհրդային Հայաստանն ունեցել է 700–ից ավելի խոշոր գործարաններ, որտեղ աշխատել են 495 հազար մարդ: Մենք ցանկանում ենք այդ գործարաններն աստիճանաբար, ներքին կոոպերացիայի զարգացման ճանապարհով, ԵՏՄ շրջանակներում արտաքին կոոպերատիվ կապերի զարգացման ճանապարհով, նորերի ստեղծման ճանապարհով գործարկել և ստեղծել աշխատատեղեր: Ապա մեծացնել երկրի համախառն ներքին արդյունքը, ապահովել մեծ բյուջե և այդ բյուջեից մասնահանում անել սոցիալական երաշխիքների համար:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal