Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հողեր տալու հարցով՝ դիմեք Սերժ Սարգսյանին»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է թիվ 1 ընտրատարածքում ՀԱԿ–ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանը

– Պարոն Կարապետյան, ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը:

– Նորմալ: Ամեն ինչ գնում է իր հունով:

– Իսկ այս ծեծ ու ջարդը էլի՞ նորմալ է, երբ մարդիկ իրար վրա կրակում են, իրար դանակահարում են, թե՞ դրանք քարոզարշավի պարտադիր բաղկացուցիչներն են:

– Այն, ինչ ես եմ անում 1–ին ընտրատարածքում, նորմալ եմ գնահատում: Իսկ ինչ տեսնում ենք հանրապետությունով մեկ, դա խայտառակություն է: Այն իրականում ցույց է տալիս Ընտրական օրենսգրքի բացերը:

Այս իրավիճակը, ըստ էության, շատ վատ նախադեպ է մեր երկրի համար, որ կարող են այսուհետ էլ նման միջադեպերով քարոզարշավներ տեղի ունենալ:

– Այս երևույթները դիտարկենք միայն բարոյակա՞ն հարթությունում, թե վերջիններս իրենց ազդեցությունը կունենան նաև ընտրությունների արդյունքի վրա:

– Ես չեմ ուզում այժմ կանխատեսումներ անել: Բայց կարծում եմ, որ բոլոր դեպքերում այն փչացնում է նախընտրական մթնոլորտը: Եվ հույս ունեմ, որ այնուամենայնիվ, ազդեցությունը մեծ չի լինի ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա:

– Խոսենք անձամբ ձեր քարոզարշավից: Ի՞նչ եք կարծում, այսօր ժողովուրդը որքանո՞վ է ընկալում այն գաղափարները, որոնք մատուցում եք հասարակությանը: Այսինքն` որքանո՞վ է ժողովուրդը պատրաստ վերցնելու խաղաղության գաղափարները:

– Փորձում ենք ավելի ու ավելի մեծացնել ժողովրդի այն հատվածը, որի համար ընկալելի կդառնա մեր գաղափարը: Քարոզարշավը մենք տանում ենք հենց այդ ուղղությամբ: Եվ, ասեմ, մեր գաղափարների տարածման շրջանակը կամաց–կամաց ընդլայնվում է:

– Բայց այնքան է ամրացել մարդկանց գիտակցության մեջ այն միտքը, որ հողերը չպետք է տանք, որ հող տվողը դավաճան է: Այս պրիմիտիվ, մակերեսային խոսակցությունը խոչընդոտ չէ՞ ձեզ համար:

– Նախ` հողերը տվողը մենք չենք: Հողերը տվողը կամ չտվողը գործող իշխանությունն է: Թող նման հարցերը ուղղվեն իշխանությանը: Մենք հանդես ենք գալիս խաղաղության կոչով: Իսկ հողերի տալ–չտալու հարցով թող դիմեն Սերժ Սարգսյանին:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում ընտրվելու Ձեր շանսերը:

– Բարձր եմ գնահատում:

– Ինչի՞ց ելնելով եք բարձր գնահատում:

– Որովհետև մեր ուղերձը հզոր է, ավելի ու ավելի շատ մարդիկ են ընկալում այն: Այդ առումով ժողովրդի վստահության աստիճանը աստիճանաբար ավելի է բարձրանալու:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված էԿոտայքում աշխատակիցը գաղտնի մուտք է գործել հանքավայր, հափշտակել մի քանի մլն-ի ոսկու հանքանյութ Տասնյակ հասցեներում լույս չի լինիՀայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված է․ Լիաննա ՄանուկյանԳուամի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՍորոսի հիմնադրամը դադարեցրել է իր աշխատանքը Ղրղզստանում Ակնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԴուբայում, որտեղ անձրևը մեծ շռայլություն է, այսօր խոշոր ջրհեղեղ է դիտվել. Սուրենյան (տեսանյութ) Թվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըԹբիլիսիում կրկին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ) «Կասկադը» վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ Ռուս խաղաղապահները հեռացել են Դադիվանքից Դուբայում սաստիկ փոթորիկ է. քաղաքը հեղեղվել է, չեղարկել է 45 չվերթ (տեսանյութեր) Արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել են Ճանապարհ է փակ լինելու, ՊՆ նախկին շենքն է պայթեցվելու57-ամյա տղամարդը Երևանում «ՎԱԶ-2104» է գողացել․ մանրամասներՄԻՊ աշխատակիցները կտեսակցեն ՔՊ-ական պատգամավորին վիրավորած անձին, որին ծեծի են ենթարկել Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանՉինաստանի խոսքը Ռուսաստանում կշիռ ունի. Շոլցը Սի Ծինփինին խնդրել է ազդել Մոսկվայի վրա Ինչպե՞ս են «Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողները Այս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել. Թագուհի Թովմասյան Զելենսկին ասել է, որ Իսրայելը հարձակումից պաշտպանած դաշնակիցները, նույնը կարող են անել Ուկրաինայի համար Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանՎերակենդանացման բաժանմունքում է. Զառա Արամյանի դուստրը մանրամասներ է հայտնում Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան Ագրոէլեկտրական արևային պարկԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Զելենսկի. Ուկրաինան չի կարողանա հաղթել պատերազմում առանց ԱՄՆ-ի լրացուցիչ օգնության ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները ՀՀ ԳԱԱ-ի և Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանԻնչո՞վ են զբաղվելու էկոպարեկները. նոր ծառայություն Հայաստանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ Գեղարքունիքի Զինկոմին մեղադրանք է առաջադրվել. զինվորների են բանակից ազատելՍամվել Վարդանյանին ծեծի են ենթարկել. Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ահազանգում է «Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և Բերդում