Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Անդրեն` X Factor-ում իր թիմի հաջողության եւ ժյուրիի անդամների միջեւ լարվածության մասին

PHOTO

X Factor-ի 5-րդ գալա համերգն էլ մնաց անցյալում: Նախագծում Անդրեն միակ ժյուրիի անդամն է, որը պայքարը դեռեւս շարունակում է իր 3 մասնակիցների` Աբրահամ Խուբլարյանի, Յուրի Ադամյանի եւ Էդգար Ղանդիլյանի հետ:

Համերգից հետո NEWS.am STYLE-ը զրուցեց երգչի հետ` պարզելու, թե որն է նրա կայուն եռյակի հաջողության գրավականն ու, արդյոք,  նրան կհաջողվի կրկնել նախորդ X Factor-ի ռեկորդը` երեք տղաներով հասնել եզրափակիչ փուլ:

-Անդրե, նախագծի սկզբում, կարծես թե, դժգոհ էիր, որ պետք է տղաների խմբի հետ աշխատես: Կպատկերացնեի՞ր, որ 5-րդ գալա համերգին դեռ պահպանելու ես եռյակդ:

-Այս անգամ ցանկանում էի աշխաել կամ մեծերի, կամ աղջիկների խմբի հետ, քանի որ անցած տարի արդեն ունեի տղաների թիմի հետ աշխատելու փորձ` սահմանելով համաշխարհային ռեկորդ: X Factor-ի պատմության մեջ դեռ չէր եղել այդպիսի դեպք, երբ պրոդյուսերը մինչեւ վերջ մնար իր 3 մասնակիցների հետ:

Հետագայում այս թիմի հետ էլ աշխատելիս հասկացա, որ իրենց մեջ էլ կա պոտենցիալ, պարզապես դա պետք էր ճիշտ մատուցել հեռուստադիտողին, որպեսզի նրանք սիրվեին: Դրա համար պետք էին ճիշտ բեմադրություններ, ճիշտ կերպարներ, ճիշտ երգեր եւ այդ ամենը ճիշտ զգալ: Ես հենց դրա վրա եմ աշխատում, որ նրանք ճիշտ կերպով մատուցեն ընտրված երգը, որպեսզի հեռուստադիտողը եւս սիրի նրանց:

-Ո՞րն է, ըստ քեզ, ձեր թիմի հաջողության գաղտնիքը:

-Մեր հաջողությունը նրանում է, որ նրանք իմ ցանկությունը կատարում են: Ես շատ խստապահանջ եմ փորձերի ժամանակ եւ մաքսիմալ ստանում եմ այն, ինչ պատկերացնում եմ: Որպես պրոդյուեր` պետք է զգաս, թե ինչ պետք է անել, որպեսզի լավ մասնակցին չփչացնես, իսկ միջակին բարձրացնես վերեւ:

Ժյուրիի բոլոր անդամներն էլ ունեին ուժեղ թիմեր, բայց, ինչպես տեսնում եք, իմ թիմը դեռ կայուն է, իսկ նրանցից շատերի ուժեղ մասնակիցներն արդեն լքել են նախագիծը:

Նաեւ կարեւոր է այն փորձը, որը ես ունեմ, քանի որ ես միայն անցած X Factor-ի ժամանակ չէ, որ հաջողություն եմ գրանցել: Առաջին X Factor-ի ժամանակ էլ իմ թիմի երկու անդաները եղան լավագույն քառյակում, հետո «Պրեմիերա 1» նախագծում հաղթեցինք Սոնա Ռուբենյանի հետ, «Պրեմիերա 2»-ում կրկին հաղթեցի Լենա Ղազարյանի, Սուսաննա Պետրոսյանի եւ Նարեկ Մակարյանի հետ` հայտնվելով լավագույն եռյակում, «Նոր Ալիք» մրցույթին էլ Սոնա Ռուբենյանի հետ մեկնեցի` որպես պրոդյուսեր: Չեմ ուզում մեծամիտ հնչել, բայց ես վստահ եմ իմ կատարած աշխատանքի մեջ:

-Ի՞նչ ես կարծում, այնուամենայնիվ, կկարողանաս կրկնել նախորդ X Factor-ի ռեկորդը:

-Ճիշտն ասած` չունեմ այդ ձգտումը: Սա շատ անկեղծ եմ ասում, որովհետեւ, նախ, դժվար է անընդհատ պարապել երեք մասնակիցների հետ եւ աշխատել նույն եռանդով: Ավելի հեշտ է բոլոր ուժերը կենտրոնացնել մեկ կամ երկու մասնակցի վրա…Շատ ժամանակ եմ ծախսում այդ փորձերի վրա, բայց նաեւ պետք է նշեմ, որ սիրով եմ դա անում: Բայց այդ ռեկորդը էլ չեմ ձգտում կրկնել. դա արդեն արել եմ, ինձ անձամբ շնորհավորել է Սայմոն Քոուելը` հրավիրելով ինձ եւ իմ թիմին Լոնդոն: Իհարկե, այս անգամ էլ եմ ցանկանում հաղթել, բայց այն մեկ մասնակցով, որին  կընտրի հեռուստադիտողը: Նրանք երեքն էլ տարբեր են: Աբրահամն ունի հզոր ձայն, Էդգարն, ասես, ռումբ լինի բեմում. նա շատ արտիստիկ է, իսկ Յուրան շատ անկեղծ է ու պարզ ու հենց դրանով է գրավում հեռուստադիտողին:

-Ո՞ւմ ես համարում ձեր թիմի ամենուժեղ մրցակիցը:

-Կարծում եմ` ովքեր, որ մնացել են նախագծում, բոլորն էլ ուժեղ մրցակիցներ են` Տյոմը, Իննան, Էմմանուել ու Մարիամ զույգը: Մեկը մյուսից լավն են եւ ուժեղ:

-Անդրե, հաճախ եթերից տպավորություն է ստեղծվում, թե ժյուրիի անդամների միջեւ լարվածություն կա: Դա՞ էլ է շոուի մի մասը, թե՞, ամեն դեպքում, իրականում էլ կա նման լարվածություն:

-Գիտեք, բնականաբար, բոլորն էլ ցանկանում են, որ իրենց մասնակիցները մնան նախագծում: Ես մեղավոր չեմ, որ իմ մասնակիցները դեռ 3-ն են. դա ես ինքս չեմ որոշում: 6-րդ գալա համերգից սկսած էլ, առհասարակ, միայն հաշվի է առնվելու հեռուստադիտողի քվեարկությունը:

Ինչ վերաբերում է ժյուրիի մյուս անդամներին` նրանք երեքն էլ դեռ ունեն մասնակիցներ եւ, միեւնույն է, հիմա չենք էլ կարող իմանալ, թե վերջում որ մասնակիցը կհաղթի: Դեռ ամեն ինչ առջեւում է: Ես հասկանում եմ ժյուրիի բոլոր անդամներին, որովհետեւ բոլորն էլ մաքսիմալ ուժերը ներդնում են այս նախագծում, ինչպես նաեւ ես: Ամեն դեպքում` հաջողություն եմ մաղթում ինքս ինձ եւ իմ թիմին:

Ինքս շատ նամակներ եմ ստանում` թե՛ իմ թիմի երկրպագուների, թե՛ մյուս թիմերի երկրպագուների կողմից: Ես այդ կարծիքներն էլ եմ հասկանում, որովհետեւ բոլորն էլ ցանկանում են հաղթել: Այս նախագծով չի ամեն ինչ որոշվում: Նախագիծը կավարտվի եւ կմոռացվի, իսկ մենք ժյուրիի անդամներով նաեւ գործընկերներ ենք…

-Երբ ընտրում էիր եռյակդ, մտածո՞ւմ էիր այն մասին, որ նրանք դուր գան նաեւ հեռուստադիտղին, թե՞ պարզապես հեռուստադիտողի եւ քո ճաշակները համընկել են:

-Իհարկե, հաշվի առել եմ հեռուստադիտղի ճաշակը: Հաճախ ինքս այլ կերպարներ եմ սիրում եւ այլ երգեր, բայց իմ լսածը, վստահ եմ, հեռուստադիտողը ոչ միշտ է ինձ հետ կիսելու: Իսկ նախագծի իմաստը ավելի լայն լսարանին ներկայանալն է:

Աբրահամի եւ Էդգարի դեպքում հենց սկզբից էլ վստահ էի, որ նրանք պետք է լինեն իմ թիմում, իսկ 4-րդ եւ 3-րդ մասնակիցների հարցում ընթացքում եմ կողմնորոշվել: Քերոբն էլ էր շատ լավ մասնակից, բայց նրան խանգարեց ամաչկոտությունը, եւ ընտրությունս կանգ առավ Յուրայի վրա:

Ինչ վերաբերում է մեր երգերի ընտրությանը, շատ դեպքերում ժյուրիի մյուս անդամներն ինձ քննադատում են` մատնանշելով այն, որ հեռուստադիտողի համար եմ դա անում… Այո, ես ճիշտ ընտրություն եմ կատարում, բայց երգերի նմանատիպ ընտրություն նրանք էլ են կատարում: Այնպես որ` բոլորս էլ ամեն ինչ հաշվարկած ենք անում, ուղղակի իմ արած ամեն ինչն աչք է ծակում, որովհետեւ դեռ 3 մասնակիցներս էլ նախագծում են:

-Մասնակիցներիդ հաճախ ես փորձությունների ենթարկում: Առաջիկայում ի՞նչ սպասենք ձեր թիմից:

-Չգիտեմ` դեռ քանի փուլ կմնան իմ մասնակիցները, բայց երգերն ըստ թեմաների են ընտրվում: Հաջորդ գալա համերգի փորձերն արդեն սկսել ենք։ Շատ գեղեցիկ բեմադրություններ եւ անակնկալներ են լինելու:

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023