Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պարզունակ և ցածրորակ հակաքարոզչություն

ANALYSIS

Մինչ նախընտրական քարոզարշավի մեկնարկը հասարակական-քաղաքական դաշտում հիմնականում շրջանառվում էին խոսակցություններ այն մասին, որ առաջիկա ընտրությունները լինելու են քաղաքական, գաղափարական ու ծրագրային։ Սակայն, ինչպես ցույց է տալիս նախընտրական քարոզարշավը, մի շարք գործիչներ այդպես էլ չեն կարողանում մտնել քաղաքական պայքարի մեջ կամ գուցե պարզապես ի զորու չեն, քանի որ չունեն համապատասխան կարողություններ և ունակություններ։

Նախընտրական քարոզարշավի մեկնարի առաջինիսկ օրերից ակնհայտորեն պարզ դարձավ, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններից ուքաղաքականդաշինքներիցմիայն «Ծառուկյան» դաշինքն է, որն  ունի բոլոր հնարավորությունները իշխող Հանրապետականի  հետ ռեալ մրցակցության մեջ մտնելու համար։ Բնականաբար, սա նաև նշանակում է, որ մյուս ուժերն ընդամենը մի քանի մանդատի պայքար են տանում ու այդ մի քանի մանդատնէլ կասկածի տակ են:Ու արդյունքում քաղաքական աննշան կշիռ ունեցող մի շարք ուժեր ու գործիչներ որդեգրեցին հակաքարոզչության պրիմիտիվ միջոցները։

Հենց այս տրամաբանության մեջ «Ելք» դաշինքի առաջնորդներից Արամ Սարգսյանը հանկարծ որոշեց հայտարարել, թե չի հավատում Ծառուկյանին, ինչպես չի հավատում ղարաբաղցիների հայրենասիրությանը։ Թե ինչ էր անցել գործչի մտքով նման հայտարարություն անելու համար՝ դժվար է ասել։ Եթե մի պահ մտածենք, որ  Սարգսյանն իր  քաղաքական կենսագրությունից ելնելով է նման եզրահանգումների եկել, կրկին փակուղու առաջ կհայտնվենք, քանի որ մեծ հաշվով նա քաղաքական կենսագրություն էլ չունի և այստեղ հայտնվել է ընդամենը 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո՝ լիովին պատահականորեն։ Թերևս հարկ չկա անգամ անդրադառնալ որպես վարչապետ նրա գործունեության ձախողումներին։

Մյուս կողմից՝ ցանկալի կլիներ ենթադրել, որ տարիների փորձը գուցե իրենց արդյունքը կտաին, և մենք վերջապես կտեսնեինք քաղաքականապես հասուն գործչի, որը նախընտրական շրջանում նման պարզունակ «տրյուկներով» չէր փորձի անհիմն գնահատականներ հնչեցնել Ծառուկյանի հասցեին։  Եթե նույնիսկ մի կողմ թողնենք Ծառուկյանի անձը, ով բացարձակ որևէ մեկի պաշտպանության կարիքը չունի և ում վարկանիշը նման հայտարարությունները չէ, որ կարող են գցել, Արամ Սարգսյանը՝որպես քաղաքական գործիչ, գուցե իր գնահատականները հնչեցներ Հանրապետակա՞ն կուսակցության հասցեին, որից պատրաստվում են իշխանություն վերցնել՝ համենայնդեպս իրենց հայտարարություններով։

Վերջապես պետք է շեշտել նաև, որ Արամ Սարգսյանի հայտարարության մյուս մասը, մեղմ ասած, կոռեկտ չէ, իսկ եթե նկատի ունենանք, որ այդ հայտարարությունն անում է քաղաքական գործիչը, ապա պետք է նշենք լիովին դատապարտելի է, քանի որ ոչ ավել ոչ պակաս, Սարգսյանի համար այստեղ ապրող ղարաբաղցիները հայրենասեր չեն։  Քաղաքական գործչի այս հայտարարության մեջ քանի՞ քաղաքական սխալ կա.ի՞նչ է նշանակում «այստեղ ապրող ղարաբաղցի»արտահայտությունը, կամ ի՞նչ է նշանակում «կասկածում եմ նրանց հայրենասիրությանը»։ Այստեղ, կարծես թե, ակնարկ կա առ այն, թե Հայաստանը ղարաբաղցիների հայրենիքը չէ:Սա վաղուց արդեն մոռացության մատնվող արհեստական թեզի շարունակություն է հիշեցնում՝ հայաստանցի-ղարաբաղցի հակադրությունը, որն առաջ քաշվեց հայտնի օղակների կողմից՝ տարատեսակ անձնական ամբիցիաներ բավարարելու համար։ Հետաքրքիր է, որ այդ օղակների հետ Սարգսյանը որևէ կապ չի ունեցել, իսկ թե ինչու է հիմա փորձում շրջանառության մեջ դնել հայաստանցի-ղարաբաղցի արհեստական հակադրության գաղափարը, մեղմ ասած, անհասկանալի է։ Սակայն փաստ է, որ նման միջոցները պարզունակ են ու բացարձակ անհարիր քաղաքական գործչին և ընդհանրապես քաղաքացուն։

Տիգրան Դավթյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal