«Հայկական կղզի Վենետիկում». Euronews-ի անդրադարձը Սուրբ Ղազար կղզուն և Մխիթարյան միաբանությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆEuronews-ը հրապարակել է «The Armenian Island of Venice» վերնագրով բավական ծավալուն հոդված, որը պատմում է Վենետիկի Սուրբ Ղազար կղզու և այնտեղ գտնվող «հայկական անկյունի մասին»։
Հայերը Եվրոպայում ամենուր են` Լոնդոնից մինչև Լառնակա, Լիսաբոնից մինչև Լվով։ Մխիթարյան միաբանությունը հայկական հսկա ժառանգության ամենավառ օրինակներից է։ Այն գտնվում է Իզոլա դի Սան Լացցարո դելի Արմենի (Isola di San Lazzaro degli Armeni) կամ Սուրբ Ղազար կղզու վրա։ Արդեն 300 տարի է կղզին Մխիթարյան միաբանության տունն է։
17-րդ դարում Կիլիկիայում ապրում էր նշանավոր գրող և թարգմանիչ Մխիթարը, ով նպաստեց հայկական գրերի վերածնունդին։ 1717 թվականին նա իր մի շարք հետևորդների հետ փախավ օսմանյան հետապնդումներից և սկսեցիր գործունեությունը ծավալել Հռոմի Պապի հովանու ներքո։ Մխիթարյանականները հսկայական նշանակություն ունեցան հայ բանասիրության և եկեղեցական գրականության զարգացման մեջ։
Այդ հոգևորականների ներդրած ջանքերի շնորհիվ հայտնվել են հին ձեռագրերի առաջին հրատարակությունները, եվրոպական տարբեր գլուխգործոցների թարգմանությունները: Հենց Մխիթարյան միաբանությունն է առաջինը հրատարակել հայոց լեզվի ժամանակակից բառարաններ։
Մինչ օրս էլ եկեղեցին շարունակում է գրքեր հրատարակել։ Վենետիկի Մխիթարյան միաբանությունը 300 տարի շարունակ տարին գոնե մեկ հայերեն գիրք է հրատարակում։