Yerevan, 20.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բաքվին նոր կոնֆլիկտ է պետք

ANALYSIS

Ամբողջ աշխարհում հաղորդակցությունների, դրանք վերահսկելու, դրանցից գումարներ ստանալու պայքար է: Աշխարհի ամենատարբեր ու հեռու կետերը միմյանց կապող երկաթգծերի, ավտոճանապարհների ու հաղորդակցության այլ ուղիների ստեղծումն ու գործարկումը շատ տերությունների համար դարձել են թիվ մեկ նպատակը: Մարտի կեսերին հայտարավեց, որ Հնդկաստանը նախաձեռնել է նոր երկաթուղային նախագիծ` Բանգլադեշի, Բութանի, Նեպալի, Պակիստանի, Աֆղանստանի, Իրանի ու Թուրքիայի մասնակցությամբ: Միացյալ Նահանգները ողջունել է այս նախագիծը և դրա շրջանակներում իրանական Չաբախար նավահանգստի արդիականացումը, որը, ըստ ամերիկյան կողմի, Աֆղանստանին այլընտրանք կընձեռի` ի դեմս Պակիստանի: Սա նշանակում է իրավիճակի կայունացում Պակիստանի ու Աֆղանստանի միջև, ինչը Չինաստանին թույլ կտա մեծացնել բեռնափոխադրումները Կենտրոնական և Միջին Ասիայի երկրներով:

Ուշագրավ է, որ այս ամենի համատեքստում հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան արդեն Հարավային Կովկասում: Մասնավորապես, վրացական Բաթում նավահանգիստը բռնկում է զանգվածային անկարգություններով: Ու դա տեղի է ունենում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` Վրաստան կատարած այցից հետո, երբ կողմերն անդրադարձել են Վերին Լարսին այլընտրանքի որոնումներին` ի դեմս սևծովյան Բաթում և Փոթի նավահանգիստների: Ըստ վերլուծաբան Սարգիս Ծատուրյանի, սա պատկերի միայն մի մասն է սակայն: Խնդիրն այն է, որ փողոցային «մարտերի» կազմակերպիչներն այդ քայլով հարված են հասցրել ոչ միայն հայկական կողմին, այլև իրանականին: Քանի որ Թեհրանը հայ–վրացական միջանցքը այլընտրանք է համարում ադրբեջանա–վրացական երթուղուն դեպի Սև ծով, էլ չասած այն տեսլականը, որ Մոսկվան, Երևանն ու Թեհրանը բանակցում են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության մասին:

«Արտաքին խաղացողները, ովքեր գործում են Անդրկովկասում Բաքվի և Անկարայի միջոցով, շահագրգիռ են նրանում, որ հայ–վրացական երթուղին ԵՄ երկրների համար նախատեսվող իրանական ապրանքների համար տարանցման ճանապարհ չդառնա: Իսկ սա նշանակում է նաև «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի արգելափակում»,– համոզված է վերլուծաբանը: Նախկինում «Հյուսիս–հարավ» միջանցքի հիմնական հակառակորդը եղել է Լոնդոնը, հիմա նրան միացել է ԱՄՆ–ն, որը ցանկանում է Թեհրանի ներգրավումը թուրքական երթուղուն:

Ըստ Ծատուրյանի, սակայն, բացի վերը նշված բոլոր պատճառները, խնդիրն ունի նաև այլ կողմ: Մասնավորապես, նպատակը Ռուսաստանին հարավային տրանսպորտային միջացքից հեռու պահելն է, այդ թվում` Թեհրանին և Մոսկվային տարբեր ճամբարներում «տեղավորելու» միջոցով: Իսկ այդ նպատակին հասնելու համար հավանական է դառնում տարածաշրջանի ապակայունացումը, նախևառաջ ղարաբաղա–ադրբեջանական սահմանագծին:

Բացի արտաքին վերոնշյալ շարժառիթները, այս նախագծում ներգրավված երկու երկրները` Թուրքիան և Ադրբեջանը, ունեն տարածաշրջանն ապակայունացնելու նաև ներքին մոտիվացիա: Մասնավորապես, ապրիլի 16–ին կայանալիք սահմանադրական հանրաքվեից հետո Էրդողանը պատրաստվում է դառնալ «սուլթան»: Քվեարկության արդյունքներում առավել համոզված լինելու համար Էրդողանին անհրաժեշտ են «կրակի օջախներ», որոնք նոր սահմանադրությունն ու հենց իրեն` Էրդողանին կդարձնեն այլընտրանք չունեցող թուրքական հասարակական կարծիքի համար: Սրա համար է, որ նա լարում է հարաբերությունները ԵՄ անդամ երկրների, հատկապես Նիդեռլանդների ու Գերմանիայի հետ, սրում է հարաբերությունները Դամասկոսի և սիրիական քրդերի հետ: «Օսմանական ֆասադը» պահելու համար նրան մնում է միայն միջամտել հարավկովկասյան գործերին:

Ադրբեջանի նախագահի մոտիվացիան էլ պակաս ազդու չէ: Անցած տարվա ապրիլյան պատերազմը Ալիևին հնարավորություն ընձեռեց սահմանադրական փոփոխությունների միջոցով երկարացնել և ընդլայնել նախագահական լիազորությունները: Հիմա Բաքվին նոր կոնֆլիկտ է պետք, որը թույլ կտա լեգիտիմացնել ապարատային փոխատեղումները` հասարակության սոցիալ–տնտեսական սուր բևեռացման ֆոնին:

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli