Արա Թարվերդյանը նշանակվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանման ծառայության» ՊՈԱԿ տնօրեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանման ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Արա Թարվերդյանը, ով ավելի վաղ հաղթող էր ճանաչվել տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` նա մասնագիտությամբ տնտեսագետ է (տնտեսագիտության թեկնածու):
Արա Թարվերդյանը սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում, Հայաստանի գյուղատնտեսականակադեմիայում, որն ավարտելուց հետովերապատրաստվել է Կալիֆոռնիայի ևՀոհենհայմի համալսարաններում։ Աշխատել է «Արդշինբանկում», Զարգացման հայկականգործակալությունում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (դասախոս), ՀՀ նախագահի վերահսկողականծառայությունում։ Հիմնադրել է «Գիտարան» հասարակական կազմակերպությունը։ Գիտական հոդվածների և ուսումնականձեռնարկների հեղինակ է։