Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայ երգիչները միջազգային մրցույթում զբաղեցրել են գրեթե բոլոր մրցանակային տեղերը

SOCIETY

Վրաստանի ժողովրդական արտիստ Նոդար Անդղուլաձեի անվան դասական երգեցողության 2-րդ միջազգային մրցույթում,որը տեղի է ունեցել Թբիլիսիում, Հայաստանի մասնակիցները զբաղեցրել են գրեթե բոլոր մրցանակային տեղերը` ստանալով նաև գլխավոր մրցանակը` Գրան պրին: Չորս տարիքային խմբերում Հայաստանը ներկայացրած 5 մենակատար շահել են հետևյալ մրցանակները. Մարիամ Ալոյանն արժանացել է հաղթողի կոչման և Գրան պրի մրցանակի, Արտյոմ Ասմանգուլյանն իր տարիքային խ մբում նվաճել է Առաջին մրցանակ, Հովհաննես Անդրեասյանն իր տարիքային խմբում ստացել է Առաջին մրցանակ, Հովհաննես Կարապետյանը` Երկրորդ մրցանակ, Արուսյակ Դավթյանը՝ նույնպես Երկրորդ մրցանակ:

Հեղինակավոր այս մրցույթում իրենց մասնակցությունն են բերել ավելի քան 80 մենակատար Վրաստանից, Հայաստանից, Լիտվայից և այլ երկրներից: Ն. Անդղուլաձեի անվան երիտասարդ երգիչների 2-րդ միջազգային մրցույթի հանձնաժողովի կազմում Հայաստանից ընդգրկված էր «Տենոր ասոցիացիայի» նախագահ Կարեն Զոհրաբյանը, հանձնաժողովի անդամներ էին նաև առաջատար մասնագետներ Իտալիայից, Վրաստանից, Լիտվայից:

 «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Տենոր ասոցիացիայի» նախագահ Կարեն Զոհրաբյանը նշեց, որ Հայաստանից մրցույթին մասնակցել ցանկացողները շատ են եղել, բայց ընտրվել են 5-ը:

«Հայ մասնակիցները փայլեցին: Ամենալավ տեղերը զբաղեցրեցին: Տպավորությունները շատ դրական են: Թե ժյուրին, թե հանդիսատեսը տպավորված էին, ինչը շատ է ուրախացնում»,-ասաց Կարեն Զոհրաբյանը:

Գրան պրիին արժանացած Մարիամ Ալոյանը նշեց, որ այս մրցույթին առաջին անգամ է մասնակցում: Նախապատրաստվել է իր դասախոսի՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Քրիստինա Սահակյանի հետ:

«Ճիշտն ասած սպասելի չէր, որ կարժանանամ Գրան պրիի, շատ ուժեղ մասնակիցներ էին, հրաշալի ձայներ կային, բայց մենք էլ փայլեցինք մեր դպրոցով: Մասնակիցները իմացան, որ Հայաստանում կա բարձր մակարդակի վոկալ դպրոց»,-ասաց Մարիամ Ալոյանը:

Հովհաննես Անդրեասյանի խոսքով, սա իր առաջին մասնակցությունն էր միջազգային մրցույթին, որը հաջողությամբ պսակվեց:

«Այն, որ մրցույթը կրում է Նոդար Անդղուլաձեի անունը, արդեն մասնակիցների համար պատասխանատվություն է ենթադրում: Իհարկե, սպասելիքներով էինք գնացել, մրցանակային տեղեր զբաղեցնելու մեծ ձգտում կար:  Հավատով, վստահ քայլերով 5 մասնակիցներս էլ լավ ներկայացրեցինք մեր դասական արվեստը: Ի շնորհիվ մեր աշխատասիրության, մեր դասախոսների՝ կարողացանք այսպիսի հաջողությունների հասնել»,-ասաց նա:

Սկզբում մրցույթին փոքր-ինչ թերահավատորեն մոտեցած Արուսյակ Դավթյանը ամենևին չընկճվեց այնտեղ ուժեղ մասնակիցների տեսնելով: Ինչպես ինքն է բնութագրում, կարողացան փայլել բեմում:

«Բավական պատասխանատու էր, լուրջ մրցույթ էր, մասնակիցները բավական ուժեղ էին, բայց մենք փայլեցինք մեր ձայնով և վերադարձանք մրցանակներով: 22-25 տարեկան մրցակիցների մեջ ես միակ սոպրանոն էի, որ արժանացա մրցանակի, չնայած ծրագիրս բարդ էր, հուզվում էի»,-հավելեց Արուսյակ Դավթյանը:

Արտյոմ Ասմանգուլյանը, ով Հայաստանի թիմի ամենակրտսեր մասնակիցն է, նախապատրաստվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Կարինե Մկրտչյանի մոտ:

«Մենք շատ լուրջ նախապատրաստվել ենք, մասնակիցներն իսկապես հզոր ձայն ունեին: Ակնհայտ ուժեղ մրցակցություն էր: Շատ ուրախ եմ, որ այսպիսի հաջողություններ գրանցեցինք»,-ասաց Արտյոմ Ասմանգուլյանը:

Հովհաննես Կարապետյանը շատ գոհ է արդյունքներից և լավ տպավորություններով է վերադարձել:

«Նախապատրաստական աշխատանքն այնպիսին էր, որ միանշանակ բարձր արդյունքներ էինք ակնկալոմ: Այդ ձգտումն ու հավատը կար: Ժյուրիի գնահատականից բացի, կարևոր էր նաև հանդիսատեսի համակրանքը: Արդյունքից շատ գոհ եմ: Հայաստանը ամուր թիմով էր գնացել` զբաղեցնելով գրեթե բոլոր մրցանակային տեղերը»,-ասաց Հովհաննես Կարապետյանը:

 Հայաստանի մասնակիցներն իրենց կատարմամբ հիացրել են ժյուրիի անդամներին, Վրաստանից, Իտալիայից պրոֆեսորները Հայաստանի մասնակցիներին առաջարկել ուսումը շարունակել իրենց մոտ: Իրենց բնորոշմամբ, ժյուրիի անդամները լավ իմաստով «հետապնդում էին» մեր մասնակցիներին, որ ընդունեն իրենց մոտ սովորելու առաջարկը: Մասնակիցները նշեցին, որ իրենց յուրաքանչյուր ելույթ երաժշտասերներն ուղեկցում էին «բրավո» բացականչություններով:

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal