Ուկրաինան արգելել է «Եվրատեսիլ-2017»-ի ռուս մասնակցի մուտքը երկիր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆtert.am-ը գրում է.
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈՒԱԾ) արգելել է «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Յուլյա Սամոյլովայի մուտքը երկիր, այս մասին հայտնում է lenta.ru կայքը:
Արգելքի պատճառ է հանդիսացել այն, որ երգչուհին 2015թ.-ին այցելել է Ղրիմի թերակղզի` այնտեղ մեկնելով Մոսկվայից: Մինչդեռ ուկրաինական կողմն օրինական և թույլատրելի է համարում մուտքը Ղրիմ միայն Ուկրաինայի տարածքից:
Սամոյլովայի մուտքն Ուկրաինա արգելված է 3 տարով։
Նշենք, որ այսօր մամուլում լուրեր են տարածվել, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կարող է նաև արգելել «Եվրատեսիլ-2017» մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանին մուտքն Ուկրաինա:
Մասնավորապես gazeta.ru կայքը նշել էր, որ նմանատիպ ստուգումներ իրականացվելու են նաև մրցույթի այլ մասնակիցների հանդեպ՝ պարզելու համար Ղրիմ այցելած լինելու հավանականությունը: Նշվում է, որ Արծվիկ Հարությունյանը լինելու է նման ստուգման ենթարկվող առաջին մասնակիցներից մեկը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն:
Աղբյուրը նկատում է, որ ստեղծված իրավիճակում ամենևին էլ հասկանալի չէ, թե ուկրաինական կողմն ինչ հիմքեր ունի հայ երգչուհուն կասկածելու համար: Ներկայում որևէ ապացույց չկա առ այն, որ հայուհին ելույթ է ունեցել Ղրիմում: Բացի այդ, երգչուհու քրոջ՝ Շողեր Հարությունյանի խոսքով՝ իրենք Ղիմում ո՛չ ընկերներ, ո՛չ էլ բարեկամներ ունեն: