Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դեղերի գնի նվազեցում և դրանց՝ ԱԱՀ–ից ազատում. թեկնածուների առողջապահական ծրագրերը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առողջապահությունն այսօր կարևորագույն տեղ է զբաղեցնում մեր պետական համակարգում և առաջիկա ընտրություններին մասնակից կուսակցություններն ու դաշինքները ահա թե ինչպիսի առողջապահական բարեփոխումներ են մտադիր կատարել պատգամավորական մանդատները ստանալուն պես։

«ՕՐՕ» դաշինքի նախընտրական ծրագրում կարդում ենք` «Նպատակ ենք հետապնդում, որ ամենամոտ ապագայում քառասուն տարին լրացած ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի տարին առնվազն մեկ անգամ ենթարկվի ամբողջական պարտադիր բուժհետազոտության: Կարևորում ենք պոլիկլինիկաներում և Շտապ օգնության ծառայությունում աշխատողների աշխատավարձերի բարձրացումը»:

ՀՀԿ–ն էլ առողջապահական համակարգի արդյունավետությունը և ծառայությունների որակը բարձրացնելու համար գալիք տարիներին անհրաժեշտ է համարում տեղայնացնել առավել առաջադիմական համարվող եվրոպական և ամերիկյան բժշկական ասոցիացիաների վավերացված գործելակարգերը և դրանց հիման վրա ներդնել պացիենտների վարման կլինիկական ուղեցույցներ և պարտադիր կատարման գործելակարգեր, իրականացնել արտահիվանդանոցային և հիվանդանոցային հատվածների գործառույթների հստակ տարանջատում և ներդնել բժշկական անձնակազմի մասնագիտական գործունեության ստանդարտների և գործունեության արդյունքներով խրախուսական մեխանիզմներ, մշակել և իրագործել պետական ամբուլատոր հաստատություններում առկա թերությունների և խնդիրների վերացմանն ուղղված կադրային, գույքային և մասնագիտական բարեփոխումների ծրագիր։

Կոնգրես–ՀԺԿ դաշինքի նախընտրական ծրագրում առանց երկար–բարակ վերլուծությունների ասված է՝ առողջապահության ոլորտի պետական բյուջետային ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ առնվազն 3 տոկոսի և ներդնել պարտադիր համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգ:

«ԵԼՔ» դաշինքն էլ առողջապահական ոլորտին առնչվող հետևյալ քայլերը կձեռնարկի՝ 
«Պետպատվերի համար պետական բյուջեով նախատեսված գումարը կտրամադրվի ոչ թե հիվանդանոցներին, այլ այն հիվանդներին, ովքեր պետպատվերից օգտվելու իրավունք ունեն, և նրանք հնարավորություն կունենան ընտրելու՝ որ բուժհաստատությունում բուժվել: Հաջորդ հինգ տարիների ընթացքում առողջապահությանը հատկացվող բյուջետային միջոցները կկրկնապատկվեն: Դեղերի արտադրությունը և վաճառքը կազատվեն ավելացված արժեքի հարկից, ինչի շնորհիվ առաջիկա մեկ տարվա ընթացքում դեղերի գները կնվազեն»:
Հայկական Վերածնունդ Կուսակցությունը առաջարկում է առողջապահության ապահովագրության քաղաքակիրթ համակարգի ներդրում՝ պետպատվերի համակարգի փոխարինում հասցեական գումարային սերտիֆիկատներով և բոլոր կարիքավոր քաղաքացիներին դրանց տրամադրում: Նրանք նաև խոստանում են երկրում տարածված հիվանդությունների և վիրահատությունների համար երաշխավորված պետական աջակցության մեխանիզմների ներդրում, ինչպես նաև բժիշկների, բուժաշխատողների աշխատավարձերի շարունակական բարձրացում և ինդեքսավորում:

«Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրում նույնպես պետպատվերի սերտիֆիկացման վերաբերյալ տողեր կան, մասնավորապես՝ իշխանության գալով նրանք պատրաստվում են առողջապահական ոլորտում արմատապես փոխել պետական պատվերի տրամադրման համակարգը՝ սոցիալապես անապահով խավերին, զինծառայողներին և օրենքով սահմանված այլ շահառուներին տրամադրել իրենց հասանելիք սերտիֆիկատը: Վերջինները նաև առաջարկում են արգելել անորակ դեղերի ներմուծումը և բացառել դեղերի անհարկի բարձր գների մենաշնորհային դրսևորումները։
Հայաստանի Կոմունիստական Կուսակցությունը իր ծրագրում գրել է, որ դեղագործության ոլորտում անհրաժեշտ է մեծացնել տեղական արտադրության ծավալները, ինչպես «ԵԼՔ» դաշինքի ծրագրում՝ այստեղ նույնպես դեղերի վաճառքը ԱԱՀ–ից ազատելու վերաբերյալ խոսք կա։

Դաշնակներն էլ մտադիր են ստեղծել առողջապահական ապահովագրության այնպիսի համակարգ, որ մեր որևէ հայրենակից զուրկ չլինի բուժում ստանալու հնարավորությունից: «Որևէ մեկը չպետք է տառապի կամ մահանա, քանի որ դեղի կամ բժշկի փող չունի»,– գրված է նրանց նախընտրական ծրագրում:

«Ազատ դեմոկրատների» նախընտրական ծրագրում առողջապահության վերաբերյալ առաջարկներ չգտանք։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak