Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կարեն Կարապետյանը ծանոթացել է Արարատի մարզի արտադրական ձեռնարկությունների ծրագրերին

POLITICS

 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Արարատի մարզ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Կարապետյանն այցելել է «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» ձեռնարկություն, շրջայցի ընթացքում ծանոթացել ընկերության արտադրական գործունեությանը, ծխախոտի մշակման գործընթացին, պիտակների և ծխաոտի տուփերի արտադրությանը: Ձեռնարկությունում աշխատում է 580 մարդ, միջինը՝ 140 հազար դրամ աշխատավարձով: 2016 թ. ընթացքում Հայաստանում և Արցախում աճեցվել  է 705 հա ծխախոտային հումք, ինչի արդյունքում մթերվել է 8.5 հազար տոննա: Նախորդ տարվա ընթացքում ընկերության արտադրանքն ավելացել է 10 տոկոսով: Տեղական արտադրության ծխախոտն արտահանվում է 20-ից ավելի երկրներ՝ ԱՊՀ, Միջին Արևելք և Եվրոպա: Արտահանման ծավալն ավելացել է 30 տոկոսով, իսկ վերջին 6 տարվա ընթացքում՝ 40 անգամ:

Կարեն Կարապետյանը եղել է նաև Մասիս քաղաքի «Ոսկե կացին» հայ-իրանական սպանդանոցում, որը շահագործման է հանձնվել 2015 թվականին: Սպանդանոցի կառուցման նպատակով ներդրվել է շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար: Ներկայում սպանդանոցն ունի 1 հոսքագիծ, որն աշխատում է 1 հերթափոխով, (ունի 3 հերթափոխով աշխատելու հնարավորություն): Տեղեկացվել է, որ սպանդանոցում աշխատում է 100 մարդ: 1 հերթափոխում սպանդի են ենթարկվում մինչև 650 գլուխ ոչխար և գառ, որից ստացվում է 10-11 տոննա մսեղիք: Սպանդից գոյացած ենթամթերքները մշակվում են: Ստացված մորթին հանձնվում է Մասիսում գործող հայ-իտ ալական ընկերությանը, որտեղ մշակման է ենթարկվում և արտահանվում Իտալիա: Սպանդանոցն ունի մսեղիքի փաթեթավորման արտադրամաս, որտեղ այն սառեցվում և պաղեցվում է: Ներկայում պաղեցված մսեղիքն արտահանվում է ԻԻՀ, սակայն պահանջարկ կա նաև Արաբական Էմիրություններից և նախատեսվում է աշխատողների քանակը հասցնել 250-ի: Վարչապետը կարևորել է Հայաստանում ժամանակակից սպանդանոցների առկայությունը՝ սննդի անվտանգության ապահովման և անասնապահության զարգացման խթանման առումով: Սպանդանոցի գործունեությունն ընդլայնելուն ուղղված ծրագիրը ներկայացվել է ՀՀ կառավարո ւթյուն:

Գործադիրի ղեկավարը հանդիպել է գյուղմթերք մթերող կազմակերպությունների ղեկավարներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մթերման գործընթացին, ընկերությունների ծրագրերին և առկա խնդիրներին վերաբերող հարցեր: Վարչապետը հորդորել է արտադրությունն ընդլայնելու և նոր ծրագրեր իրականացնելու հետ կապված ներկայացնել հաշվարկելի և առարկայական առաջարկություններ: «Մեզ համար թիվ մեկ գործընկերը բիզնեսմենն է, որը  ստեղծում է նոր աշխատատեղեր, հավելյալ արժեք և մեր խնդիրն է՝ նրա կողմից բարձրացվող հարցերին  արագ արձագանքելն ու համապատասխան լուումներ տալը», - ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ ներկայացվելիք բոլոր ծրագրերը մանրամասն կքննարկվեն կառավարությունում և կստանան համարժեք արձագանք:

Կարեն Կարապետյանը ծանոթացել է Արարատի ոսկու կորզման գործարանի գործունեությանը, ընթացիկ իրավիճակին, ցուցանիշներին և զարգացման ծրագրերին: «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի ներդրումների ծավալը Հայաստանում կազմել է 140 միլիոն դոլար: Արարատի գործարանում կառուցվել է «Ալբիոն» տեխնոլոգիական  բլոկ, որն ապահովում է ոսկու կորզման ամենաբարձր մակարդակը՝ պահպանելով բնապահպանական չափանիշները: Հայաստանյան այս նախագիծը դարձել է տեխնոլոգիայի կիրառման առաջին փորձն աշխարհում: Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի արդիականացման արդյւնքում  աշխատատեղերի թիվը  ավելացել է 130-ով: Ներկայում ընկերությունում աշխատում է 1058 մարդ: Արտադրական սեկտորի միջին աշխատավարձը կազմում է 233 հազար դրամ:

Վարչապետն Արարատի մարզ այցն ավարտել է Շահումյան համայնքում գտնվող «Գրինհաուզ»  ջերմոցային համալիրում, որը հիմնադրվել է 2014 թվականին 50 հեկտար ջերմոցային լոլիկի և 30 հեկտար բողկի արտադրության նպատակով: Գործընկեր «Սպայկա» ընկերության աջակցությամբ 2014-2016 թթ. ներդրվել է ավելի քան 30 մլն դոլար, այս տարի ներդրվելու է ևս 20 մլն: 2017-ին համալիրում արտադրական բանջարեղենի՝ լոլիկ, սմբուկ, բադրջան, բիբար, բողկ, ծավալը ներկայիս 22 հազարի փոխարեն կազմելու է մոտ 40 հազար տոննա, որն ամբողջությամբ արտահանվելու է: Նշվել է նաև, որ 2017-ին Սպայկա ընկերո ւթյան ընդհանուր ներդրումները ՀՀ գյուղատնտեսության և տրանսպորտի ոլորտում կազմելու է ավելի քան 80 մլն դոլար:  

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal