Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սպիտակի բնակիչների կոմունալ վճարները կնվազեն էներգախնայողության ծրագրի շնորհիվ

SOCIETY

Լոռու մարզի Սպիտակ քաղաքի չորս բազմաբնակարան շենքերում առաջիկայում հնարավոր կլինի ապահովել մինչև 20% էներգախնայողություն: Որպես Քաղաքապետերի դաշնագրի անդամ՝ Սպիտակն իր վրա պարտավորություն է վերցրել մինչև 2020թ. ածխաթթու գազի արտանետումները նվազեցնել 20%-ով: Այդ նպատակին հասնելու համար կարևորվում է մաքուր, անվտանգ և վերականգնվող էներգիայի կիրառումը:  

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» (ՎԱԷՀՔ) ծրագրի շրջանակում Սպիտակի 4 շենքերում ներկայում կատարվում են էներգախնայողությանն ուղղված շինարարական աշխատանքներ: Նախատեսվում է այդ շենքերի տանիքների վերանորոգում և ձեղնահարկի հատակի ջերմամեկուսացում, գլխավոր մուտքերի փայտե դռների վերանորոգում, շենքերի ետնամուտքի ոչ պիտանի փայտե դռների փոխում մետաղապլաստÕ ¥ դռներով, ինչպես նաև գլխավոր մուտքերում նոր մետաղապլաստե դռների տեղադրում:

ՎԱԷՀՔ ծրագրի ղեկավար Սերգեյ Արզումանյանի խոսքով՝ առաջին փուլի շենքերի շինարարական աշխատանքներնըստ ժամանակացույցի կավարտվեն մինչև ընթացիկ տարվա մայիսի 10-ըԸստ նրա՝ մյուս ձմռանը բնակիչներնարդեն իսկ կզգան էներգախնայողության ազդեցությունը՝ ավելի քիչ վճարելով բնակարանների ջեռուցմÕ �նհամար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է էներգախնայողությանն ուղղված միջոցառումներ իրականացնել Սպիտակի 27 բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև քաղաքի թիվ 2 մանկապարտեզում՝ փոխելով բոլոր լուսատուները էներգախնայող լամպերով և խոհանոցում ու սանհանգույցներում տեղադրելով նոր արդյունավետ ջրատաքացուցիչներ:

Սպիտակի բազմաբնակարան շենքերը հիմնականում կառուցվել են 1988թ. երկրաշարժից հետո, սակայն էներգախնայողության նորմերը հաշվի չեն առնվել: Սպիտակի քաղաքապետարանի Քաղաքաշինությանհողօգտագործմանկոմունալսպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Կարեն Հայրապետյանի խոսքով՝ քաղաքում բազմաբնակարան շենքերիհիմնական խնդիրը տանիքներիշքամուտքերիջրհորդանների անմխիթար վիճակն էԸստ նրա՝ Հաբիթաթ Արմենիայիկողմից իրականացվող ծրագիրը կնպաստի այդ խնդիրների լուծմանը նշված 27 շենքերում:  

Սպիտակի բնակիչները ևս ոգևորված են ծրագրի իրականացմամբ և իրենց կենսապայմաններում դրական տեղաշարժի ակնկալիքներ ունեն: Թիրախային շենքերից մեկի 1-ին հարկի բնակիչ Արթուր Հայրապետյանն, օրինակ, անհամբերությամբ սպասում է մուտքի դռների տեղադրմանը՝ հուսալով, որ իրենց բնակարանում ավելի տաք կլինի և ստիպված չեն լինի ամբողջ ընտանիքով ձմռանը մեկ սենյակում հավաքվել՝ առավել քիչ կոմունալ վճարներ ունենալու համար:

4-րդ հարկի բնակիչ Սիրանուշ Գրիգորյանի խոսքով՝ թեև բնակարանը նոր են վերանորոգել, անբարեկարգ տանիքն անձրևների ու ձյան հալոցքի ժամանակ խնդիրներ է առաջացնում: Նա հույս ունի, որ ծրագրի շրջանակում տանիքների վերանորոգումից հետո իրենց բնակարանում կվերանա ջրի ներհոսքը և ավելի տաք ու հարմարավետ կլինի:  

Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Սպիտակի և Վայքի քաղաքապետարաններին՝ զարգացնելու և փորձարկելու էներգիայիխնայողության մոդելներ՝ բազմաբնակարան և հանրային շենքերում էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումների ևարևային էներգիայի կիրառման ճանապարհով՝ համաձայն Եվրոպական միության Քաղաքապետերի դաշնագրի ներքո իրենց Կայունէներգետիկ զարգացման գործողությունների պլանների:

Ծրագիրն իրականացվում է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբՎայքի ու Սպիտակի քաղաքապետարանների համաֆինանսավորմամբԾրագրի շրջանակում էներգաարդյունավետությաննուղղված միջոցառումներ են իրականացվելու Սպիտակի 27 և Վայքի 18 բազմաբնակարան շենքերում:

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal