Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պատմամշակութային հուշարձանները նոր շունչ կստանան

SOCIETY

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2017 թվականին ավարտին կհասցվեն յոթ պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների վերականգնման բաժնÕ « պետ Գայանե Նազլուխանյանի հետ:

«2016 թվականի ավարտին ՀՀ կառավարությունը հաստատեց այն բյուջեն, որը տրամադրվելու է Հայաստանի պատմամշակութային հուշարձանների վերականգնմանը: Այս տարի ավարտին կհասցվեն յոթ հուշարձանների վերանորոգման աշխատանքները: Դրանցից շատերի վերանորոգումը սկսվել է նախորդ տարիներին»,-նշեց Նազլուխանյանը:

Նրա խոսքով՝ վերականգնման ենթակա հուշարձաններն ընտրելիս իրենք առաջնորդվում են երկու սկզբունքով. հաշվի են առնում հուշարձանի վնասվածության աստիճանը և տվյալ կառույցի մշակութային արժեքն ու կարևորությունը:

Գայանե Նազլուխանյանն ընդգծեց, որ վերանորոգվելու է Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի Արտավազիկ եկեղեցին: «Նորոգման աշխատանքները սկսվելու և ավարտվելու են այս տարի: Արտավազիկը փոքրիկ կառույց է, որի ռոտոնդան փլուզվել է կայծակի խփելու հետևանքով: Տեղի բնակչությունը բավականին ակտիվ է և ոգևորված այն մտքից, որ հավատացյալները շուտով եկեղեցի են այցելելու: Վերականգնման համար տրամադրվել է 18 մլն դրամ»,-ասաց նա:

Հաջորդը Արտաշատ քաղաքատեղի պատմամշակութային արգելոցն է: Մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ վերականգնվելու են տեղի երեք բաղնիքների հատակի խճանկարները: Ծրագիրն իրագործվում է անցյալ տարվանից: Նախորդ տարի տրամադրվել է 10 մլն դրամ, իսկ այս տարի` 8 մլն դրամ:

Արմավիրի մարզի Մեծամորի թանգարանում գտնվող սրբարանների պահպանման համար ծածկ է կառուցվելու և վերականգնվելու է ուրարտական շրջանից  մեզ հասած արժեքավոր հուշարձանը, որի համար 8 մլն դրամ է տրամադրվել:

Վերականգնվելու է Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այն 7-րդ դարի յուրահատուկ, հազվադեպ հանդիպող կառույց է,  բազմախորան հուշարձանի տեսակ: Դրա նորոգման աշխատանքները վաղուց են սկսվել, իսկ այս տարի կավարտվեն: Տրամադրվել է 35 մլն դրամ:

Արարատի մարզում գտնվող Դվինի հնավայրը նույնպես վերականգնվելու է: 6,7 մլն դրամ է տրամադրվել դրա համար: Վերականգնման աշխատանքները ֆինանսավորվում են նաև Համաշխարհային բանկի կողմից:

Ավարտին է հասցվելու Տավուշի մարզի Մխիթար Գոշի դամբարանի վերականգնման գործընթացը, որը սկսվել է 2012 թվականին: Այնտեղ հուշարձան է կանգնեցվել և  3 մլն դրամ է հատկացվել դրա համար:

Սյունիքի մարզում գտնվող միջնադարյան վանական համալիր Որոտնավանքում են աշխատանքներ կատարվելու: Նորոգվել է եկեղեցին, ներկայումս գավթի վերակառուցման վերջնական աշխատանքային փուլն է ընթանում: Տրվել է 8 մլն դրամ:

Վերջինը Կամարիսի Սուրբ Հովհաննես եկեղեցին է: Այն Կոտայքի մարզում է գտնվում: Վաղ միջնադարյան կառույց է, որի վերականգնման համար հատկացվել է 8 մլն դրամ:

Նազլուխանյանը շեշտեց, որ հուշարձանների վերականգնման համար իրենք մասնագետներ են հրավիրել արտերկրից: Նրանք կհամագործակցեն Հայաստանի  բարձրակարգ մասնագետների հետ:

Անդրադառնալով մասնավոր ներդրողներին՝ բաժնի պետը շեշտեց, որ իրենք աշխատում  են ՄԱԿ-ի հետ:

«ՄԱԿ-ը դեռ 2008 թվականին գումար է հատկացրել Գյումրու Վ. Աճեմյանի փողոցի թիվ 25 շենքի նորոգման համար, քանի որ այն պատմամշակութային արժեք ունի: Շատերիս սիրած «Մեր մանկության տանգոն» ֆիլմի բազմաթիվ դրվագներ հենց այդ շենքում են նկարահանվել»,-ընդգծեց նա:

Գայանե Նազլուխանյանի խոսքով` իրենք շենքի մի հատվածում ցանկանում են երկրագիտական թանգարան բացել, որտեղ կցուցադրվեն բազմաթիվ արժեքավոր գտածոներ, և քանի որ Գյումրին չունի նաև պատկերասրահ, ապա շենքի մյուս թևը կվերածեն Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղի, որտեղ կներկայացվեն Մինաս Ավետիսյանի և հայ այլ ականավոր ստեղծագործողների աշխատանքներ:

Դսեղ գյուղում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Հ. Թումանյանի տուն-թանգարանում սպասարկման սրահ կբացվի:

Անժելա Համբարձումյան

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer