Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Համատիրությունները կոլեկտիվ մարմիններ են, որտեղ ոչ մի պատասխանատվություն չկա, հետևաբար որակ չկա. ՀՀ վարչապետ

POLITICS

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ: Նրա խոսքով, ներկայումս հանրապետության շենքերի բաժնային սեփականություն հանդիսացող գույքի շուրջ 67%-ը կառավարվում է համապատասխան համատիրությունների կողմից, իսկ 33%-ի մասով դրանք վերապահված են համայնքի ղեկավարներին: «Մեր կողմից իրականացված ուսումասիրությունների և համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի հետազոտությունների արդյունքում վերհանվել են մի շարք խնդիրներ բազմաբնակարան բնակարանային ֆոնդի վերաբերյալ: Հիմնական խնդիրը կայանում է համապատասխան շենքերի համատիրությունների կողմից ոչ արդյունավետ կառավարման կամ առհասարակ դրա բացակայության մեջ, ինչը հանգեցնում է շենքային պայմանների, մասնավորապես, շենքերի տանիքների ոչ բարվոք վիճակի վերաբերյալ մեր համաքաղաքացիների հիմնավոր բազմաթիվ բողոքների առկայությանը: Ստեղծված իրավիճակը պայմանավորված է ինչպես գործնականում առկա ոչ ա րդյունավետ կառավարմամբ, այնպես էլ օրենսդրական թերի կարգավորումներով»,-  ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստում ասաց Կարեն Կարապետյանը:

Այդ իսկ պատճառով ՀՀ վարչապետը մարզպետներին հանձնարարեց և Երևանի քաղաքապետին առաջարկեց համապատասխան համայնքների ղեկավարների հետ համատեղ 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն բազմաբնակարան շենքերի թվի, դրանց կառավարման ձևի (համատիրություն, լիազորագրային կառավարիչ, հավատարմագրային կառավարիչ, համայնք), ինչպես նաև ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի (տանիք, նկուղ, մուտքեր, աստիճանավանդակներ և այլն) փաստացի վիճակի վերաբերյալ։ 

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվեց առաջին կետով նախատեսված տեղեկատվության արդյունքներով 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև սեփականատեր-համայնք-պետություն (հնարավորության դեպքում՝ նաև ներդրող) համագործակցության շրջանակում դրանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի վերանորոգման և անվտանգ շահագործման մասով: 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման և ՀՀ արդարադատության նախարարներին, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին վարչապետը հանձնարարեց և Երևանի քաղաքապետին առաջարկեց 2-րդ կետով նախատեսված առաջարկությունները ստանալուն պես՝ 2-ամսյա ժամկետում համատեղ քննարկելով հանրապետության բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում առկա խնդիրների լուծման տարբերակները, ներկայացնել համապատասխան առաջարկություն կառավարության աշխատակազմ։ Միաժամանակ, քննարկման առարկա պետք է դարձնել համատրություններին անհրաժեշտ օժանդակության տրամադրման և միասնական հաշվետվողականության, պատասխանատվության և վերահսկողական համակարգի ներդրման հարցերը:

«Համատիրությունները կոլեկտիվ մարմիններ են, որտեղ ոչ մի պատասխանատվություն չկա, հետևաբար որակ չկա: Այդ իսկ պատճառով մենք պետք է կառավարիչների ինստիտուտը ստեղծենք, մեծացնեք շատ համարձակ»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal