Ադրբեջանը հերթական սարսափի մեջ է` Վրաստանով ռազմական տեխնիկա է գալիս Հայաստան
ОБЩЕСТВОԱդրբեջանում հերթական ցնցման մեջ են: Ըստ այդ երկրի մամուլի, Վրաստանի տարածքում նկատվել է դեպի Հայաստան շարժվող ռազմական տեխնիկայի շարասյուն:
Նշենք, որ այդ մասին երեկ առաջինը հայտնել էր վրացական ընդդիմադիր «Միասնական ազգային շարժումը»: Կուսակցությունը ճեպազրույց էր հրավիրել: «Բոլնիսիի շրջանում նկատվել է ռուսական պետհամարանիշներով բեռնատար մեքենաների շարժ, որոնք տեղափոխել են աչքի համար անտեսանելի բեռ: Բայց ամենայն հավանականությամբ դա եղել է ռազմական նշանակության ծանր թրթուրավոր տեխնիկա»,- ասել էր ընդդիմության կուսակցության ներկայացուցիչ Նուգզար Ցիկլաուրին` նշելով, որ, ըստ ամենայնի, այդ բեռը ուղարկվել է Հայաստան:
Սակայն շուտով Վրաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ լուրը` հայտարարելով, որ Հայաստան փոխադրվող բեռը եղել է քաղաքացիական նշանակության:
Բայց պաշտոնական այս հայտարարությունն ադրբեջանցիներին այնքան էլ չէր մխիթարել: Իրենց հրապարակումներում նրանք շարունակում էին պնդել, թե դա ռազմական տեխնիկա է ու շարժվում է դեպի Հայաստան: Նրանք կայքերում տեղադրել էին շարասյան լուսանկարները, որոնցում բեռներն իսկապես ռազմական տեխնիկա են հիշեցնում: