Հարկավոր է բարձրացնել պայմանագրային զինծառայողների աշխատավարձը՝ 180 հազարից դարձնելով 250 հազար դրամ. Գագիկ Ծառուկյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր այցելեց Տավուշի մարզի Դիլիջան քաղաք:Past.am-ի փոխանցմամբ՝ նրա հետ էր թիվ 13 ընտրատարածքում պատգամավորության վարկանիշային թեկնածու Վարուժան Բաբաջանյանը:
«Ես տեղյակ եմ այն բոլոր խնդիրներից, որոնք այսօր խեղդում են Հայաստանը՝ գործազրկություն, աշխատատեղերի բացակայություն, արտագաղթ: Բոլորի վիճակը երկրում այսօր վատ է»,- հայտարարեց նա դիլիջանցիներին՝ հավելելով, որ դաշինքի 15 կետերրով նախատեսված է վարկերի տոկոսադրույքի նվազում` մինչև 3-5 տոկոսի:
Գագիկ Ծառուկյանն ընդգծեց՝18 տարեկան զինծառայողները իրավունք չունեն գնալու առաջնագիծ, քանզի նրանք զենք օգտագործել չգիտեն, սահմանին չեն եղել: Ըստ նրա՝ հարկավոր է պայմանագրային զինծառայողների քանակն ավելացնել, բարձրացնել պայմանագրային զինծառայողների աշխատավարձը՝ 180 հազարից դարձնելով 250 հազար, որպեսզի փորձառու կադրեր գնան ծառայության:
Լևոն Փանոսյան