Ի՞նչ հաճախականությամբ պետք է լվանալ մազերը
ԼԱՅՖlife.panorama.am-ը գրում է.
Համաձայն Բոստոնի բժշկական կենտրոնի վարսերի խնամքի կլինիկայի ղեկավար Լին Գոլդբերգի մեկնաբանության՝ շատ հաճախ գլխի լվացումը կարող է շատ ավելի մեծ վնաս հասցնել: Այն մարդիկ, ովքեր փորձում են ամեն օրվա կտրվածքով գլուխ լավանալ, ապա այդ պարագայում ճարպային գեղձերը սկսում են արտադրել առավել շատ յուղայնություն:
Ստորև ներկայացված են խորհուրդներ, որոնց հետամուտ լինելու պարագայում, դուք կկարողանաք մշակել գլխի լվացման հատուկ ռեժիմ և միևնույն ժամանակ շատ գեղեցիկ տեսք կունենաք:
1. Հետևեք ձեր սննդակարգին. որպեսզի ձեր վարսերը մաքուր մնան, հնարավորինս բացառեք ցանկացած յուղային ուտեստներ, շաքար և սպիտակ հաց: Ավելի լավ է դրանք փոխարինել մրգերով և բանջարեղենով, դիետիկ մսայի ուտեստներով, ինչի արդյունքում կկարողանաք նվազեցնել ճարպային գեղձերի ակտիվությունը:
2. Օգտագործեք վարսերի համար նախատեսված չոր շամպուններ:
3. Վարսերի յուղայնությունը կոծկելու համար օգտագործեք վարսերի համար նախատեսված աքսեսուարներ կամ պարզապես փորձեք հյուսքային սանրվածքներ:
4. Ուշադիր եղեք ջրի ջերմաստիճանի նկատմամբ. այն չպետք է գերազանցի 40 աստիճանը:
5. Քնելուց առաջ անպայման սանրեք ձեր վարսերը:
6. Պարբերաբար փոխեք սանրվածքի բացվածքը (վարսերի ուղղությունը):
7. Զերծ մնացեք շատ ձիգ հավաքված սանրվածքներից, քանի որ դրանք ձեր վարսերին յուղային տեսք կհաղորդեն:
8. Եվ, ամենակարևորը, անպայման լվացեք սանրները շաբաթը մեկ անգամ: