Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կարեն Կարապետյանը մասնակցել է Ռազմավարական համաժողովի բացմանը

POLITICS

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանում ներկա է գտնվել Ռազմավարական համաժողովի բացմանը, որին մասնակցում են ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և ՌԴ ռազմավարական նախաձեռնությունների գործակալության, ՌԴ բիզնես նախաձեռնությունների աջակցության Առաջնորդների ակումբի ղեկավարներն ու ներկայացուցիչները:&n bsp;Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ նման հարթակները, որտեղ հանդիպում են խելացի, ստեղծագործող, հայրենասեր և խոսքի լավ իմաստով անհանգիստ մարդիկ, օգտակար են գաղափարների ներկայացման, ռազմավարությունների, տեսլականների փոխանակման ու մեր երկրների տնտեսությունների համար նոր լուծումներ գտնելու համար: «Մաղթում եմ ձեզ բարենպաստ աշխատանք, ավելին, ցանկանում եմ վստահություն հայտնել, որ այսօրվա հանդիպումը մեծ ու երկարատև համագործակցության սկզիբն է: Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը լավ հարթակ է կառ ավարության և մասնավոր ներդրողների համագործակցության համար: Մենք մեր հայրենակիցներին, ովքեր բավականին հաջողակ գործարարներ ու գիտնականներ են, անցել են որոշակի ճանապարհ, ներգրավել ենք այդ հարթակ և ստեղծել խորհուրդ, որում 6 ներկայացուցիչ մասնավոր հատվածից է, 5-ը՝ կառավարությունից: Մենք այժմ թիմ ենք ձևավորում, և կարծում եմ, որ այն կլինի շատ ուժեղ ներուժ ունեցող ու հայրենասեր, որը կձևավորի մեր տեսլականն ու ռազմավարությունը»,- ասել է Կարեն Կարապետյանը: 

Վարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանը համարվում է Հայաստանի կարևորագույն գործընկերը, ամենախոշոր ներդրողը: «Մեր ռուս գործընկերների հետ հանդիպումներում մշտապես քննարկել և նշել ենք, որ չնայած այսօր մեր երկրների համագործակցության մակարդակը բավականին բարձր է, ունենք մեծ ներուժ՝ հետագա առաջընթացի համար: Ես, իհարկե, շահագրգռված եմ, որ այսօր մեր ռուս գործընկերները գտնեն նոր առիթներ, ծրագրեր՝ ներդրումներ կատարելու համար»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը: 
Կարեն Կարապետյանը ցանկություն է հայտնել, որ համաժողովի ավարտից հետո մասն ակիցները հեռանան գաղափարով ու վստահությամբ, որ Հայաստանի կառավարությունը վստահելի գործընկեր է ներդրողների համար, որ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը շատ լավ հարթակ է կապերի, ներդրումների ներգրավման համար: 
ՌԴ Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գլխավոր տնօրեն Սվետլանա Չուպշևան նշել է, որ այս համաժողովը կարևոր փուլ է հայ գործընկերների հետ համագործակցության համար և ավելացրել, որ պայամանավորվածություն են ձեռք բերել համագործակցել մի շարք ուղղություններով, այդ թվում՝ կրթության, ներդրումային միջավայրի բաելավման, բիզնեսի համար վարչական սահմանափակումների վերացման, Եվրասիական տնտեսական միության շրջանակում ավելի արդյունավետ համագործակցության և այլն: 
ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը ևս կարևորել է ՌԴ ռազմավարական նախաձեռնությունների գործակալության ու ՌԴ բիզնես նախաձեռնությունների աջակցության Առաջնորդների ակումբի հետ համագործակցությունը՝ կապերը խորացնելու, համատեղ նախաձեռնություններ և փորձի փոխանակում իրականացնելու գործում: Ներկայացնելով Ռազմավարական նա խաձեռնությունների կենտրոնի գործունեության ուղղություններն ու ծրագրերը՝ Ալեքսանդր Խաչատուրյանը նշել է, որ դրանք միտված են պետական կառավարման ու ՊԵԿ համակարգերում, կրթության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: 
Համաժողովի ընթացքում անդրադարձ կկատարվի Հայաստանի՝ ներդրումների համար գրավիչ մի քանի ոլորտներին՝ էներգետիկա, գյուղատնտեսություն, դեղագործություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ինչպես նաև կներկայացվեն Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հնարավորութ յուններն ու առավելությունները: 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal