Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


EITI ստանդարտի ներդրումը համահունչ է կառավարության որդեգրած բաց և թափանցիկ գործելաոճին. Կարեն Կարապետյան

POLITICS

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 24-ին ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) թեկնածու անդամ երկիր դառնալուն նվիրված միջոցառմանը: Այն կազմակերպվել է ՀՀ կառավարության կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի աջակցությամբ: Այս մաին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Սա Հայաստանի համար նոր գործընթացի սկիզբ է, որի նպատակն է տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկը՝  հանքարդյունաբերությունը, դարձնել առավել թափանցիկ, պետական մարմինների և արդյունահանող կազմակերպությունների աշխատանքը՝ առավել հաշվետու, իսկ Հայաստանի քաղաքացուն՝ առավել կոմպետենտ և տեղեկացված: Սրանք միանգամայն համահունչ են կառավարության որդեգրած բաց և թափանցիկ գործելաոճին և հանդիսանում են մեր կողմից իրականացվող բարեփոխումների բաղկացուցիչ մասը», -ասել է ՀՀ վարչապետը:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ հանքարդյունաբերությունը կարևոր և բարդ ոլորտ է, որտեղ խաչվում են հանրային ակնկալիքները, գործարարի շահը և պետության կայուն զարգացման գերակայությունները: «Մեզ համար կարևորը հավասարակշռության այն բանաձևը գտնելն է, որով կստեղծվի բոլորի համար թափանցիկ և արդյունավետ կառավարվող դաշտ, կներգրավվեն ներդրումներ, որոնք կապահովեն կայուն տնտեսական աճ՝ միջազգային լավագույն փորձի և ստանդարտների կիրառմամբ», - նշել է կառավարության ղեկավարը՝ կարևորելով ԱՃԹՆ  հարթակի ձևավորումը: Վարչապետն ասել է, որ կառ ավարության, արդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված բազմաշահառու խումբը՝ նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, մեկ տարում լիովին կատարել է իր առջև դրված խնդիրները, ինչի արդյունքում ՀՀ-ն ստացավ ԱՃԹՆ թեկնածու անդամի կարգավիճակ: «Միևնույն ժամանակ կարծում եմ, որ ԱՃԹՆ  անդամակցությունը միջոց է, բայց ոչ վերջնանպատակ: Անհրաժեշտ է ձեռնամուխ լինել հաջորդ փուլի աշխատանքներին, որի արդյունքները պետք է տեսանելի լինեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: Խնդիրն ավելի հստակ ձևակերպելով՝ առա ջիկա մեկ ու կես տարվա ընթացքում պետք է ունենանք Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ֆինանսական թափանցիկության բարձր մակարդակ՝ ԱՃԹՆ ստանդարտին համապատասխան զեկույցով և հասարակությանը հասանելի ամբողջական ու մատչելի տեղեկատվությամբ: Իսկ որպես հեռանկարային նպատակ՝ հարթակը կարող է ծառայել նաև ԱՃԹՆ ստանդարտի պահանջներից դուրս՝ որպես միջազգային լավագույն փորձի և պատասխանատու հանքարդյունաբերության գաղափարն ամրապնդող ներուժ Հայաստանում», - ընդգծել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել միջազգային գ ործընկերներին կատարված աշխատանքներին ցուցաբերած աջակցության և գործընթացին օժանդակությունը շարունակելու պատրաստակամություն հայտնելու համար:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, կարևորելով EITI/ԱՃԹՆ  ստանդարտի ներդրումը, նշել է, որ այն հնարավորություն կտա ավելի  լայն և ինստիտուցիոնալ հիմքով ապահովել ՀՀ քաղաքացիների տեղեկատվության ազատության իրավունքը հանքարդյունաբերության ոլորտում, որի առնչությամբ առկա է սահմանադրական կարևոր դրույթ՝ ընդերքը պետական սեփականություն է: «Որպես բազմաշահառու խմբի անդամ՝ կարող եմ պնդել, որ Հայաստանում ներդրվում է միանգամայն նոր, նախադեպը չունեցող կոլեկտիվ կառավարման մշակույթ: Հասնելով EITI-ին անդամկցելու մեր նպատակին՝ այժմ պետք է անցնենք ծրագիրն իրականացնելու պատասխանատու փուլին: Այսուհետ, իմ միակ հորդորը կլինի այն, որ աշխատանքում մինչև վերջ առաջնորդվենք մեկ ընդհանուր նպատակով՝ երկրում հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմամբ», - ասել է Դավիթ Հարությունյանը:

Իր ելույթում Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը շնորհավորել է Հայաստանի՝ ԱՃԹՆ թեկնածու երկիր դառնալու կապակցությամբ. «Ամենակարևորը, սակայն, ԱՃԹՆ անդամ դառնալը չէ, այլ այն հանձնառությունը, որ ստանձնում են կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը և հանքարդյունաբերության ոլորտը, այն է՝ շարունակաբար միավորել իրենց ջանքերը առավել մեծ թափանցիկություն ապահովելու և մաքուր, պատասխանատու և ինքնաբավ հանքարդյունաբերության զարգացմանը նպաստելու համար»:

ԱՃԹՆ թեկնածու երկիր դառնալու կապակցությամբ շնորհավորական ելույթ են ունեցել նաև Հայաստանում Միացիալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը և Համաշխարհային բանկի արտաքին կապերի ավագ պատասխանատու Վիգեն Սարգսյանը: Միջազգային գործընկերները վերահաստատել են Հայաստանում ԱՃԹՆ ներդրման գործընթացին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023