Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավը շարունակել է Արարատի մարզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավը շարունակել են Արարատի մարզի Վեդի քաղաքում: Դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը իր ելույթում նշեց, որ ինքը շատ լավ տեղյակ է ժողովրդի խնդիրների մասին, գիտի ֆրանց լուծման ճանապարհները: «Մենք կազմել ենք ծրագիր, որը ներկայացրել ենք մեր հանրությանը: Այսօր բոլորս էլ գիտենք, թե Արարատյան դաշտավայրում ժողովրդին ինչ է անհրաժեշտ: Պարզապես պետք է վերականգնենք պահածոների, գինու չաշխատող գործարանները, պետք է կարողանանք պայմաններ ստեղծել, որպեսզի հողագործությամբ, խաղողագործությամբ զբաղվող մարդիկ կարողանան իրացնել իրենց բերքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Ծառուկյանը:
Ծառուկյանը կրկին խոսեց գյուղատնտեսական վարկերիկ բարձր տոկոսների մասին` ընդգծելով, որ այդ խնդիրը հատկապես մեծ կարևորություն ունի Արարատյան դաշտավայրի բնակչության համար: «Ես գիտեմ,որ հատկապես այս տարածքում մարդկանց մեծ մասը գյուղատնտեսական վարկեր ունեն և տոկոսի տակ են, վարկերը փակելու առումով դժվարություններ ունեն: Այս համակարգում պետք է առողջացում լինի, տոկոսները պետք է նվազեցվեն»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
Նա ստեղծած իրավիճակի համար մեղադրեց նաև ժողովրդին` ընդգծելով, որ մարդիկ ընտրություններին լուրջ չեն վերաբերվում և քվեարկում են «ծանոթ-բարեկամ» սկզբունքով: «Պետք է դուք հասկանաք, որ ընտրում եք ձեր ապագան, լուրջ է պետք վերաբերվել ընտրություններին: Պետք է քվեարկեք նրա օգտին, ով կարող է ձեզ համար ինչ-որ բան փոխել: Ես 2015թ. հեռացա քաղաքականությունից արյունահեղությունից խուսափելու համար, բայց տեսա, որ իմ տեղը ոչ ոք չկարողացավ լրացնել: Ես հասկացա, որ իմ ժողովրդին պարտք ունեմ ու կրկին վերադարձել եմ քաղաքականություն, բայց հայտարարում եմ, որ ես պաշտոնի համար չեմ վերադարձել, այլ նրա համար, որ տեսել եմ` մարդիկ ինձ հավատում են»,- հավելեց ԲՀԿ առաջնորդը:
Գագիկ Ծառուկյանը Վեդիում կայացած հանդիպումից հետո հանդիպել է նաև Արտաշատի բնակիչների հետ:
Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին:
Նախընտրական քարոզարշավը մեկնարկելէ մարտի 5-ից և կշարունակվի մինչև մարտի 31-ը: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 9 քաղաքական ուժ, որից 5-ը կուսակցություններ են, 4-ը դաշինք: Ազգային ժողովի ընտրություններին կմասնակցեն ՀայաստանիՀանրապետական, «Հայկական վերածնունդ», Հայաստանի Կոմունիստական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Ազատդեմոկրատներ» կուսակցությունները, ինչպես նաև «Ծառուկյան», «Ելք», Կոնգրես-ՀԺԿ և «Ելք» դաշինքները: