Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հարկադիր ուսուցում բոլոր մարզպետների համար, իսկ քննությունը՝ օնլայն՝ բոլորի աչքի առաջ

SOCIETY

ՀՀ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն իր դժգոհությունը հայտնելով մարզպետների աշխատանքից՝ նշել էր, որ բնակիչների հետ հանդիպումները փաստում են, որ նախորդ տարեվերջին համայնքների ղեկավարներին տրված՝ համայնքների զարգացման ծրագիր կազմելու նոր մեթոդաբանության հանձնարարականը կատարելիս ղեկավարներն այն կա՛մ շատ քիչ են քննարկել բնակիչների հետ, կա՛մ առհասարակ չեն քննարկել:

«Արձանագրվել են դեպքեր, երբ բնակիչները տեղյակ չեն եղել դրանց մասին կամ բարձրաձայնում են համայնքի համար կարևոր հիմնահարցեր, որոնք նույնիսկ տեղ չեն գտել այդ ծրագրի մեջ»,– ասել էր վարչապետը:

Նա նաև տարածքային կառավարման և զարգացման նախարարին և մարզպետներին հանձնարարել էր մեկամսյա ժամկետում կազմակերպել համապատասխան ծրագրերի վերանայման գործընթաց՝ համայնքների բնակիչներին լիարժեք ներգրավելով համապատասխան քննարկումներում: 

Անդրադառնալով համայնքների ղեկավարների ու մարզպետների տարածքային կառավարման հմտությունները բարձրացնելուն՝ վարչապետը նշել էր, որ Ամերիկյան համալսարանի հետ արդեն պայմանագիր է կնքվել, որ բոլոր մարզպետները համապատասխան դասընթացներ անցնեն:

«Փաստը» փորձեց մարզպետներից ճշտել, թե իրենք ինչ կարծիք ունեն այդ դասընթացն անցնելու մասին և իրենց կարծիքով կառավարման ոլորտի հատկապես որ բացը կփակի այն:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ինքը շատ նորմալ է վերաբերվում այդ առաջարկին և, իր կարծիքով, մարդը քանի դեռ ապրում է, պետք է նաև սովորի:

«Ամեն տարի և՛ գիտությունը, և՛ կառավարման մեթոդները առաջ են գնում: Եվ ես կարծում եմ, որ ոչ բոլոր կառավարչական մեթոդներին է հնարավոր լինում տեղեկանալ: Այնպես որ այդ բացերը լրացնելու համար է մեր վարչապետն ասել: Բացի այդ, այն թույլ կտա ծանոթանալ աշխարհի առաջավոր փորձին»,– ասաց Ա. Ղահրամանյանը:

Դիտարկմանը, թե այսօր համացանցը թույլ է տալիս, ցանկության դեպքում ծանոթանալ այն ամենին, ինչը հետաքրքիր է: Եվ դրա համար առանձնապես պետք չէ ո՛չ ուսուցիչ վարձել, ո՛չ մեծ գումարներ ծախսել: Ուստի արդյոք միայն աշխարհի բոլոր երկրների առաջավոր փորձին ծանոթանալու համար արժե նման դասընթացի մասնակցել, թե՞ այն ավելի խորը նպատակ է հետապնդում, Արմավիրի մարզպետն ասաց. «Ես չգիտեմ, թե ինչ գումարների մասին է խոսքը, բայց շատ ու շատ առաջավոր փորձեր էլ կան, որ ընդհանրապես համացանցերում ոչ երևում է, ոչ էլ պատկերացում ունենք այդ մասին: Եվ ես կարծում եմ, որ վերապատրաստումը կարևոր գործընթաց է»:

Նա նաև տեղեկացրեց, որ նույն խնդիրն այսօր կա նաև գյուղատնտեսության ոլորտում, քանի որ ոչ բոլոր գյուղացիներն են, որ լավ գյուղատնտեսներ են: Եվ մտածել, թե գյուղում է ապրում, ուրեմն լավ գյուղատնտես կլինի, ճիշտ չէ, քանի որ գյուղում ապրող շատ մարդիկ կան, որ աշխարհի առաջավոր փորձի մասին ընդհանրապես տեղեկություն չունեն: 

Ի դեպ, Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը լսելով հարցն ասաց, որ ինքն այդ պահին Թալինում քարոզարշավի է մասնակցում և խնդրեց ավելի ուշ զանգահարել: Բայց հետո, հավանաբար սարսափելի զբաղված լինելու պատճառով, նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին: Ուստիև հնարավոր չեղավ իմանալ, թե դասընթացների ժամանակ Արագածոտնի մարզպետը հատկապես որ բացը վերացնելու վրա է փորձելու իր ուշադրությունը սևեռել: 

Իսկ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն էլ «Փաստին» ասաց, որ լինելով պատգամավորության թեկնածու ինքն այս պահին արձակուրդի մեջ է և շատ տեղեկությունների չի հասցնում ծանոթանալ: Իսկ նման հարցերի ավելի հանգամանալից անդրադառնալու համար խնդրեց դիմել ԱԺ պատգամավորական ընտրությունների ավարտից հետո:

Նշենք նաև, որ հիմնվելով անցյալի տխուր փատերի վրա մտավախություն կա, որ մարզպետները կամ ծանոթ–բարեկամ կխառնեն դասընթացին չմասնակցելու համար, կամ էլ հիվանդության մասին տեղեկանք կհանեն, որպեսզի խուսափեն թուղթ ու գրիչը ձեռքին դաս պատասխանելու «դարդից»: Եվ որպեսզի այս գործընթացի հանդեպ արժանահավատություն լինի, հարկավոր է ոչ միայն այդ դասընթացն օնլայն հեռարձակել, այլ նաև՝ քննությունը, ինչը հնարավոություն կտա գնահատել թե՛ մարզպետների նոր կարողությունները և թե՛ ծախսված գումարների արդյունավետության աստիճանը:

Արմինե Գրիգորյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal