Մոսկվան նոր պահա՞նջ է դրել Սերժ Սարգսյանի առաջ
ՔԱՂԱՔԱԿԱՆԼՐԱԳԻՐ / «Կարծում եմ, որ մենք կարող ենք ավելի ակտիվորեն օգնել Ռուսաստանի զինված ուժերին այդ մեծ ու կարեւոր խնդրի կատարման գործում: ՌԴ-ն շատ մեծ ավանդ է ներդնում այդ պայքարում, եւ մենք պետք է կրենք թե՛ այդ պատասխանատվության, թե՛ այդ ջանքերի ինչ-որ մասը», Միր հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Սերժ Սարգսյանը, խոսելով ահաբեկության, մասնավորապես ԻԼԻՊ դեմ պայքարի մասին:
Ի՞նչ է նշանակում Սարգսյանի հայտարարությունը Ռուսաստանի ջանքին ավելի աշխույժ աջակցելու մասով: Ի՞նչ նկատի ունի Սերժ Սարգսյանը:
Այն, որ Հայաստանը Մերձավոր Արեւելքի իրադարձությունների հարցում ունի անմիջական շահագրգռություն այնտեղ ապրող հայության կյանքի եւ անվտանգության մասով, աներկբա է: Եվ ցանկացած գործողություն, որ կատարվում է Մերձավոր Արեւելքում եւ նպաստում հայության անվտանգությանը, թերեւս պետք է արժանանա Հայաստանի դրական արձագանքին ու աջակցությանը:
շարունակությունը՝ կայքում